«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1403-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում (այսուհետ` փրկարարական աշխատանքներ) Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկելը:
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. Փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերն ընդգրկվում են օտարերկրյա պետության հետ փոխադարձ համաձայնության գալուց հետո:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշմամբ սահմանվում են`
ա) գործուղվող անձնակազմի թիվը և նյութատեխնիկական միջոցների քանակը.
բ) գործուղման ծախսերի, այդ թվում` գործուղվող անձնակազմի գիշերավարձի և օրապահիկի, անհրաժեշտ տեխնիկական ու նյութական միջոցների, վճարման աղբյուրները.
գ) գործուղվող անձնակազմին փրկարարական աշխատանքների կատարման երկիր մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, տրամադրողն ու անհրաժեշտ ծախսերը.
դ) կարգավորման ենթակա այլ հարցեր:
5. Գործուղվող անձնակազմի փրկարարական աշխատանքների կատարման երկիր մուտքի թույլտվության ձևակերպումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում` դրանց դիմաց վճարումներն իրականացվում են այդ միջոցների հաշվին` գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան: Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով տվյալ եռամսյակում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջի կիրառման դեպքում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն սպասարկումների կատարման և ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում է` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության:
7. Փրկարարական աշխատանքներ կատարելու համար փրկարար ուժերին անհրաժեշտ նյութատեխնիկական և այլ միջոցները մաքսային մարմիններում ձևակերպվում են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով` համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |