«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2000 թվականի N 350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման ու վճարման կարգը (կցվում է):
2. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից ստեղծել հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդներ, որոնց կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) ներկայացուցիչը կամ տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային ապահովագրության տարածքային կենտրոնների, ՀՀ ոստիկանության տարածաշրջանային բաժինների անչափահասների գծով տեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
(2-րդ կետը փոփ. 13.09.00 N 557, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն)
3. (3-րդ կետը ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
3.1. (3.1 կետը ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը:
(4-րդ կետը փոփ. 03.02.05 N 95-Ն)
5. (5-րդ կետը լրաց. 13.09.00 N 557, խմբ. 16.04.01 N 307, գործողությունը կասեցվել է 07.02.02 N 113, խմբ. 15.04.02 N 407, փոփ. 09.01.03 N 20-Ն, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, 21.07.05 N 1060-Ն, ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
6. (6-րդ կետը ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է):
(7-րդ կետը խմբ. 15.04.02 N 407, 22.01.04 N 48-Ն)
7.1. (7.1 կետը ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
7.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 20-ը հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:
(7.2-րդ կետը լրաց. 15.04.02 N 407)
7.3. Սույն որոշմամբ սահմանված դրույթները կիրառել 2002 թվականի հունվարի 1-ից:
(7.3-րդ կետը լրաց. 15.04.02 N 407)
7.4. Սահմանել, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սույն որոշմանը պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության հանրապետական մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
(7.4-րդ կետը լրաց. 22.01.04 N 48-Ն)
8. (8-րդ կետը ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի (այսուհետև` աղքատության նպաստ) և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:
2. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին (այսուհետև` կենտրոն) այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցների սահմաններում:
3. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության համար ֆինանսական միջոցների միջին ամսական չափերն ըստ կենտրոնների, հաշվի առած ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման կարգով որոշված աղքատ ընտանիքների թիվը, ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորը, աղքատության նպաստի բազային մասը, ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս (մինչև 18 տարեկան) անդամին տրվող հավելման և միանվագ դրամական օգնության չափերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(3-րդ կետը փոփ. 22.01.04 N 48-Ն)
4. Աղքատության նպաստի կամ միանվագ դրամական օգնության նշանակման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ իր բնակության վայրի (մշտական, ժամանակավոր կամ փաստացի) տարածքային գործակալություն է ներկայացնում դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթերը:
Ընտանիքը համատեղ բնակվող ազգակցական, ամուսնական կամ բարեկամական կապերով կապված անձանց ընդհանրություն է, որոնք վարում են ընդհանուր տնտեսություն:
(4-րդ կետը փոփ. 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն)
5. Տարածքային գործակալությունն աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու մասին որոշում ընդունելու համար հիմք է ընդունում ընտանիքի ներկայացրած դիմում-հայտարարագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև աղքատության նպաստի տեղեկատվական բազայի միջոցով տրամադրված` տվյալ ընտանիքի մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվությունը:
6. Տարածքային գործակալությունն աղքատության նպաստ նշանակելու մասին դիմում-հայտարարագիրը քննարկում է ոչ ուշ, քան դիմում-հայտարարագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 25-օրյա ժամկետում:
7. Աղքատության նպաստի նշանակումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո տարածքային գործակալությունը 5-օրյա ժամկետում հայտնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:
8. Աղքատության նպաստի նշանակումը մերժելու մասին տարածքային գործակալության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
9. Կենտրոնի կողմից աղքատության նպաստի նշանակումը մերժվելու հիմք են հանդիսանում`
ա) անապահովության սահմանային մեծության միավորից ընտանիքի անապահովության միավորի ցածր լինելը.
բ) ներկայացված փաստաթղթերի թերի և ոչ հավաստի լինելը.
