ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 978-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Եղվարդի քաղաքապետին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան
Գ լ ու խ 1
Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները
1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում և կառուցվածքահատակագծային զարգացման պայմանները
2. Տարածքի համալիր գնահատական
2. 1. Համայնքի բնական պայմանները, բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները
2.2. Կոտայքի մարզի լանդշաֆտային բնութագիրը և օգտակար հանածոները
3. Պատմամշակութային հուշարձանները
4. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման ուղղությունները
5. Տրանսպորտ
6. Շրջակա միջավայրի պահպանություն
7. Ինժեներական սարքավորումներ
7.1. Ջրամատակարարում
7.2. Կենցաղային կոյուղի
7.3. Հեղեղատար կոյուղի
7.4. Ոռոգում
7.5. Գազամատակարարում և ջեռուցում
7.6. Էլեկտրամատակարարումը
7.7. Կապի ցանցեր
Գ լ ու խ 2
Համայնքի գոտԵՎորման նախագիծ
Ներածություն
1. Նախագծի նպատակները
2. Կիրառման բնագավառը
3. Նախագծի կառուցվածքը
4. Գոտևորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
5. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր
6. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) և սահմանափակումների հիմնավորումներ
7. Օգտագործման ձևերն ու սահմանափակումներն ըստ գոտիների
8. Կառուցապատման կանոններ
9. Տերմիններ և սահմանումներ:
Գծագրական մաս
1. Դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում
2. (Տարաբնակեցման) Տարածքի համալիր գնահատական
3. (Տարաբնակեցման) Հատուկ պահպանվող տարածքներ
4. (Տարաբնակեցման) Կենդանիների տեղաբաշխում
5. (Տարաբնակեցման) Քամիների ուղղությունները
6. (Տարաբնակեցման) Հումքային ռեսուրսներ
7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ/հենակետային հատակագիծ/
8. Համալիր գնահատման հատակագիծ
9. Սեփականության սուբյեկտներ
10. Լանդշաֆտի կազմակերպման հատակագիծ
11. Ինժեներական ենթակառուցվածքների հատակագիծ
12. Տրանսպորտային սխեմա
13. Պատմամշակութային հուշարձաններ
14. Տարածքի զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր)
15. Գոտևորման նախագիծ
16. Կառուցապատման հերթականություն
17. Մշակութային ենթակառուցվածքների սպասարկման և սանիտարական գոտու սահմաններ
18. Հողերի նպատակային նշանակության տրանսֆորմացիա
Նախաբան
Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է՝ տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Եղվարդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ 05-94) և նախագծային առաջադրանքով:
Նախագծման համար ուղեցույց են ծառայել.
Նախագծում հաշվի են առնված նաև ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի և Բնական և մշակութային ժառանգության պահպանման պիլոտային նախագծի դրույթները, ՍԵՄԱԹ-ի Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման հիմնադրային սկզբունքների, Օրհուսի կոնվենցիայի, Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի, և այլ փաստաթղթերի միջոցառումների և տարածքային պլանավորման փոխկապակցվածության սկզբունքները:
Գ լ ու խ 1
Համայնքի տարածահատակագծային զարգացման հիմնական ուղղությունները
1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում ԵՎ կառուցվածքահատակագծային զարգացման պայմանները
Եղվարդի տարածահատակագծային և սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման հիմնախնդիրները դիտարկվել են ՀՀ Կոտայքի մարզի շրջանակում «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներում: «Երևանի ագլոմերացիայի տարածքաին հատակագծման նախագծում» Եղվարդ համայնքի տարածքը կազմում է Երևանի քաղաքամերձ գոտու մի մասը և ընգրկվում է Երևանի ագլոմերացիայի հատուկ կարգավորման վարչակարգ ունեցող սահմանափակ զարգացման գոտում: «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» մարզային տարաբնակեցման համակարգում Եղվարդին վերապահվում է երկրորդական կենտրոնի դերը:
Եղվարդ քաղաքը գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, Եղվարդի սարավանդում, Երևանից 18կմ հյուսիս-արևմուտք, Աշտարակ-Արզնի խճուղու վրա: Հեռու լինելով տարանցիկ մայրուղիներից, Եղվարդը և ՀՀ Կոտայքի մարզի, և Երևանի ագլոմերացիայի շրջանակում զբաղեցնում է համեմատաբար մեկուսացված դիրք և շրջապատված է հիմնականում գյուղատնտեսական նշանակության տարածքներով:
Սովետական շրջանում այստեղ կազմակերպվել էր մեծ արդյունաբերական հանգույց` խոշոր արտադրական գոտով, սակայն այսօր, արտադրամասերը հիմնականում չեն գործում, իսկ բնակչությունը հիմնականում զբաղված է սեփական հողատարածքներում:
Խոշոր, հասարակական նշանակության օբյեկտներն այսօր նույնպես չեն գործում, պարապուրդի են մատնված և կապիտալ վերանորոգման կարիք ունեն:
Եղվարդը հին բնակավայր է: Առաջին գրավոր տեղեկությունները կապված են 603-ի հայ-պարսկական պատերազմի հետ: Վիճակագրական վարչության տվյալներով բնակավայրի բնակչությունը այսօր կազմում է 14.5 հազ. մարդ: Եղվարդի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1973 թ.` 16.0 հազ. մարդ բնակչության համար: Համայնքի գերադասելի առավելագույն բնակչությունը դեմոգրաֆիական լրիվ տարողունակության դեպքում «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» սահմանափակվում է 20 հազար մարդով:
Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 6722.2 հա: Այդ թվում` բնակավայրի տարածքը` 672.2, որից բնակելի կառուցապատումը կազմում է 436.6 հա: Բնակավայրի ռելիեֆը հիմնականում հարթ է, թեքված դեպի հարավ: Ինժեներաշինարարական պայմանները բարենպաստ են: Հիմնականում տարածված են ժայռային և կիսաժայռային ապարներ, ծածկված մակերեսային նստվածքների (խճեր, գլաքար, կավավազ և այլն) փոքր շերտով (3-5մ): Տարածքում նկատվում են մակերեսային հոսքեր, հեղեղատների առաջացում: Գրունտային ջրերը խորն են տեղադրված: Սեյսմիկ վտանգի մակարդակը գնահատվում է 0.2-0.36-ով: Ինժեներական ցանցերով ապահովվածության մակարդակը ցածր է: Ռեզերվային տարածքների դեֆիցիտ է արձանագրվում՝ կապված բարձրարժեք գյուղատնտեսական հողերի առկայության հետ: Քաղաքի հեռանկարային տարածական զարգացումը հնարավոր է միայն գյուղատնտեսական հողերի յուրացման հաշվին:
2. Տարածքի համալիր գնահատական
2.1. Համայնքի բնական պայմանները
ԵՂՎԱՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հայկական բարձրավանդակի արևելյան մասում, Արաքս գետի միջին հոսանքում, շրջապատված լեռնաշղթաներով գտնվում է մի մեծ գոգավորություն: Իր բնական և տնտեսական առանձնահատկություններով Արարատյան գոգավորությունը զբաղեցնում է յուրահատուկ տեղ ամբողջ Անդրկովկասում: Արարատյան հարթավայրը իրեն շրջապատող լեռների հետ կազմում է մի միասնական ամբողջություն: Արարատյան գոգավորությունում առանձնանում են երեք, բնական պայմաններով իրարից տարբերվող բարձրադիր գոտիներ՝ Արարատյան հարթավայր, Արարատյան հարթավայրի նախալեռներ և բարձրավանդակային գոտի: Հյուսիսից հարթավայրը շրջապատում է քառագլուխ Արագածը, արևելքից՝ հրաբխային Գեղամա լեռնաշղթան: Բնության երևույթները, որոնք տեղի են ունենում այստեղ, չի կարելի պատկերացնել առանց հարթավայրը շրջապատող լեռների լանջերին տեղի ունեցող պրոցեսների:
Արարատյան դաշտավայրի նախալեռնային գոտում Արագած և Արայի լեռ խոշոր հրաբուխների միջև տեղակայված է Եղվարդի սարահարթը: Այս սարահարթի բացարձակ բարձրությունները տատանվում են 1000-1500 մ սահմաններում: Ռելիեֆը թույլ բլրակային-ալիքավոր է, որոշ տեղերում բարձրանում են առանձին շլակային կոներ: Սարահարթը դեպի հարավ և արևելք Երևանի շրջակայքում երկու լայն աստիճանների ձևով աստիճանաբար իջնում է դեպի Արարատյան հարթավայր: Եղվարդի սարահարթը ծածկված է լեռնային գորշ և շագանակագույն հողերով: Սարահարթը հյուսիսային մասից պարփակված է Արայի լեռ հրաբխով, որի լանջերը զառիթափ իջնում են դեպի սարահարթ:
Արայի լեռը կտրտված է բազմաթիվ ձորակներով, որոնք գարնանային ձնհալքի և տեղումների ժամանակ վարարում են և, հողի մակերեսային շերտը լվանալով, հսկայական քանակով տիղմ են տեղափոխում դեպի Եղվարդի սարահարթ: Հրաբխային ապարների ճեղքվածքներից ներծծվում է ձյան հալոցքի և տեղումներիի հսկայական քանակ և այդ է պատճառը, որ մակերեսային հոսք չի ձևավորվում: Հրաբխային Արայի լեռան լանջերով դեպի ցած ձգվում են մի շարք խոշոր և մանր հովիտներ, կանյոններ, ձորակներ: Արագածի զանգվածից դեպի արևելք գտնվում է Քասաղ գետի կանյոնը: Այս կանյոնը բաժանում է Արագածի լավաները հրաբխային Արայի լեռան լավաներից, որոնք վեր են խոյանում Եղվարդի սարահարթից մոտ 1000 մ բարձրության վրա: Քասաղ գետը ջրաբաժան է Նաիրիի /Կոտայք/ և Ապարանի /Արագածոտն/ տարածաշրջանների միջև: Քասաղը լեռնային գետ է, հրաբխային ապարները ձևավորել են գեղատեսիլ հովիտ - կիրճ, որը համարվում է հանրապետության տեսարժան վայրերից մեկը: Արայի լեռան արևմտյան լանջերը պատված են արևելյան կաղնու նոսր անտառներով: Հարավային և հարավ-արևելյան լանջերը թեքված են դեպի Եղվարդի սարահարթը, աստիճանաբար իջնում են դեպի հարավ-արևելք և աննկատ ձուլվում մայրաքաղաքի լանդշաֆտի հետ: Դրանք մինչև լեռան գագաթը ծածկված են թփուտային և ալպիական բուսականությամբ: Ջրային ռեսուրսներով տեղանքը հարուստ չէ: Կոտայքի ռելիեֆը ձևավորվել է երիտասարդ ջրաբերուկներից:
Եղվարդը գտնվում է Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանում, ծովի մակերևույթից 1317 մ բարձրության վրա, Եղվարդի սարահարթի համարյա կենտրոնում, չոր տափաստանային, կիսատափաստանային գոտում: Հաղորդակցությունը մայրաքաղաքի, ինչպես նաև Աշտարակի և Կոտայքի մյուս շրջանների հետ ավտոմոբիլային է, բարեկարգ ճանապարհային մագիստրալներով:
ԿԼԻՄԱ
Կլիման արտահայտված ցամաքային է՝ շատ շոգ, չոր ամառ, չափավոր ցուրտ, անհողմ ձնառատ ձմեռ: Եղվարդի սարահարթի կլիման հիմնականում ձևավորվում է միջին լայնությունների օդային զանգվածների ազդեցության ներքո: Տաք սեզոնի եղանակները արդյունք են տեղանքի ռադիացիոն տաքացման և, հատկապես, ցամաքային արևադարձային օդային զանգվածների ազդեցության: Իսկ ձմռանը իշխում են բևեռային օդային զանգվածները, ինչպես նաև Սիբիրյան անտիցիկլոնի (բարձր ճնշման բարիկ դաշտ) արևմտյան լեզվակների ներխուժումները: Չի բացառվում նաև երկրի մակերեսից էֆեկտիվ ճառագայթարձակումը: Նշված գործոնները հանգեցնում են կլիմայի արտահայտված ցամաքայնությանը: Կլիմայի յուրահատկությունը արտահայտված կոնտինենտալ պայմաններն են, որով էլ Եղվարդի տարածաշրջանը տարբերվում է հանրապետության մյուս շրջաններից (Լոռի, Տավուշ, Սևանի ավազան, Սյունիք և այլն):
Տարեկան ջեմաստիճանային ամպլիտուդը մոտ 300 է, իսկ Երևանում` 310: Թերմիկ ռեժիմը բավական բարձր է՝ տարեկան միջին ջերմաստիճանը 9.10, ամենատաք ամսվանը 22.70 (օգոստոս), իսկ միջին հունվարյանը՝ -6.10 (աղյուսակներ N 4, 5): Տեղումների տարեկան քանակը 407 մմ է, տարվա տաք կեսին (IV-X/ ընդամենը 231 մմ, իսկ ցուրտ կեսին /XI-III/՝ 176 մմ: Առավելագույն արժեքները դիտվում են մարտ-ապրիլ-մայիս ամիսներին՝ 151 մմ (աղյուսակ N 7): Հարաբերական խոնավության ցուցանիշներն ունեն արտահայտված օրինաչափություն՝ ձմռանը առավելագույն 77-78%, ամռանը՝ 44-47%: Տարեկան միջին արժեքը 62% (աղյուսակ N 6): Շրջանն առանձնանում է արևի ճառագայթային էներգիայի առատությամբ, արևափայլքի տարեկան տևողությունը 2456 ժամ է (աղյուսակ N 1): Արևի ճառագայթային էներգիայի այսպիսի առատությունը հանգեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության մաքսիմալ արժեքների: Անհրաժեշտ է շեշտել, որ այստեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների քաղցը բացառվում է: Իսկ առանց արևի օրերի թիվը տարեկան 39 է, մայիսից մինչև հոկտեմբեր ոչ մի օր չի դիտվում առանց արևի /աղյուսակ N 2/: Քամու ռեժիմը տարբեր սեզոններում տարբեր արժեք ունի: Քամու միջին տարեկան արագությունը 2,8 մ/վրկ է, ամառը դիտվում է առավելագույն՝ 5,2 մ/վրկ /VII-VIII/, իսկ ձմռանը նվազագույն՝ 1,1-1,4 մ/վրկ արագություն (աղյուսակ N 8): Ամբողջ տարվա ընթացքում գերիշխում են հյուսիս- արևելյան և հարավ-արևմտյան ուղղության քամիները (աղյուսակ N 9):
