Գլխավոր տեղեկություն
Համար
N 549
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.15/28
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
1 դեկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 1997 թվականի N 549
քաղ. Երևան

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց վարձակալած գույքը (ցանկը կցվում Է)` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Արմավիրի, Մեղրու, Արթիկի, Վայքի, Մեծամորի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ է ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՒՄԸ

 

__________________________________________________________________________________________

NN ը/կ

Ծածկագիրը և հայտի համարը

Օբյեկտի անվանումը

Օբյեկտի հասցեն

Վարձակալի անվանումը

__________________________________________________________________________________________


Տնտեսության այլ ճյուղեր

 

1.

97915
5915

տարածք

քաղ. Արմավիր, Բաղրամյան 33

անհատ ձեռներեց Պ. Մելժումյան

2.

97955
5955

տարածք

քաղ. Մեղրի, Գործարանային 45

անհատ ձեռներեց Ա. Բաղդասարյան

3.

97973
5973

տարածք

քաղ. Արթիկ, Անկախության 21

«ԲՍԿ» ՍՊԸ

4.

97996
5996

տարածք

քաղ, Վայք, Ջերմուկի խճ., 14

անհատ ձեռներեց Պ. Մանուկյան

5.

97997
5997

տարածք

քաղ. Մեծամոր, 5 շենք

անհատ ձեռներեց Յ. Քեշիշյան


ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

6.

97699
5699

տարածք

քաղ. Արմավիր, Հանրապետության 1

անհատ ձեռներեց Ա. Շահվերդյան

7.

98024
6024

տարածք

քաղ. Թալին, Տերյան 24

Հ. Ղարիբյանի «Անահիտ» անհատական ձեռնարկություն

8.

98046
6046

տարածք

քաղ. Եղվարդ, 2 շենք

անհատ ձեռներեց Ա. Հարությունյան


Երևանի քաղաքապետարան

 

9.

98035
6035

տարածք

քաղ. Երևան, Լենինականի 8, «Բյուրական» գաստրոն. տարածք

«Ծբնի» ՍՊԸ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան