«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների ու մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
1. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը`
ա) գրավել է`
1-8-րդ տեղ` օլիմպիական խաղերում,
1-6-րդ տեղ` աշխարհի առաջնությունում,
1-3-րդ տեղ` Եվրոպայի առաջնությունում,
1-2-րդ տեղ` ուսանողական համաշխարհային մարզական խաղերում,
1-2-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,
1-ին տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,
1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 2 անգամ` տարբեր տարիների ընթացքում, և առնվազն մեկ անգամ նորմատիվային պահանջի կատարում` աթլետիկա, ծանրամարտ, նետաձգություն, հեծանվասպորտ մարզաձևերից միջազգային մրցումներում.
բ) սահմանել է օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի ռեկորդ.
գ) խաղային մարզաձևերում մասնակցել է`
օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցումներին,
Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունների, գավաթի խաղարկությունների 1/8-րդ եզրափակիչ փուլին:
2. «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը`
ա) ձեռք է բերել օլիմպիական խաղերի մասնակցի վարկանիշ.
բ) գրավել է`
3-5-րդ տեղ` աշխարհի երիտասարդական առաջնությունում,
2-3-րդ տեղ` Եվրոպայի երիտասարդական առաջնությունում,
1-2-րդ տեղ` աշխարհի պատանեկան առաջնությունում,
1-ին տեղ` Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում,
1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 2 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ մեկ անգամ` 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` հունահռոմեական և ազատ ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, սեղանի թենիս, թենիս, բադմինթոն, սուսերամարտ մարզաձևերում և մարմնամարզության բացարձակ առաջնության մրցաձևում.
1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 2 անգամ` տարբեր տարիների ընթացքում, և առնվազն մեկ անգամ նորմատիվային պահանջի կատարում աթլետիկա, բայդարկաներով և կանոեներով թիավարություն, լող, ծանրամարտ, հեծանվասպորտ, հրաձգություն, նետաձգություն և ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևերից,
1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում` 3 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ 2 անգամ` 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ` մնացած մարզաձևերում.
գ) խաղային մարզաձևերում գրավել է 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնություններում` 4 անգամ` տարբեր տարիների ընթացքում, կամ 3 անգամ` 1-ին, և 2 անգամ` 2-3-րդ տեղ:
3. «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը գրավել է`
1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության առաջնությունում,
1-3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Երևանի մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում,
1-ին տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում:
4. «Պատանեկան կարգի մարզիկ» մարզական կարգը շնորհվում է այն դեպքերում, երբ մարզիկը գրավել է`
1-6-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության պատանեկան առաջնությունում,
1-3-րդ տեղ` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների, Հայաստանի Հանրապետության մարզերի, մարզական ընկերությունների, միությունների, ակումբների առաջնությունում,
1-2-րդ տեղ` մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջների առաջնություններում:
(4-րդ կետը փոփ. 24.08.06 N 1204-Ն)
5. Մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհվում են միայն այն դեպքում, երբ մրցումներին տվյալ քաշային կարգում, վարժությունում, մրցատարածությունում մասնակցել են առնվազն 8 մարզիկ, իսկ ծանր քաշային կարգում` 6 մարզիկ, և, ովքեր ունեն առնվազն 2 հաղթանակ, իսկ խաղային մարզաձևերի առաջնություններին մասնակցել է առնվազն 6 թիմ:
6. Նշված չափորոշիչները հավասարապես կիրառվում են հաշմանդամության տարբեր խմբերի` հենաշարժողական ապարատի շեղումներ ունեցող, կույր և խուլ-համր մարզիկների նկատմամբ` համաձայն գրաված տեղի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած ու Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների (այսուհետ` չափորոշիչներ) պահանջները կատարած մարզիկներին մարզական կոչումներ և մարզական կարգեր շնորհելու պայմանները:
I. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագիրը և սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության հասարակական մարզական կազմակերպությունները` մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, միություններն ու ընկերությունները, մարզական ակումբները, ինչպես նաև օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները և մանկապատանեկան մարզադպրոցները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե (այսուհետ` կոմիտե):
3. Մարզական կոչումների շնորհման փաստաթղթերը ներկայացվում են ոչ ուշ, քան չափորոշիչների պահանջների կատարումից 2 ամիս հետո:
4. Միջնորդագրին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների ներկայացման թերթիկ.
բ) մարզական ցուցանիշները հաստատող պաշտոնական փաստաթղթերի` հրամանների, մրցումների արձանագրությունների, դիպլոմների և հավաստագրերի պատճենները.
գ) 3 X 4 սմ չափսի 2 լուսանկար:
5. Կոմիտեում ստացված միջնորդագրին ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Միջնորդագիրը մերժվում է սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված պահանջների խախտմամբ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:
Միջնորդագրի մերժման վերաբերյալ գրությունը ներկայացված փաստաթղթերի պատճենների հետ միասին ուղարկվում է միջնորդագիրը ներկայացնող կազմակերպություն` միջնորդագրի մերժման օրվանից հետո 2 օրվա ընթացքում:
II. ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումները շնորհվում են կոմիտեի նախագահի հրամանով:
8. Մարզական կոչումների արժանացած անձանց տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան, որոնք հանձնվում են հանդիսավոր պայմաններում` կոմիտեի նախագահի կամ նրա լիազորած անձի կողմից:
Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով կոմիտեի համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին:
9. Կոմիտեի կողմից «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման մասին միջնորդագրի մերժման դեպքում փաստաթղթերը պահպանվում և արխիվացվում են` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ շնորհում են մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաները, մարզական ընկերություններն ու միությունները, մարզական ակումբները, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները:
Մարզական պատանեկան կարգ շնորհում են մանկապատանեկան մարզադպրոցները:
11. Հայաստանի Հանրապետության մարզական առաջին կարգ և մարզական պատանեկան կարգ շնորհելիս` մարզիկներին տրվում են համապատասխան ձևի վկայական և կրծքանշան:
Վկայականի և կրծքանշանի ձեռքբերման ծախսերը կատարվում են համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիայի ֆինանսական միջոցների հաշվին:
12. Հայաստանի Հանրապետության մարզական կոչման և մարզական կարգի շնորհման վկայականը կորցնելու դեպքում տրվում է վկայականի կրկնօրինակը` դիմումի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Թ Ե Ր Թ Ի Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Մարզական կոչման անվանումը ________________________________ 2. Մարզաձևը ____________________________________________ 3. Մարզիկի ազգանունը ________________ անունը ________________ 4. Մարզը, քաղաքը, համայնքը __________________________________ 5. Ծննդյան տարեթիվը ____________, կրթությունը __________________ 6. Աշխատանքի (ուսման) վայրը, զբաղեցրած պաշտոնը ___________________ _____________________________________________________
7. Մարզական կազմակերպությունը _______________________________
8. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________
9. Անձնական մարզիչը _______________________________________ (անունը, ազգանունը)
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2024, N 1936-Ն | 22.12.2024, N 587-Ն | |
30.12.2021, N 2182-Ն | 09.01.2022, N 587-Ն | |
31.03.2016, N 317-Ն | 07.04.2016, N 587-Ն | |
10.03.2015, N 238-Ն | 04.04.2015, N 587-Ն | |
03.12.2009, N 1410-Ն | 17.12.2009, N 587-Ն | |
24.08.2006, N 1204-Ն | 14.09.2006, N 587-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|