«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1135-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 543-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 543-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման`
ա) երրորդ պարբերության մեջ «3862.5» թիվը փոխարինել «1900.0» թվով.
բ) հինգերորդ պարբերության մեջ «8000.0» թիվը փոխարինել «3000.0» թվով.
գ) վեցերորդ պարբերության մեջ «Այլ ծախսեր` 39000.0 հազ. դրամ, այդ թվում` շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր` 2000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «Այլ ծախսեր` 9500.0 հազ. դրամ, այդ թվում` շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր` 2000.0 հազ. դրամ, ներկայացուցչական ծախսեր` 7500.0 հազ. դրամ» բառերով.
դ) յոթերորդ պարբերությունը հանել.
ե) ութերորդ պարբերության մեջ «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 29500.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ` 36462.5 հազ. դրամ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 16 |