«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506195
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հունիսի 2006 թ. |
N 542-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 21-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասության «ներկայացված» բառը փոխարինել «մրցույթին ներկայացած քաղաքացիների» բառերով.
2) 28-րդ կետի «սարքեր» բառից հետո լրացնել «, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ» բառերը.
3) 31-րդ կետի «մաքրելն» բառը փոխարինել «մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը» բառերով, իսկ «դեպքում» բառը՝ «դեպքերում» բառով.
4) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:».
5) 56-րդ կետի երրորդ պարբերության «մասնակցելուց,» բառից հետո լրացնել «կամ դադարեցվել է տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին,» բառերը.
6) 591-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացու ցանկությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար՝ համապատասխան մարմինը տրամադրում են այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 59-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հարցերը:».
7) 591-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 592-րդ կետ.
«592. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:
Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:».
8) 60-րդ կետի երկրորդ պարբերության «նախարարության,» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերը.
9) 67-րդ կետի երկրորդ պարբերության «նախարարության,», «նախարարին,» և «նախարարը,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,», «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը,» բառերը.
10) 73-րդ կետի առաջին պարբերության «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.».
11) 74-րդ կետի առաջին պարբերության «նախարարության,» և «նախարարին,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» և «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարին,» բառերը.
12) 75-րդ կետի երկրորդ պարբերության «նախարարը,» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը,» բառերը.
13) 76-78-րդ կետերի «վարչական» բառերը փոխարինել «իրավական» բառերով.
14) 811-րդ կետի «՝ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո» բառերը հանել:
ՀՀ քաղաքացիական |
Մ. Բադալյան |