Ձմեռը չափավոր ցուրտ է, առանձին տարիներին` «թույլ սառնամանիքային»: Իշխում է ձմեռային եղանակների անտիցիկլոնային տիպը՝ անհողմ շտիլային քամու ռեժիմ: 15 օր ամեն ամսվա ընթացքում դիտվում են տաքացումներով եղանակներ, երբ օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը բարձրանում է 00-ից, դիտվում է ձյան շերտի քայքայում: Ձմեռային եղանակային ռեժիմը ունի շատ կայուն բնույթ: Առանձին տարիներին, երբ Արարատյան դաշտավայր են թափանցում Սիբիրյան անտիցիկլոնի լեզվակները կամ արկտիկական օդային զանգվածները, դիտվում է «զգալի սառնամանիքներով» եղանակային տիպը (5 օր), երբ միջին օրական ջերմաստիճանը գտնվում է -12,5--22,50 սահմաններում: Արևային չափավոր սառը օդի ոչ շատ ցածր ջերմաստիճանով եղանակի զուգակցումը ձմեռային բնապատկերի գեղեցկության հուզական ներգործության հետ, անկասկած կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, հատկապես աճող դեռահաս օրգանիզմի վրա:
Ձմեռը համեմատաբար կարճ է՝ 93 օր, սկսվում է դեկտեմբերի առաջին տասնօրյակից և տևում մինչև մարտի առաջին տասնօրյակը: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից ձևավորվում է կայուն ձյան շերտ, հասնելով մինչև 60 սմ բարձրության /աղյուսակներ NN 11, 12/:
Եղվարդը տարածական ձգվածությամբ, ծովի մակերևույթից ունեցած բարձրությամբ մոտ է մայրաքաղաքին: Եղանակային պայմանները և առանձին օդերևութաբանական արժեքները մոտ են Երևանի տվյալներին: Սակայն ձմռան ընթացքում ձյան ձևով դիտվող տեղումները ձևավորում են կայուն և բարձր ձյան շերտ: Այս առանձնահատկությունն արդյունք է ֆիզիկաաշխարհագրական դիրքի և լեռնագրության: Եղվարդում ձմռան սեզոնում դիտվում է օրինաչափության մի այլ խախտում ևս. երբ Երևանը ծածկված է ինվերսիոն ամպամած շերտով, Եղվարդում օդը համեմատաբար չոր է և մաքուր: Դիտվում են արևոտ, «չափավոր ցուրտ» եղանակներ:
Եղվարդը գտնվում է Արայի լեռան անմիջական ստորոտում, այստեղ են բացվում լեռան հարավային լանջերը, և լեռան գագաթի օդային զանգվածները, լինելով ավելի սառը և ավելի ծանր, մեծ թեքություն ունեցող լանջերով սահում են դեպի սարահարթ: Այս նույն պրոցեսն է տեղի ունենում նաև Արագածի գագաթին ձևավորված ավելի սառը և ծանր օդային զանգվածների հետ, որոնք իջնելով Ապարանի սարահարթ, հասնում են մինչև Եղվարդ: Ձմռանը մթնոլորտում թթվածնի պարունակությունն ունի առավելագույն արժեքներ՝ 260 գ/մ3 (աղյուսակ N 10): Թթվածնային ռեժիմը միանգամայն բավարար է մաքուր օդում ինչպես ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու, այնպես էլ ակտիվ սպորտային միջոցառումներին մասնակցելու համար: Ջեռուցման սեզոնն այստեղ սկսվում է նոյեմբերի 1-5-ին և ավարտվում է ապրիլի 10-15-ին, տևում է 150-160 օր:
Գարունը համնեմատաբար կարճ է, բաժանվում է երկու կեսի: Առաջին կեսը սառն է, խոնավ, անկայուն եղանակային ռեժիմով: Երկրորդը՝ տաք է, Միջերկրական ծովից ցիկլոնների շարքի հաճախակի անցումներով: Գարնանային տեղումների և օդի բարձր ջերմաստիճանի զուգակցումը նպաստում են ձյան ինտենսիվ հալոցքին, և Արայի լեռան լանջերի ձորակներ-հեղեղատները վարարում են, առաջացնելով հեղեղներ և վտանգ են ներկայացնում սարահարթի ցանքատարածությունների համար:
Ամառը ունի առավելագույն տևողություն՝ մայիսի առաջին տասնօրյակից մինչև հոկտեմբերի կեսը՝ 24 շաբաթ /168 օր/: Եղանակային բոլոր առանձնահատկություններն ամառվա սեզոնում պայմանավորված են հիմնականում ծածկող մակերեսի և մթնոլորտի շրջանառության փոխազդեցությամբ բարձր թերմիկ ֆոնի վրա: Սա բերում է «շատ շոգ, շատ չոր» և «շոգ չոր» եղանակների ձևավորմանը, որոնք միասին դիտվում են 25 օր ամսվա ընթացքում: Եղանակային ռեժիմը շատ կայուն է: Ամառային եղանակային ռեժիմը տարբերվում է Եղվարդին հատուկ առանձնահատկություններով՝ իսպառ բացակայում են «անձրևոտ» և «թխպոտ» /ամպամած ամբողջ օրվա ընթացքում/ եղանակները: Կապված հիգրոթերմիկ պայմանների հետ` ամռանը մթնոլորտում նվազում է թթվածնի պարունակությունը մինչև 231 գ/մ3 : Միանգամայն պարզ է, որ գյուղատնտեսությունը, բանջարանոցային բույսերի, ծառատեսակների մշակումը լրիվ կապված է արհեստական ոռոգման հետ, բնականը համարյա բացակայում է: Ամռանը միջզոնայական օդային զանգվածների ջերմաստիճանային կոնտրաստի նվազումը և տեղական զանգվածների կոնդենսացման մակարդակի բարձրացումը Եղվարդում պայմանավորում են մթնոլորտային ֆրոնտների հազվադեպ անցումը:
ԿԼԻՄԱՅԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ձմռանը կլիմայաբուժությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն, քանի որ այն նպաստում է այլ բուժական միջոցների թերապևտիկ ազդեցության մեծացմանը: Եղվարդի սարահարթը առանձնանում է բացառիկ բարենպաստ պայմաններով ձմեռային կլիմայաբուժության համար: Հունվար-փետրվարին 25 օր առանց սահմանափակումների կարելի է կիրառել ձմեռային կլիմայաբուժության բոլոր ձևերը: Ցուրտ և ձնառատ ձմեռներին Եղվարդի տարածքի բնական տեռասաները կարելի է օգտագործել որպես դահուկաղուրներ (лыжня) և ցածր տրամպլիններ դահուկասպորտային միջոցառումների համար: Ձմեռվա սեզոնում կայուն ձյան ծածկի առկայությունը ռեալ նախադրյալներ է ստեղծում ձմեռային սպորտային բազաների նախագծումների և տեղադրման համար: Արայի լեռան բարձրությունը և զառիթափ լանջերի ուղղաձիգ թեքվածությունն օգտագործել հատուկ շինությունների նախագծումների համար պլաներային սպորտաձևի զարգացման նպատակով: Դեպի Արայի լեռան բարձունք նախագծել բազմաստիճան ճոպանուղիների կառուցում: Լեռան լանջերի տարբեր բարձրություններն օգտագործել դահուկասահնակային զբոսանքների համար, կեմպինգների, հյուրանոցների, կարճատև հանգստի օբյեկտների նախագծումներով:
Ամռան սեզոնում Եղվարդի կլիմայաբուժության պայմանները տարբերվում են Հայաստանի մյուս շրջաններից «կոմֆորտային» պայմանների զգալի քանակով: Այստեղ ապրիլի 20-ից արդեն դիտվում են «կոմֆորտային» լոգանքների համար պայմաններ, իսկ ЭЭТ / 9-160 սահմաններում մայիսին հասնում է 71%: Լոգանքները այս պայմաններում ունեն պրոֆիլակտիկ, կոփող բնույթ: Բնական պայմաններում մայիսից մինչև սեպտեմբեր ներառյալ գերակշռում են «կոմֆորտային» պայմաններ օդային լոգանքներ ընդունելու համար ժամը 13-ին: Մայիսին այդ պայմանները կազմում են 17%, իսկ հունիսին և օգոստոսին համապատասխանաբար 55 և 58% /աղյուսակներ N 13, 14/:
Մայիսից մինչև հոկտեմբերը ներառյալ կարելի է նշանակել նաև արևային լոգանքներ: Արևային լոգանքների «կոմֆորտային» պայմանների կրկնվածության տոկոսը նվազում է «դիսկոմֆորտային» /գերտաքացման, երբ (ЭЭТ > 230) զոնայի աճման հետևանքով: 230-ից բարձր ЭЭТ-ի ժամանակ ստեղծվում են դիսկոմֆորտային պայմաններ, այսինքն վատանում են ջերմազգացողության պայմանները, տեղի է ունենում ինտենսիվ քրտնարտադրություն, գոյանում է խոնավությամբ հագեցած օդի շերտ, և այս ամենը բերում է նորմալ շնչառական պրոցեսի խանգարմանը: Հիպերինսոլյացիայից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում կլիմայաբուժությունը նշանակել առավոտյան կամ կեսօրից հետո: Եղվարդում բացի շոգ եղանակներից ստեղծվում են նաև «տոթակեզ» (душные) եղանակներ, ինչի պատճառով բացառվում է օդային և արևային լոգանքների ընդունումը ժամը 13-ին: Օրգանիզմի գերտաքացումից խուսափելու համար առաջարկվում է նաև կիրառել հանգստի, քնի, սպորտային և զվարճալի խաղերի ժամանակ օդի մասնակի շարժում ապահովող հատուկ սարքեր: Ներդնել արևաբուժության իմպուլսային մեթոդ՝ պտտվող տենտի կիրառմամբ: Իմպուլսային մեթոդը զգալի պակասեցնելով մեթեոտրոպ ռեակցիաների քանակը, պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բուժական էֆեկտը, ստեղծում է պայմաններ արևային լոգանքներ ընդունելու նաև կեսօրվա ժամերին: Ցերեկային ժամերին դիտվող դիսկոմֆորտային պայմանները օրվա երկրորդ կեսին մեղմանում են լեռնահովտային շրջանառության, այսինքն Արայի լեռան լանջերից դեպի սարահարթ սահող համեմատաբար սառը օդային զանգվածի ազդեցության պատճառով:
Առաջարկվում է օգտագործել հատուկ սարքավորումներ, որոնք ապահովում են կլիմայաբուժական տաղավարների օդի մասնակի շարժում, շինությունների ներսում, ինչպես նաև շրջապատող տարածքներում գերտաքացած օդի արհեստական սառեցում:
Այսպիսով՝
1. Միկրոկլիմայական պայմանների դիսկոմֆորտը մեղմելու համար անհրաժեշտ է մեկուսացնել բնակելի և սպասարկող շինություններն արևի ուղիղ ճառագայթների և գերտաքացած օդի ազդեցությունից:
2. Կիրառել միկրոկլիման մեղմացնող միջոցառումներ՝ պաշտպանական սարքեր շենքերի պատուհաններին, աերարիների լրացուցիչ կանաչապատում:
3. Բազմաթիվ և բազմաձև լողավազանների, շատրվանների, արհեստական միկրոջրվեժների, արհեստական լճակների նախագծումներ: Հաշվի առնելով ռելիեֆի բնույթը /թույլ բլրակային, միատարր/, առաջարկվում են նախագծումներ և շինարարություններ, առաջնություն տալով տուրիստական համալիրների, բուժական տուրիզմի օբյեկտների տեղադրմանն ու կառուցմանը:
4. Մայրաքաղաքը գերծանրաբեռնվածությունից բեռնաթափելու համար նշված օբյեկտների գերատեսչական և ղեկավարող մարմինների գրասենյակները տեղափոխել դեպի Եղվարդի տարածաշրջան:
5. Բուսածածկից ազատ տարածքներն օգտագործել սպորտդահլիճների, հրապարակների շինարարության համար` սպորտային միջոցառումներ, վարժանքներ, մարզանքներ անցկացնելու նպատակով:
6. Հաշվի առնելով բուժիչ բնական ռեսուրսների (հանքային ջրեր, տորֆ) բացակայությունը և մայրաքաղաքի հետ տարածքային մոտիկությունը, ինչպես նաև ամառվա սեզոնում դիսկոմֆորտային պայմանները առաջարկվում է տարածաշրջանը չդիտել որպես առողջարանային կամ կարճատև և երկարատև հանգստի գոտի, ի տարբերություն Կոտայքի մարզի մյուս տարածաշրջանների: Որպես հանգստի և առողջարանային գոտի կարելի է իրացնել Արայի լեռան հարավային լանջերի անմիջապես ստորոտը 5 կմ լայնությամբ: Այստեղ միկրոկլիմայական, թերմիկ դինամիկ պայմաններն ավելի կոմֆորտային են: Նպատակահարմար է տուրիստական համալիրների կառուցում, մայրաքաղաքից համապատասխան օբյեկտների տեղափոխում Եղվարդի շրջան:
7. Առաջարկվում է փոքր մասշտաբի պանսիոնատների, միկրոառողջարանային համալիրների կառուցում միջշրջանային, այսինքն տեղի և հարակից շրջանների ազգաբնակչության բուժումը և հանգիստը կազմակերպելու համար:
Դիտվող լեռնահովտային քամուց և, բնականաբար, փոշուց պաշտպանման միջոց է միակցված կիսափակ կառուցապատումը, որի անկյունն ուղղված է դեպի քամիների գերիշխող ուղղության կողմը, ինչպես նաև ինտենսիվ ծառատնկումները մրգատու, դեկորատիվ, փշատերև և այլ ծառատեսակներով:
8. Բուժական տուրիզմի, ինչպես նաև ալպինիզմի զարգացման նպատակով անհրաժեշտ է բժշկական համապատասխան շինությունների տուրիստական բազաների, հյուրանոցների և այլ կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարություն
