«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60506051
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 փետրվարի 2006 թ. |
N 123-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
որոշմամբ սահմանված հավելվածի`
1) 14-րդ կետի «մասին» բառից հետո լրացնել «` լրացնելով քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկը (Ձև N 1)» (հավելված) բառերը.
2) 16-րդ կետի «եզրակացությունների,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցնելու տեղեկացման թերթիկների,» բառերը.
3) 26-րդ կետի, 64-րդ կետի առաջին պարբերության, 71-րդ կետի և «Ատեստավորման թերթ»-ի ձևում «(Ձև)» բառը փոխարինել (Ձև N 2)» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
«Հավելված
Ձև N 1 Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգի
Տ Ե Ղ Ե Կ Ա Ց Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Ես՝ _____________________________________________________________
________________________________________________________________ քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը,
________________________________________________________________ քաղաքացիական ծառայողի պաշտոնը
տեղեկացված եմ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (Օրենք) սահմանված կարգով 200 թվականի __________ «___» -ին «____» ժամին _____________ վայրում ________________________________________________________________ ատեստավորում անցկացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը ատեստավորում անցնելու մասին:
Տեղեկացված եմ նաև, որ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ Օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու հիմք է:
|