ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 2 |
24.01.2002 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԽԻՍՏ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՆՐԱ ՈՐԵՎԷ ԱՆԴԱՄԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով համայնքի խիստ կարիքավոր ընտանիքներին նրա որևէ անդամի մահվան դեպքում թաղման ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու համար համայնքի բյուջեից միանվագ օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը և կարևորելով համայնքի բյուջեի սուղ հնարավորությունների պայմաններում այդ գործառույթների կանոնակարգումը.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի խիստ կարիքավոր ընտանիքներին նրա որևէ անդամի մահվան դեպքում համայնքի բյուջեից միանվագ օգնություն ցուցաբերել տվյալ ընտրատարածքի ավագանու անդամի գրավոր միջնորդության հիման վրա, այդ նպատակով հաստատված գումարի սահմաններում, որպես կարգ, յուրաքանչյուր դեպքի համար 10.0 հազար դրամի չափով:
2. Իրավունք վերապահել թաղապետին, առանձին ծայրահեղ դեպքերում միանվագ օգնություն տրամադրել մինչև 30.0 հազար դրամի չափով:
|
Մ. Մինասյան |