9. Տուրիզմի զարգացման և ընդլայնման համար նպատակահարմար է օգտագործել շրջապատի պատմաճարտարապետական, քաղաքակրթության վկայության վայրերը:
2.2. Կոտայքի մարզի լանդշաֆտային բնութագիրը ԵՎ օգտակար հանածոները
Մարզի հյուսիս-արևմտյան, հյուսիսային և արևելյան սահմանները շրջապատում են միջին բարձրության /1500-2800 մ/ լեռնագագաթներ, խորը մասնատված ձորերով և հովիտներով: Մարզի հարավային սանմանները ընդգրկում են Արարատյան գոգավորության նախալեռնային գոտին:
Ռելիեֆի հորիզոնական մասնատվածության խտությունը կազմում է 1,2-1,4 կմ/կմ2: Հովտաձորակային ցանցի խտությունը՝ 2,0-4,0 հատ/կմ2: Մակերևույթի թեքության անկյունը տատանվում է 4-160 սահմաններում:
Մարզի հյուսիս-արևմտյան և հյուսիսային մասերում կլիման պայմանավորված է իր յուրահատուկ դիրքադրությամբ: Գտնվելով մերձարևադարձային բարձր լեռնային անտառային գոտում, այս տարածքի կլիման բնութագրվում է որպես բարեխառն` չափավոր տաք ամառներով և չափավոր սառը ձմեռներով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 3,50 C, միջին ամսական ջերմաստիճանը հունվարին՝ -10,00C, հուլիսին՝ 15.0 0C: Միջին տարեկան բացարձակ մաքսիմումը կազմում է 31,0 0C, մինիմումը` -24,0 0C: Օդի 5.0 0C միջին օրական ջերմաստիճանով ժամանակահատվածի տևողությունը կազմում է 170 օր, 10.00C՝ 115 օր: Տեղումների տարեկան միջին քանակը մոտ 750 մմ է: 0,5 մմ և ավելի տեղումներով օրերի թիվը 70, իսկ 5 մմ և ավելի տեղումներով օրերի թիվը` 25:
Օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը՝ 73%:
Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է 2200 ժամի: Ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը կազմում է 50.0 կկալ/սմ2: Այստեղ գերակշռում են արևմտյան քամիները: Քամու միջին արագությունը հիմնականում տատանվում է 0.1-3,0 մ/վրկ սահմաններում:
Մարզի հարավային սահմաններում կլիման արտահայտված ցամաքային է՝ շատ շոգ, չոր ամառ, չափավոր ցուրտ անհողմ ձնառատ ձմեռ: Այստեղ կլիման հիմնականում ձևավորվում է միջին լայնությունների օդային զանգվածների ազդեցության ներքո: Արևափայլքի տարեկան տևողությունը 2456 ժամ է: Արևի ճառագայթային էներգիայի այսպիսի առատությունը հանգեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության մաքսիմալ արժեքների:
Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 9,5 0C, միջին ամսական ջերմաստիճանը հունվարին՝ -5,00C, հուլիսին՝ 20.00C: Օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը՝ 64%, հունվարին՝ 80%, հուլիսին՝ 50%: Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է 2700 ժամի: Ռադիացիոն տարեկան հաշվեկշիռը կազմում է 62.0 կկալ/սմ2 : Այստեղ գերակշռում են հյուսիս-արևելյան և արևելյան քամիները: Քամու միջին արագությունը տատանվում է 0.1-0.5 մ/վրկ սահմաններում: 0-1 մ/վրկ արագությամբ քամով օրերի թիվը 69, 6 մ/վրկ և ավելի արագությամբ քամով օրերի թիվը` 26:
Մարզի անտառային հողերի մակերեսը կազմում է շուրջ 20 հազ հա:
Բնական անտառներն ունեն բնաշիվային ծագում և հիմնականում ներկայացված են կաղնու (80%-ից ավելի) ցածրաբնային տնկարկներով չորրորդ-հինգերորդ դասի տարիքի, հինգերորդ բոնիտետի:
Անտառներում, բացի անտառ կազմող գլխավոր ծառատեսակից (կաղնի խոշորառէջ - Querqus maqranthera և վրացական - Quercus iberica) հանդիպում են նաև այլ ծառատեսակներ` բոխի, հացենի, լորենի, կեչի և բազմաթիվ այլ ծառաթփատեսակներ:
Մարզը աչքի է ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակներով, որոնք ունեն պահպանման կարիք: Տարածաշրջանի ֆլորայի կազմում ընդգրկված են շուրջ 20 էնդեմիկ, 40 հազվագյուտ և անհետացող տեսակներ:
Կենդանական աշխարհը նույնպես հարուստ է և բազմազան: Երկկենցաղներից հանդիպում է ծառագորտը, սողուններից հանդիպում են իլիկաօձը, աղնձօձը, սովորական լորտուն: Անտառային գոտու թռչնաշխարհը հիմնականում ներկայացված է ճնճղուկանմաններ կարգի շուրջ 40 տեսակներով: Կաթնասուն կենդանիներից հանդիպում են անտառային մուկը, քնամուկը, խոշոր կաթնասուններից գայլը, գորշ արջը, վարազը և այլ /քարտեզ` Կենդանիների տեղաբաշխում/:
Կոտայքի մարզի հողաին ծածկույթը հիմնականում ներկայացված է անտառային, մարգագետնատափաստանային, շագանակագույն և մարգագետնատափաստանային քարքարոտ տիպերով:
Հումուսի պարունակությունը հողերում տատանվում է 3-5% սահմաններում, քարքարոտությունը` շուրջ 30%:
Մարզի հողային ծածկույթի էրոզիայի առավելագույն ցուցանիշները դիտարկվում են կենտրոնական /70% և ավելին/ և հարավային հատվածներում` 46-70%-ի սահմաններում (Քարտեզ՝ Հողային ծածկույթ և էրոզիաներ): Էրոզիայի և անապատացման պրոցեսները կանխարգելելու և մեղմացնելու նպատակով առաջարկվում է կիրառել ոռոգման առաջատար մեթոդները, ինչպես նաև անտառաշերտի հիմնում:
Մարզի առանձին հատվածներում էրոզիան տատանվում է 26-45%-ի սահմաններում: Օգտակար հանածոներից մարզում առկա են պղինձ, պղնձամոլիբդեն, երկաթ, ոսկի, ալյումինի հումք (նեֆելինային սիենիտներ), կերակրաղ, օբսիդիան, կրաքարեր և տրավերտին, մարմար և մարմարացած կոնգլոմերատ, դոլոմիտ, դիատոմիտ, բազալտներ, անդեզիտաբազալտներ, անդեզիտներ, պեմզա, պեռլիտի, հրաբխային խարամների (քարտեզ՝ Հումքային ռեսուրսներ):
3. Պատմության ԵՎ մշակույթի հուշարձանների պահպանություն
Կոտայքի մարզի բոլոր բնակավայրերը, գրեթե առանց բացառության, հարուստ են պատմամշակութային, հնագիտական և բնական հուշարձաններով, որոնք խթան են հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության կազմակերպման լավագույն բարենպաստ պայմանների ստեղծման համար:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժևորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության, որտեղ.
Կոտայքի մարզի տարածքի պատմամշակութային հուշարձանների թվին են դասվում.
