ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2006 թվականի N 282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 21-ի «Վեճեր լուծող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնակարգը և կազմը հաստատելու մասին» N 614-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշմամբ հաստատված վեճեր լուծող հանձնաժողովի կազմում`
ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ Է. Փիրումյանի փոխարեն ընդգրկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների քաղաքականության և վերլուծության բաժնի պետ Է. Փիրումյանին:
Այդ կապակցությամբ «Է. Փիրումյան-ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ» բառերը փոխարինել «Է. Փիրումյան-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների քաղաքականության և վերլուծության բաժնի պետ» բառերով,
ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վ. Դավիդյանցի փոխարեն ընդգրկել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Ա. Վանյանին:
Այդ կապակցությամբ «Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ» բառերը փոխարինել «Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ» բառերով,
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ռ. Ղուկասյանի փոխարեն ընդգրկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Այվազյանին:
Այդ կապակցությամբ «Ռ. Ղուկասյան-ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Գ. Այվազյան-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերով,
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանի փոխարեն ընդգրկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին:
Այդ կապակցությամբ «Ս. Մաճկալյան-ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) բառերը փոխարինել «Ս. Մաճկալյան-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով,
ՀՀ քաղաքաշինության նախարարության կոմունալ քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Գ. Թումանյանի փոխարեն ընդգրկել ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության կոմունալ բաժնի պետ Ս. Սրապյանին:
Այդ կապակցությամբ «Գ. Թումանյան-ՀՀ քաղաքաշինության նախարարության կոմունալ քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ս. Սրապյան-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային և կոմունալ քաղաքականության վարչության կոմունալ բաժնի պետ» բառերով.
բ) որոշմամբ հաստատված վեճեր լուծող հանձնաժողովի կազմում ընդգրկել`
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Ներսիսյանին:
Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված N 2 հավելվածը լրացնել «Ա. Ներսիսյան-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ» բառերով,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վ. Նարիմանյանին:
Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված N 2 հավելվածը լրացնել «Վ. Նարիմանյան-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ» բառերով,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գ. Մուրադյանին:
Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված N 2 հավելվածը լրացնել «Գ. Մուրադյան-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|