գ) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման, կենտրոնի կամ սոցիալական աջակցության խորհրդի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ընտանիքն ապահով ճանաչելը:
2. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՎՃԱՐՈՒՄԸ
10. Աղքատության նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից` դրա գործողության մեջ մտնելու պահի դրությամբ:
Կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը հաշվի են առնվում դիմելու պահին նախորդած 12 ամսվա միջին ամսական կենսաթոշակի չափով:
(10-րդ կետը փոփ. 09.01.03 N 20-Ն)
11. Աղքատության նպաստը հաշվարկվում է աղքատության նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր` մինչև 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելումը:
12. Աղքատության նպաստը վճարվում է անապահովության սահմանային մեծության միավորը գործողության մեջ դրվելու պահից:
3. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
13. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու ու վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
14. Աղքատության նպաստ և միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պահվում են տարածքային գործակալությունում և համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:
15. Աղքատության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` ընտանիքի մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան վճարվում է աղքատության նպաստի իր բաժնեմասը:
16. Ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա ազդող յուրաքանչյուր փոփոխություն կիրառվում է հաջորդ ամսվանից:
17. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է աղքատության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:
18. Տարածքային գործակալությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվավերլուծական կենտրոնին տրամադրված ամենամսյա տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագիրն ու այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
19. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումները կատարվում են «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների (այսուհետ` վճարող մարմին) միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներին փոխանցված գումարների հաշվին:
(19-րդ կետը փոփ. 03.02.05 N 95-Ն)
20. Տարածքային գործակալության սխալի պատճառով չնշանակված կամ վճարող մարմնի մեղքով չվճարված գումարը վճարվում է միանվագ` առանց ժամկետի սահմանափակման:
(20-րդ կետը փոփ. 03.02.05 N 95-Ն)
21. Աղքատության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակող և վճարող մարմինների աշխատողները խախտումներ կատարելու դեպքում կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
22. Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաստիության համար պատասխանատվություն են կրում դրանք տրամադրող կազմակերպության ղեկավարները և պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության վճարումը դադարեցվում է: Աղքատության նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման մասին տեղեկանքը նպաստառուի դիմումի համաձայն ուղարկվում է նոր բնակության վայրի տարածքային գործակալությանը:
Նոր բնակության վայրի տարածքային գործակալությունում 21-օրյա ժամկետում հաշվառվելու դեպքում նպաստառուին վճարվում է նախկին բնակության վայրի տարածքային գործակալության կողմից նշանակված և չվճարված աղքատության նպաստի կամ միանվագ դրամական օգնության գումարը, իսկ ավելի ուշ հաշվառվելու դեպքում` սահմանված կարգով:
4. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
24. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է`
ա) ընտանիքի կազմում, դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով ընտանիքի անապահովության միավորը սահմանային մեծության միավորից իջնելու,
բ) նախորդ հաշվառումից (փաստագրումից) 12 ամիս անց սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները հաստատող փաստաթղթեր չներկայացնելու,
գ) աղքատության նպաստը անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու.
դ) սոցիալական աջակցության խորհրդի կամ տարածքային գործակալության աշխատողի առաջարկությամբ տարածքային գործակալության կողմից ընտանիքը ոչ նպաստառու ճանաչվելու,
ե) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության կիրարկման հետևանքով նպաստի իրավունքը կորցնելու,
զ) աղքատության նպաստ ստացողի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու (այս դեպքում ընտանիքն առնվազն 1 տարի ժամկետով զրկվում է աղքատության նպաստ ստանալու իրավունքից, և կենտրոնը ձեռնարկում է միջոցներ` հասցված վնասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար),
է) ընտանիքի անապահովության գնահատման չափանիշների փոփոխության,
ը) ընտանիքների անդամներից որևէ մեկի կրկնակի հաշվառման դեպքերում:
25. Աղքատության նպաստի վճարումը դադարեցվում է հետևյալ ժամկետներում`
ա) 24-րդ կետի «ա», «բ», «գ» և «ը» ենթակետերով նախատեսված դեպքերում` հաջորդ ամսվանից.
բ) 24-րդ «դ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված դեպքերում` հայտնաբերման պահից:
5. ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
26. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում է տարածքային գործակալության կողմից:
27. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն`
ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձրացել է անապահովության սահմանային մեծության միավորից` դրա գործողության ժամանակահատվածում.
բ) անապահովության սահմանային մեծության միավորի գործողության ժամանակահատվածում անապահովության գնահատման համակարգում նոր հաշվառված այն ընտանիքները, որոնք ունեն անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր.
գ) անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքները.
դ) անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքները.
ե) ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող և անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքները.
զ) ընտանիքում երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ ընտանեկան նպաստի կամ անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող միանվագ դրամական օգնության իրավունք ունեցող ընտանիքները:
(27-րդ կետը փոփ. 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, 21.07.05 N 1060-Ն)
28. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է սույն կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերի կիրարկման հետևանքով ազատված ու միանվագ դրամական օգնություն ցույց տալու համար տարածքային գործակալությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:
29. Սույն կարգի 27-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:
(29-րդ կետը փոփ. 03.02.05 N 95-Ն)
29.1. Երեխայի ծնվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում է երեխայի ծնվելուց հետո 3 ամսվա ընթացքում` ընտանիքի չափահաս անդամներից մեկի դիմումի հիման վրա:
(29.1-րդ կետը լրաց. 03.02.05 N 95-Ն)
29.2. Ընտանիքում երեխայի հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ միանվագ դրամական օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի առաջին դասարան ընդունվելու տարվա երրորդ եռամսյակի ընթացքում:
(29.2-րդ կետը լրաց. 21.07.05 N 1060-Ն)
30. Անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին միանվագ դրամական օգնություն հատկացվում է սույն կարգի 27-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված ընտանիքներին միանվագ դրամական օգնություն նշանակվելուց հետո մնացած միջոցների սահմաններում:
31. Անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքին միանվագ դրամական օգնություն նշանակվում է առնվազն երեք ամիս ժամկետով:
Տարածքային գործակալության կողմից այն վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:
(Կարգը խմբ. 15.04.02 N 407, փոփ. 03.02.05 N 95-Ն)
Հավելված |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մարզը |
գործակալություններ |
2005 թվականի երկրորդ կիսամյակի համար | ||
նախատեսված միջին |
այդ թվում` |
2005 թվականի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Արարատի | ԱՐԱՐԱՏ | 7,533,915.4 | 226,017.5 | 45,203,492.1 |
ԱՐՏԱՇԱՏ | 41,454,539.4 | 1,243,636.2 | 248,727,236.3 | |
ՎԵԴԻ | 30,470,335.5 | 914,110.1 | 182,822,013.1 | |
ՄԱՍԻՍ | 30,498,615.1 | 914,958.5 | 182,991,690.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
109,957,405.3 | 3,298,722.2 | 659,744,432.1 | |
Արագածոտնի | ԱՇՏԱՐԱԿ | 39,992,483.6 | 1,199,774.5 | 239,954,901.3 |
ԱՊԱՐԱՆ | 9,275,105.7 | 278,253.2 | 55,650,634.3 | |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 10,995,062.3 | 329,851.9 | 65,970,373.9 | |
ԹԱԼԻՆ | 22,698,641.8 | 680,359.3 | 136,191,850.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 82,961,293.3 | 2,488,838,8 | 497,767,760.1 | |
Արմավիրի | ԱՐՄԱՎԻՐ | 39,247,692.3 | 1,177,430.8 | 235,486,153.6 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 33,677,072.6 | 1,010,312.2 | 202,062,435.4 | |
ԲԱՂՐԱՄՅԱՆ | 9,289,896.7 | 278,696.9 | 55,739,380.1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 82,214,661.5 | 2,466,439.8 | 493,287,969.1 | |
Գեղարքունիքի | ԳԱՎԱՌ | 27,024,991.7 | 810,749.8 | 162,149,950.4 |
ՍԵՎԱՆ | 25,566,527.1 | 766,995.8 | 153,399,162.7 | |
ՎԱՐԴԵՆԻՍ | 29,237,497.8 | 877,124.9 | 175,424,986.7 | |
ՃԱՄԲԱՐԱԿ | 16,944,888.4 | 508,346.7 | 101,669,330.3 | |
ՄԱՐՏՈՒՆԻ | 75,998,496.2 | 2,279,954.9 | 455,990,976.9 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 174,772,401.2 | 5,243,172.0 | 1,048,634,407.1 | |
Լոռու | ԹՈՒՄԱՆՅԱՆ | 24,680,285.7 | 740,408.6 | 148,081,714.1 |
ՏԱՇԻՐ | 12,788,679.4 | 383,660.4 | 76,732,076.2 | |
ՎԱՆԱՁՈՐ | 110,578,494.6 | 3,317,354.8 | 663,470,967.8 | |
ՍՊԻՏԱԿ | 84,497,849.6 | 2,534,935.5 | 506,987,097.5 | |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 45,734,664.7 | 1,372,039.9 | 274,407,988.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 278,279,973.9 | 8,348,399.2 | 1,669,679,843.5 | |
Կոտայքի | ԱԲՈՎՅԱՆ | 37,856,985.0 | 1,135,709.5 | 227,141,910.0 |
ՀՐԱԶԴԱՆ | 33,599,384.3 | 1,007,981.5 | 201,596,306.1 | |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 18,547,591.0 | 556,427.7 | 111,285,546.2 | |
ՆԱԻՐԻ | 27,201,779.6 | 816,053.4 | 163,210,677.6 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 117,205,740.0 | 3,516,172.2 | 703,234,439.9 | |
Շիրակի | ԱՐԹԻԿ | 45,035,767.5 | 1,351,073.0 | 270,214,604.9 |
ԱՄԱՍԻԱ |
2,425,768.8 |
72,773.1 | 14,554,613.0 | |
ՄԱՐԱԼԻԿ | 14,085,907.9 | 422,577.2 | 84,515,447.2 | |
ԱԽՈՒՐՅԱՆ | 24,513,491.4 | 735,404.7 | 147,080,948.4 | |
ԱՇՈՑՔ | 3,872,849.6 | 116,185.5 | 23,237,097.6 | |
ԳՅՈՒՄՐԻ-1 | 115,856,342.1 | 3,475,690.3 | 695,138,052.9 | |
ԳՅՈՒՄՐԻ-2 | 118,525,490.6 | 3,555,764.7 | 711,152,943.4 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 324,315,617.9 | 9,729,468.5 | 1,945,893,707.3 | |
Սյունիքի | ԳՈՐԻՍ | 30,108,725.9 | 903,261.8 | 180,652,355.2 |
ԿԱՊԱՆ | 24,010,671.6 | 720,320.1 | 144,064,029.3 | |
ՄԵՂՐԻ | 5,897,756.6 | 176,932.7 | 35,386,539.7 | |
ՍԻՍԻԱՆ | 15,875,166.7 | 476,255.0 | 95,251,000.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 75,892,320.7 | 2,276,769.6 | 455,353,924.1 | |
Տավուշի | ԴԻԼԻՋԱՆ | 15,434,976.7 | 463,049.3 | 92,609,860.5 |
ԻՋԵՎԱՆ | 32,963,022.6 | 988,890.7 | 197,778,135.5 | |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 19,922,357.8 | 597,670.7 | 119,534,147.0 | |
ԲԵՐԴ | 27,070,798.8 | 812,124.0 | 162,424,792.8 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 95,391,156.0 | 2,861,734.7 | 572,346,935.8 | |
Վայոց ձորի | ՋԵՐՄՈՒԿ | 3,192,172.8 | 95,765.2 | 19,153,036.6 |
ՎԱՅՔ | 7,080,840.2 | 212,425.2 | 42,485,041.4 | |
ԵՂԵԳՆԱՁՈՐ | 24,640,559.5 | 739,216.8 | 147,843,357.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 34,913,572.5 | 1,047,407.2 | 209,481,435.1 | |
Երևանի | ԱՋԱՓՆՅԱԿ | 39,434,993.7 | 1,183,049.8 | 236,609,962.5 |
ԱՎԱՆ | 12,953,756.7 | 388,612.7 | 77,722,540.0 | |
ԱՐԱԲԿԻՐ | 26,865,764.0 | 805,972.9 | 161,194,583.8 | |
ԴԱՎԹԱՇԵՆ | 9,835,718.7 | 295,071.6 | 59,014,312.4 | |
ԷՐԵԲՈՒՆԻ | 45,296,549.2 | 1,358,896.5 | 271,779,295.4 | |
ԿԵՆՏՐՈՆ | 33,944,886.4 | 1,018,346.6 | 203,669,318.2 | |
ՄԱԼԱԹԻԱ- ՍԵԲԱՍՏԻԱ |
39,099.407.1 | 1,172,982.2 | 234,596,442.3 | |