ՀՀ բոլոր մարզերի անշարժ հուշարձանների համար կատարվել է հաշվառում և կազմվել են համապատասխան պետական ցուցակներ, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
Համաձայն ՀՀ կառավարության 24 դեկտեմբերի 2003 թ. N 1793 որոշման Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի տարածքում տեղակայված հուշարձաններից ամենաարժեքավորներն են Եղվարդ քաղաքի վարչական կազմի մեջ մտնող «Սեղանասար» բնակատեղին և Սբ Կաթողիկե եկեղեցին:
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1 | ԲՆԱԿԱՏԵՂԻ | 3-15-րդ դդ. | քաղաքից 3կմ հս-աե | Հ | ||||
2 | ԲՆԱԿԱՏԵՂԻ «ՍԵՂԱՆԱՍԱՐ» | Ք.ա. 20-18 դդ. | քաղաքից հվ-աե | Հ | ||||
2.1 | Դամբարանադաշտ | Ք.ա. 2 հազ. 1 կես | Սեղանասար բլրի ստորոտում | Հ | ||||
3 | ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ | 19-20-րդ դդ. | եռանավ եկեղեցուց հս | Հ | ||||
4 | ԵԿԵՂԵՑԻ | 4-րդ դ. | գործող գերեզմանոցի հվ մասում, բլրի գագաթին | Հ | ||||
4.1 | Գերեզմանոց | 5-17-րդ դդ. | գործող գերեզմանոցի աե և հվ մասերում | Հ | ||||
4.1.1 | Խաչքար | 11-12-րդ դդ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | ||||
4.1.2 | Խաչքար, կազմող Վարդան | 12-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | ||||
4.1.3 | Խաչքար | 12-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | որմնափակ 3 խաչքարերից կենտրոնականը | |||
4.1.4 | Խաչքար | 12-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | որմնափակ 3 խաչքարերից աջակողմյանը | |||
4.1.5 | Խաչքար | 12-րդ դ. | գերեզմանոցի հվ-ամ մասում | Հ | խաչազարդ, երկաստիճան, պատվանդանի վրա | |||
4.1.6 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից հվ | Հ | երկաստիճան, պատվանդանի վրա | |||
4.1.7 | Խաչքար | 12-րդ դ. | Հ | ստորին հատվածը, պատվանդանի վրա | ||||
4.1.8 | Խաչքար | 12-րդ դ. | որմնափակ խաչքարերից հս-աե | Հ | ||||
4.1.9 | Խաչքար | 12-րդ դ. | որմնափակ խաչքարերից | Հ | երկաստիճան պատվանդանին | |||
հս | կանգնեցված 4 խաչքարերից աջակողմյանը | |||||||
4.1.10 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդի մոտ | Հ | երկաստիճան պատվանդանին կանգնեցված 4 խաչքարերից աջից երկրորդը | |||
4.1.11 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդի մոտ | Հ | երկաստիճան պատվանդանին կանգնեցված 4 խաչքարերից ձախից երկրորդը | |||
4.1.12 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդի մոտ | Հ | երկաստիճան պատվանդանին կանգնեցված 4 խաչքարերից ձախակողմյանը | |||
4.1.13 | Խաչքար | 12-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում, երկաստիճան պատվանդանին կանգնած 4 խաչքարերից 15մ հս | Հ | ||||
4.1.14 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից 20մ ամ | Հ | երկաստիճան պատվանդանի վրա, վերնամասը կոտրված | |||
4.1.15 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից 10մ ամ | Հ | ||||
4.1.16 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից հս | Հ | ||||
4.1.17 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից հվ | Հ | ||||
4.1.18 | Խաչքար | 12-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | ||||
4.1.19 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից 4-5մ հվ | Հ | ||||
4.1.20 | Խաչքար | 12-րդ դ. | նախորդից 2մ ամ | Հ | ||||
4.1.21 | Խաչքար | 12-13-րդ դդ. | Հ | |||||
4.1.22 | Խաչքար | 12-13-րդ դդ. | ճանապարհի եզրին | Հ | ||||
4.1.23 | Խաչքար | 12-13-րդ դդ. | նախորդի մոտ | Հ | ||||
4.1.24 | Խաչքար | 12-13-րդ դդ. | գերեզմանոցի հս-աե մասում | Հ | ||||
4.1.25 | Խաչքար | 13-րդ դ. | գերեզմանոցի հվ մասում | Հ | ||||
4.1.26 | Խաչքար | 13-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | ||||
4.1.27 | Խաչքար | 13-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | ||||
4.1.28 | Խաչքար | 13-րդ դ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | ||||
4.1.29 | կոթող | 5-6-րդ դդ. | եկեղեցու մոտ | Հ | պահպանվել է խոյակը և հավասարաթև խաչի պատկերով վերնամասը | |||
4.1.30 | Տապանաքար Կարապետի և այլոց | 1560 թ. | գերեզմանոցի կենտրոնական մասում | Հ | արձանագիր | |||
5 | ԵԿԵՂԵՑԻ | 5-6-րդ դդ. | Տերյան փող. N4 տան բակում | Հ | միանավ սրահ | |||
6 | ԵԿԵՂԵՑԻ | 5-րդ դ. վերակառ. 6-7-րդ դդ. | Տերյան փող. N1 տան բակում | Հ | եռանավ բազիլիկ սրահ | |||
6.1 | Խաչքար | 16-17-րդ դդ. | եկեղեցու մեջ | Հ | կոտրված | |||
6.1 | Տապանաքար | եկեղեցուց 5մ հվ-աե | Հ | |||||
7 | ԵԿԵՂԵՑԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ | 1301 թ. | քաղաքի կենտրոնական մասում | Հ | տարածքը պարսպապատված է | |||
7.1 | Խաչքար | 13 դ. | եկեղեցուց 15մ հվ-ամ | Հ | ||||
7.2 | Խաչքար | 13 դ. | եկեղեցուց 15մ հվ-աե | Հ | ստորին հատվածը | |||
7.3 | Խաչքար | 13 դ. | եկեղեցուց 15մ հվ-ամ | Հ | դրված է գլխավայր | |||
7.4 | Խաչքար | 1558 թ. | եկեղեցուց հս-աե | Հ | ||||
7.5 | Խաչքար, կազմող` Քիրամ | 1591 թ. | եկեղեցուց հս-աե | Հ | ||||
7.6 | Խաչքար | 16-17-րդ դդ. | եկեղեցուց հվ-ամ | Հ | արձանագիր | |||
7.7 | Խաչքար | 16-17-րդ դդ. | եկեղեցուց հվ պատի տակ | Հ | արձանագիր | |||
7.8 | Խաչքար Մեծ եղեռնի զոհերին | 1999 թ. | եկեղեցու տարածքում | Հ | ||||
8 | ՀՈՒՇԱՐՁԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ | 1975 թ. | քաղաքի կենտրոնական մասում | Տ | ||||
9 | ԿՈԹՈՂ | 5-6-րդ դդ. | Հ | |||||
10 | ՄԱՏՈՒՌ ՍԲ. ՍԱՐԳԻՍ | վերակառ. 20 դ. | զոհվածների հուշարձանի դիմաց, այգիների մեջ | Հ | պահպանվել են հին եկեղեցու հիմքերը |
4. Հեռանկարային կառուցվածքահատակագծային կայուն զարգացման ուղղությունները
Նախագծի հիմնական նպատակն է համայնքի հեռանկարային զարգացման, տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումը` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական լայն համալիրի կիրառումով, տարածքների հեռանկարային օգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Քաղաքի նոր հատակագծային կառուցվածքը և ընդհանուր տարածական հորինվածքը կապում են Եղվարդում նոր արհեստական ջրամբարի ստեղծման հետ: Այս հանգամանքը թույլ է տալիս նոր մակարդակի վրա կազմակերպել տարածքի ռեկրեացիոն համակարգը, մյուս կողմից, թելադրելով քաղաքային հատակագծային և հորինվածքային առանցքների ուղղվածությունը:
Արդի փուլի վերափոխումները լայն հնարավորություններ են ընձեռում համայնքի բնական (առողջարանային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ ռեսուրսների օգտագործման և տնտեսության «բազային» ճյուղերի, տարածաշրջանի գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական արտադրության զարգացման, փոքր և միջին բիզնեսի խթանման և աջակցման համար: Ինչպես ամենուրեք Հայաստանում, շարունակվում է արտադրական տարածքների սեփականաշնորհման և վերապրոֆիլավորման գործընթացը: Այսօր, դեռևս բացակայում է տնտեսական առաջընթացի միասնական հեռանկարային ծրագրավորումը և առանձին ձեռնարկությունների բիզնես պլանավորումը: Այդ պատճառով հեռանկարային բնակչության որոշումը` ընդունված ավանդական մեթոդների (աշխատանքային հաշվեկշռի, նպատակային կանխատեսումների և այլ մեթոդներ) կիրառմամբ այս փուլում դեռ հնարավոր չէ: Հետևապես, ներկայումս քաղաքի բնակչության հեռանկարային աճը որոշելու համար առաջնային են դառնում տարածքային զարգացման հնարավորությունը և ժողովրդագրական տարողունակության որոշումը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, համայնքի հեռանկարային առավելագույն բնակչության թիվը ընդունվել է 20 հազար մարդ, որը սահմանվել է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով»` նկատի ունենալով տարածքի դեմոգրաֆիական լրիվ տարողունակության պայմանը: Միևնույն ժամանակ, քաղաքի բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետների նախատեսումը կախված է հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից:
Հատակագծային կառուցվածքը և գործառական գոտևորումը մշակվել են բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման փոխկապակցված խնդիրների համընդհանուր լուծումներով` համայնքի տարածքի նպատակաուղղված քաղաքաշինական կազմակերպմամբ: Վերլուծության և համալիր գնահատականի արդյունքում ընտրվել են կառուցապատման ենթակա տարածքները և որոշվել են այդ տարածքների կառուցապատման համար բարենպաստության աստիճանը, տրվել են պահանջվող ինժեներական նախապատրաստման միջոցառումները և դրանց իրականացման ուղիները:
Բնակելի թաղամասերը զարգանում են արևելյան մասերում, իսկ համաքաղաքային կենտրոնը` զարգացած զբոսայգով և նոր սպորտային համալիրով կազմակերպվում է նոր լճի ափերի մոտ: Լճի ամբողջ պարագծով տեղադրվում են տարբեր տիպի հանգստի, առողջարանային և զվարճանքի համալիրները` համապատասխան կանաչապատումով և անտառապատումով:
Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով վերափոխվում են բուֆերային գոտիների, որտեղ մինչև հաշվարկային ժամկետի ավարտը, պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերանորոգման աշխատանքները:
Մշակվել են Եղվարդի քաղաքաշինական զարգացման հիմնական ուղղությունները և առանձնացվել են քաղաքաշինական օգտագործման ռեժիմները: Նախագծով առավելագույնս կանոնակարգվել է քաղաքի հատակագծային կառուցվածքը` թաղամասերի հասարակական օբյեկտների հավասարակշռված բաշխումով և փողոցային ցանցի ձևավորմամբ, հասարակական կանաչի ապահովմամբ, ներքին տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանմամբ: Հաշվի առնելով տարածքի գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքի տարածքում առաջարկված են հետևյալ կառուցվածքահատակագծային սկզբունքները.
