ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2002 թվականի թիվ 2/8-Ն
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԻՋԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և ՀՀ կառավարության 18.03.1997 թ. թիվ 47 որոշմամբ
Երևանի Կենտրոն համայնքի ավագանին որոշեց`
1. Թաղապետի կարգադրությամբ ստեղծել համայնքի անապահով բնակիչներին բնակարանների սպասարկման վարձից ազատման և (կամ) զիջման հանձնաժողով:
2. Սահմանել բնակարանների սպասարկման վարձի արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող համայնքի բնակիչների խմբերի ցանկը (կցվում է):
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար` |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևանի Կենտրոն համայնքի ավագանու 22.12.02 թ. թիվ 2/8-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ
1. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների (զինվորական ծառայության հաշմանդամներ):
2. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների և ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցներին:
3. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամներ:
4. Առաջին և երկրորդ խմբի (կարգի) բոլոր հաշմանդամները:
5. Միայնակ թոշակառուներ:
6. Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է նրանց 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների` 24 տարեկան հասակը:
7. Բռնադատվածները և նրանց առաջին կարգի ժառանգները:
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար` |
Գ. Բեգլարյան |
![loading...](/static/img/loader.gif)