ՆՈՐ ՆՈՐՔ | 37,153,021.3 | 1,114,590.6 | 222,918,127.6 | |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 4,746,990.3 | 142,409.7 | 28,481,941.6 | |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 4,515,085.4 | 135,452.6 | 27,090,512.7 | |
ՇԵՆԳԱՎԻԹ | 48,971,832.2 | 1,469,155.0 | 293,830,993.2 | |
ՔԱՆԱՔԵՌ- ԶԵՅԹՈՒՆ |
25,449,877.4 | 763,496.3 | 152,699,264.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 328,267,882.4 | 9,848,036.5 | 1,969,607,294.1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ | 1,704,172,024.7 | 51,125,160.7 | 10,225,032,148.1 |
(Հավելվածը խմբ. 16.04.01 N 307, 15.04.02 N 407, 09.01.03 N 20-Ն, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, 21.07.05 N 1060-Ն)
Ձև |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
N |
Անվանումը | Բովանդա- կությունը |
Անհրաժեշտ տվյալները |
Պարբերա- կանությունը |
Ժամկետը | Կրիչը | Ծանոթա- գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
մահեր ծնունդներ ամուսնություններ ամուսնալու- ծություններ |
համապատասխան ակտային գրանց- ման պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով) սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
թղթով | Տրվում է ՀՀ ազգային վիճակա- գրական ծառայու- թյան միջոցով ՀՀ արդ. նախարար համա- ձայնութ. |
2 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
անձնական օգտագործման փոխադրա- միջոցներ |
1998 թվականից սկսած ավտո- մեքենայի նոր պետհամարանիշ ստացած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը հասցեն, ավտոմեքենայի պետհամարանիշը և մակնիշը սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
3 |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
էլեկտրա- էներգիայի անհատ բաժանորդներ |
բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգի- այի սպառման ամսական չափը սոցիալական ապահովության քարտի համարը |
տարեկան մեկ անգամ, նախորդ տարվա (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը |
սեպտեմ- |
մագնի- սական կրիչով |
|
4 |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային կոմիտե |
մաքսային մուծումներ |
անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
5 | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
միջքաղաքային |
բաժանորդի |
յուրաքան- չյուր կիսամյակ (ըստ ամիսների) |
հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
6 | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
կենսաթոշակառու- ների մասին |
կենսաթոշակառուի (հաշմանդամի) անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը հասցեն, կենսաթոշակի վկայականի համարը, կենսաթոշակի չափը, հաշման- դամության խումբը և ժամկետը սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
7 | ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչություն |
ՍՊԸ ՓԲԸ ԲԲԸ ԼՏԸ ԼՊԸ վստահության վրա հիմնված ընկերության ձեռնարկատերեր |
կազմակերպության անվանումը գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, հասցեները, անձնագրերի և վկայականների համարներն ու գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
8 | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
անշարժ գույքի օտարման գործարք- ներով սեփա- կանության իրավունք ձեռք բերողների մասին |
ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի N 556 որոշմամբ հաստատված կարգի N 9 հավելվածին և ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշմամբ հաստատված կարգին կից N 3 ձևին համապատասխան հարկային տեսչություն ներկայացվող տվյալները սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
թղթով |
(Ձևը խմբ. 15.04.02 N 407, փոփ. 20.06.02 N 864-Ն, խմբ. 22.01.04 N 48-Ն)