Քաղաքի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները.
Եղվարդ համայնքի տեխնիկատնտեսական ցուցանիշներ
Ցուցանիշը | Չափի միավորը | Ներկա | Ըստ գլխ. հատակ |
1. Տարածքը | |||
Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը՝ ընդամենը | հա | 6722.0 | 6722.0 |
այդ թվում` | |||
բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր | հա/տոկոս (ընդհանուր տարածքից) | 675.4 | 776.13 |
բնակավայրերի հողեր | հա/տոկոս | 457.53 | 618.33 |
որից՝ |
|||
բնակելի կառուցապատման | -//- | 427.9 | 560.9 |
հասարակական կառուցապատման | -//- | 29.54 | 56.74 |
խառը կառուցապատման | -//- | 0.09 | 10.29 |
ընդհանուր օգտագործման, | հա/տոկոս | 214.3 | 157.8 |
որից` | |||
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ | -//- | 0.4 | 76.5 |
փողոցներ, հրապարակներ | -//- | 82.4 | 84.4 |
բուֆերային | -//- | ||
անօգտագործելի | -//- | 27.26 | - |
այլ հողեր | -//- | 107.81 | - |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր | հա/տոկոս | 203.64 | 192.64 |
որից՝ | |||
արդյունաբերական օբյեկտների | -//- | 91.55 | 80.55 |
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների | -//- | 68.87 | 68.87 |
պահեստարանների | -//- | 17.1 | 17.1 |
ընդերքի օգտագործման | -//- | 26.12 | 26.12 |
էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների հողեր | հա/տոկոս | 55.91 | 55.91 |
որից՝ | |||
էներգետիկայի | -//- | 1.09 | 1.09 |
կապի | -//- | 0.21 | 0.21 |
տրանսպորտի | -//- | 49.52 | 49.52 |
կոմունալ ենթակառուցվածքների | -//- | 5.09 | 5.09 |
հատուկ պահպանվող տարածքների հողեր | հա/տոկոս | 101.62 | 242.62 |
որից՝ | |||
գերեզմանոցներ | -//- | 16 | 16.8 |
բնապահպանական | -//- | - | - |
առողջարարական նպատակներով նախատեսված | -//- | - | - |
հանգստի համար նախատեսված | -//- | - | 141 |
պատմական և մշակութային | -//- | 0.47 | 0.47 |
հատուկ նշանակության հողեր | -//- | 85.15 | 85.15 |
գյուղատնտեսական նշանակության հողեր | հա/տոկոս | 5647.6 | 4616.96 |
որից՝ | |||
վարելահող | -//- | 3871.24 | 2954.53 |
բազմամյա տնկարկներ | -//- | 96.98 | 96.98 |
խոտհարքներ | -//- | - | - |
արոտավայրեր | -//- | 352.75 | 352.75 |
այլ հողատեսքեր | -//- | 1333.95 | 1200 |
անտառային հողեր | հա/տոկոս | ||
ջրային հողեր | -//- | 37.66 | 837.66 |
պահուստային հողեր | -//- | - | - |
այլ հողեր (թփուտներ) | -//- | - | - |
2. Տարածքն ըստ սեփականության ձևերի | |||
Պետական սեփականություն | հա/տոկոս | 156.29 | |
համայնքի սեփականություն | հա/տոկոս | 4120.62 | |
ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն | հա/տոկոս | 2445.01 | |
3. Դեմոգրաֆիական տվյալներ | |||
Բնակչության թիվը | (հազ. մարդ) | 12.100 | 20.000 |
բնակչության խտությունը | (հազ. մարդ/հա) | 0.0021 | 0.0029 |
բնակչության տարիքային կազմը, այդ թվում` | |||
մինչև 15 տարեկան երեխաներ | (հազ. մարդ/տոկոս) | 3100 | |
աշխատունակ հասակի բնակչություն | 2111 | ||
թոշակառու բնակչություն | 1717 | ||
4. Բնակելի ֆոնդը | |||
Ընդհանուր բնակելի ֆոնդը | (հազ. քմ. ընդ. մակ.) | 208.600 | 1701.5 |
որից՝ | |||
բազմաբնակարան տներ | (բն. մակ./%) (ընդ. բնակ. մակերեսից) | ||
մենատներ | |||
բնակելի ֆոնդն ըստ հարկայնության | |||
1-2-հարկանի | |||
3-4-հարկանի | շենք | ||
5 հարկ և ավելի շենք | շենք | ||
բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով (քմ/մարդ) | |||
Առկա բնակելի ֆոնդի նվազումը | |||
Այդ թվում՝ | |||
ըստ տեխնիկական վիճակի | |||
ըստ վերակառուցման | |||
ըստ այլ պատճառների (սանիտարապաշտպանիչ գոտիների կազմակերպում, վերակառուցում և այլն) | |||
5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը | |||
Մանկական նախադպրոցական կազմակերպություններ | (տեղ) | 3/320 | |
ընդամենը / 1000 մարդ | 2 | ||
հանրակրթական դպրոցներ | (տեղ) | 3/1945 | |
ընդամենը / 1000 մարդ | |||
հիվանդանոցներ | (մահճակալ) | 1/120 | |
ընդամենը / 1000 մարդ | |||
պոլիկլինիկաներ | (հերթում հաճախում) | 1/168 | |
ընդամենը / 1000 մարդ | |||
առևտրի | (քմ առևտրի մակ.) | 2500 | |
ընդամենը / 1000 մարդ | |||
կենցաղային սպասարկման | (աշխ. տեղ) | ||
ընդամենը / 1000 մարդ | |||
առողջարանային հանգստի հիմնարկներ | (տեղ) | ||
ընդամենը / 1000 մարդ | |||
այդ թվում՝ | |||
հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն (առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ) | տեղ | ||
երեխաների համար ճամբարներ | տեղ | ||
6. Տրանսպորտային սպասարկում | |||
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը ընդամենը | կմ | ||
այդ թվում՝ | |||
էլեկտրաֆիկացված երկաթուղի | (կրկնակի ուղեգիծ / կմ) | - | - |
մետրոպոլիտեն | - | - | |
տրամվայ | - | - | |
տրոլեյբուս | - | - | |
ավտոբուս | կմ | - | 2x16.5=33 |
ճոպանուղի | հատ | - | - |
Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը՝ ընդամենը | կմ | 7.83 | 13.63 |
այդ թվում՝ | - | - | |
արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների | կմ | - | - |
չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների | կմ | - | - |
Արտաքին տրանսպորտ | - | - | |
այդ թվում՝ | - | - | |
էլեկտրիֆիկացված երկաթուղի (միակի ուղու կմ) | կմ | 180 | 180 |
ավտոբուս (ուղու կմ) | կմ | 115 | 145 |
