«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 584-Ն
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված՝ աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 48-րդ կետի պահանջը գյուղական ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ, որն օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով նպատակ ունի ապահովելու համընդհանուր մատչելիություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում` նպաստառու ընտանիքների ցուցակները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
ա) գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր՝ համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի ներկայացուցիչների ներգրավմամբ.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ ամփոփել սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կազմված և հաստատված նյութերն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար ֆինանսական աջակցության հնարավոր աղբյուրների և աջակցության կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ:
4. Սահմանել, որ գնահատումների վերաբերյալ աշխատանքային խմբերի կողմից կազմված ցուցակները հաստատվում են համապատասխան մարզպետի կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման տարեկան ծրագրերի կազմման ժամանակ հաշվի առնել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի գազիֆիկացման առաջնահերթության անհրաժեշտությունը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին համապատասխան փոփոխություն կատարել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել մատակարարին գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման աշխատանքները կատարել առանց գազամատակարարման համար կանխավճար գանձելու:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ Միջոցառման անվանումը Պատասխանատուն Կատարման ժամկետը Ծանո-թագրություն 1 2 3 4 5 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Գազիֆիկացված գյուղական համայնքների չգազիֆիկացված անապահով ընտանիքների հաշվառում, դրանց դասակարգում` ըստ առաջնահերթության ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Հաջորդ տարվա գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության գնահատում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
NN
ը/կ
1.
Գյուղական համայնքների անապահով
ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծում
ՀՀ էներգետիկայի նախարարություն յուրաքանչյուր տարի
մինչև մայիսի 15-ը
2.
Գյուղական համայնքների ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում` նպաստառու ընտանիքների ցուցակների տրամադրում ՀՀ մարզպետներին
յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը
3.
համապատասխան մարզպետներ
աշխատանքային խմբերյուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը
4.
Գազիֆիկացված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության գնահատում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
աշխատանքային խմբերյուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը
5.
Գազիֆիկացված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով հաջորդ տարվա համար ֆինանսական աջակցության աղբյուրների ճշտում և աջակցության մեխանիզմների սահմանում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունյուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 15-ը
6.
Հաջորդ տարվա գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառում, դրանց դասակարգում ըստ առաջնահերթության
համապատասխան մարզպետներ
աշխատանքային խմբերյուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը
7.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
աշխատանքային խմբեր յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը
8.
Հաջորդ տարվա գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության աղբյուրների ճշտում և աջակցության մեխանիզմների սահմանում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը
9.
Գազիֆիկացված և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության ժամանակացույցի հաստատում և աջակցություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունյուրաքանչյուր տարի` համաձայն հաստատված ժամանակացույցի
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |