ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2003 թվականի թիվ 21-Ն
քաղ. Երևան
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Նուբարաշեն թաղային համայնքի պահուստային ֆոնդից ֆինանսական օգնություններ հատկացնելու կարգը (կցվում է):
2. Իրավունք վերապահել թաղապետին սահմանված կարգին համապատասխան, թաղապետի որոշումներով ցուցաբերել ֆինանսական օգնություն` այդ նպատակով հաստատված գումարի սահմաններում:
Կողմ | |
Ա. Երմազյան ստորագր. | Խ. Մարգարյան ստորագր. |
Ս. Երմազյան ստորագր. | Ա. Ոսկանյան ստորագր. |
Կ. Հարությունյան ստորագր. | Կ. Վարդանյան ստորագր. |
Հ. Հարությունյան ստորագր. | Ս. Կարմաջյան ստորագր. |
Ն. Սողոմոնյան ստորագր. | Յ. Բադալյան ստորագր. |
Դեմ` չկա, ձեռնպահ` չկա |
Թաղապետ` |
Ռ. Ասատրյան |
Հաստատված է ավագանու 25.01.03 թ. թիվ 21-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Պահուստային ֆոնդից 800.0 հազ. դրամ հատկացվում է ֆինանսական օգնություններին:
2. Ֆինանսական օգնություն հատկացվում է քաղաքացիների դիմումների, թաղապետի, թաղապետարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի առաջարկությամբ:
3. Դիմումը թաղապետին ներկայացնելիս դրան կցվում են սոցիալական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը, որում պետք է փաստարկված ներկայացվի օգնություն տալու և տվյալ ընտանիքի անապահով լինելու հանգամանքը:
4. Դիմումի քննարկումը, օգնության չափի հաստատումը կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը:
5. Հանձնաժողովի կազմը հաստատում և փոփոխում է թաղապետը` իր որոշմամբ:
6. Հանձնաժողովում անդամներն ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
7. Խիստ կարիքավոր ընտանիքներին ֆինանսական օգնություններ հատկացվում են.
7.1. Տարբեր կատեգորիաների ընտանիքներին մինչև 5000 դրամ
7.2. Առանձին ծայրահեղ դեպքերում մինչև 30000 դրամ
Թաղապետ` |
Ռ. Ասատրյան |