«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1068-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչումների և «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ», «Պատանեկան կարգի մարզիկ» մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 25 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ»։ Դրանից ներքև` Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ ալիքաձև պատկերն է, որի միջին մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։
Դրոշից ներքև, գծավոր մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված է` «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ»։ Եռագույնից ներքև` կրծքանշանի 3 եզրերը պատված են կարմիր գույնի սառն արծնով։ Կրծքանշանի ստորին եզրերը պատված են ոսկեզօծ դափնու տերևներով։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» կրծքանշանը պատրաստված է 22 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում ուռուցիկ արծաթափայլ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ»։ Դրանից ներքև Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ ալիքաձև պատկերն է, որի միջին մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։
Դրոշից ներքև, զոլավոր մակերեսի վրա, ուռուցիկ արծաթափայլ տառերով գրված է` «ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ»։ Եռագույնից ներքև` կրծքանշանի 3 եզրերը պատված են կապույտ գույնի սառն արծնով։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում, 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված է` «ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳ»։ Դրանից ներքև Հայաստանի Հանրապետության դրոշի արծնապատ պատկերն է` մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերմամբ։
Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով։
«ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՐԶԻԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Պատանեկան կարգի մարզիկի» կրծքանշանը պատրաստված է 30 մմ երկարությամբ և 20 մմ լայնությամբ գալվանապատ բիսմութ մետաղից։ Կրծքանշանի վերևի մասում, 7 միլիմետրանոց հարթ մակերեսի վրա, ուռուցիկ ոսկեզօծ տառերով գրված է` «ՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳ»։ Դրանից ներքև` արծնապատ կապույտ ֆոնի վրա մարզիկին խորհրդանշող վազորդի պատկերն է։
Կրծքանշանի ստորին կիսաշրջանաձև եզրը պատված է ոսկեզօծ դափնու տերևներով։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.08.2018, N 946-Ն | 31.08.2018, N 1068-Ն | |
01.06.2018, N 615-Ն | 14.06.2018, N 1068-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|