«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2006 թվականի N 866-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի 7-րդ կետի «բ» ենթակետում «անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը և հարկ վճարողի հաշվառման համարը.» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` պետական գրանցման վկայականի, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|