ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 ապրիլի 2005 թ. |
N 181-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 537 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լավել-Թրավել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2005 թվականի ապրիլի 14-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 5 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 537) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Լավել-Թրավել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 537 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լավել-Թրավել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
|
Տ. Սարգսյան |
|
