ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2002 թվականի թիվ 2
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՄԵԿ ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի ԹԻՎ 19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շենգավիթ համայնքի ավագանու 2001թ. ապրիլի 3-ի «Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն օտարելու համաձայնություն տալու մասին» թիվ 19 որոշմամբ սահմանվել է համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների օտարման կարգը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությամբ առաջարկվել է նշված որոշման «Հավելված 1»-ի 6-րդ և 7-րդ կետերում կատարել համապատասխան փոփոխություններ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,
Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է`
1. Շենգավիթ համայնքի ավագանու 2001թ. ապրիլի 3-ի «Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն օտարելու համաձայնություն տալու մասին» թիվ 19 որոշման «Հավելված 1»-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման «Հավելված 1»-ի 6-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «30 օր» բառերով,
բ) որոշման «Հավելված 1»-ի 7-րդ կետում ավելացնել «թ» ենթակետը` հետևյալ բովանդակությամբ.
«տեղեկություններ սակարկություններում հաղթած անձանց որոշման, պայմանագիր կնքելու համար տրամադրվող ժամկետի մասին»:
2. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ` Մ. Սարգսյանի և ավագանու վրա:
Թաղապետ |
Մ. Սարգսյան |