ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2002 թվականի թիվ 20
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի հ. 300 որոշման 2-րդ կետով և հիմք ընդունելով Նոր Նորքի թաղապետի միջնորդությունը.
Նոր Նորք համայնքի ավագանին որոշում է`
2002 թվականի համար գույքահարկի գծով հարկատուների առանձին խմբերի համար սահմանել արտոնություն հաշվարկված հարկի բազային գումարի նկատմամբ հետևյալ չափաբաժիններով.
1. Ավտոտրանսպորտի միջոցների գծով գանձման ենթակա գույքահարկի բազային գումարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի 5000 դրամից:
2. Սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքերի և շինությունների համար գանձման ենթակա գույքահարկի բազային գումարի 50%-ի չափով, բայց ոչ ավելի 2000 դրամից:
Նոր Նորքի թաղապետ |
Մ. Մինասյան |