օդային տրանսպորտ (ուղու կմ) | - | 1 | |
կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ (ուղու կմ) | 2 | 2 | |
Փողոցաճանապարհային խտություն (կմ / քառ. կմ) | կմ/քառ.կմ | ||
քաղաքային (գյուղական) կառուցապատման սահմաններում (կմ/քառ. կմ) | կմ/քառ.կմ | 1.16 | 3.22 |
7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում | |||
Ընդհանուր ջրօգտագործում (հազ. խմ / օր) | հազ. խմ / օր | 8772.5 | 8171.0 |
- տնտեսական - խմելու նպատակով | -/---/- | 8482.5 | 7371.0 |
- արտադրական կարիքների համար | -/---/- | 290.0 | 800.0 |
Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորությունը | լ/վրկ | 82.0 | 82.0 |
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ | |||
Մաքուր ջրօգտագործում (լ / օր) | լ/վրկ | 200 | 200 |
այդ թվում՝ | |||
տնտեսական-խմելու նպատակով (լ/օր) | լ/վրկ | 200 | 200 |
կոյուղի (հազ խմ/օր) | հազ. խմ / օր | 3158.0 | 5148.0 |
կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը | հազ. խմ / օր | ||
այդ թվում՝ | |||
կենցաղային կոյուղի | հազ. խմ / օր | 2868.0 | 4348.0 |
արտադրական կոյուղի | |||
կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն | հազ. խմ / օր | 290.0 | 800.0 |
էլեկտրամատակարարում | |||
էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում (կՎտ. ժամ/տարի) | մլն կՎտ. ժամ/տարի | 15.2 | 25.1 |
այդ թվում՝ | |||
արտադրական օբյեկտների կարիքների համար | -/---/- | 1.4 | 4.2 |
կոմունալ-կենցաղային կարիքների համար | -/---/- | 13.8 | 20.9 |
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում (կՎտ. ժամ) | կվտ/ժամ | 950.0 | 950.0 |
այդ թվում՝ | |||
կոմունալ-կենցաղային կարիքների համար | |||
էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ (մլն կՎտ) | |||
այդ թվում՝ | |||
Ջերմամատակարարում | |||
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռր (տոկոս) | % | ||
գազի օգտագործումը՝ ընդամենը (մլն խմ) | մլն. խմ/տարի | 43.8 | 52.2 |
այդ թվում՝ | |||
կոմունալ-կենցաղային կարիքների համար (մլն խմ) | մլն. խմ/տարի | 43.7 | 51.9 |
արտադրական կարիքների համար | 0.1 | 0.3 | |
մակերևութային ջրերի հեռացման ցանց | կմ | 40.0 | 40.0 |
Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն | կմ | ||
8. Տարածքի ինժեներական նախապատրաստում | |||
Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից | |||
մակերեսը | հա | ||
պաշտպանիչ կառույցների երկարությունը | կմ | ||
Գետափերի ամրացում | կմ | ||
Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ | հա | ||
Տարածքի սանիտարական մաքրում | հա | ||
Կենցաղային աղբի ծավալը (հազ. խոր. մ) | 14.0 | 24.0 | |
Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ (միավ./հազ. խմ օրում) | |||
9. Շրջակա միջավայրի պաշտպանություն | |||
Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ ընդամենը | հա | ||
այդ թվում՝ | |||
կանաչապատում | հա | ||
Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը (% սահմ. թույլատր. խտ.-ից (ՍԹԽ)) | 0.04-1 | 0.04-1 | |
Ջրամբարների աղտոտվածության մակարդակը | |||
Աղմուկի ազդեցության մակարդակը (դեցիբել (ԴՑԲ)) | 61.66 | 55-60 |
5. Տրանսպորտ
5.1. Արտաքին տրանսպորտային կապեր
Եղվարդն ընկած է Երևանի հյուսիսում, 20կմ հեռավորությամբ, Արայի լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1350մ բարձրությամբ: Եղվարդը տրանսպորտային ուղիներից դուրս է մնացել այն պատճառով, որ գտնվում է Քասաղ և Հրազդան գետերի միջակայքում, որտեղով որ անցնում են հիմնական մայրուղիները: Եղվարդով է անցնում Հ-6 հանրապետական նշանակության Աբովյան-Եղվարդ-Աշտարակ II կարգի ճանապարհը:
1980-ական թվականների վերջին կառուցվեց Եղվարդի հարավային շրջանային ճանապարհը, և այժմ Հ-6-ը քաղաքից դուրս է բերված: Մայրաքաղաքից դեպի Եղվարդ, և այնուհետև դեպի Հարթավան (Ապարանի շրջան) է գնում մեկ այլ՝ Հ-4 հանրապետական ճանապարհը, որը IV կարգի է:
Մոտակա երկաթուղին Մասիս-Նուռնուսն է, այն անցնում է քաղաքից 4կմ դեպի հարավ՝ արևելք-արևմուտք ուղղությամբ:
Ամենամոտ օդանավակայանը Երևանի «Զվարթնոցն» է, մոտ 29 կմ հեռավորությամբ:
5.2. Տրանսպորտային ուղիների զարգացման հեռանկարներ
Համաձայն «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի», հյուսիս-հարավ մայրուղին անցնելու է Քուչակ-Երնջաթափ-Արագյուղ-Աբովյան ուղղությամբ, շրջանցելով Արայի լեռը արևելյան կողմից: Ծրագիծն անցնում է Եղվարդից 5կմ հեռավորությամբ, և այդ ճանապարհի կառուցումից հետո Եղվարդն ավելի մոտ կգտնվի մայրուղային ճանապարհային ցանցին: Այդ նույն նախագծով նախատեսվում է կառուցել նաև Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհը, որը կանցնի Եղվարդից հարավ 7կմ հեռավորությամբ: Այդ ուղին ևս կնպաստի քաղաքի տրանսպորտային մատչելիության բարձրացմանը:
Մասիս-Նուռնուս երկաթուղին, որը կառուցվեց 80-ական թվականներին, ունի ցածր տեխնիկական ցուցանիշներ, մասնավորապես երկայնական թեքությունները Հաղթանակ գյուղից մինչև Պռոշյան շատ մեծ են և գիծն էլ ոլորապտույտ է, որի հետևանքով գնացքների արագությունը շատ ցածր է:
«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված է Եղվարդի հարթավայրում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մի օդանավակայան, որը կարող է սպասարկել հարավ-կովկասյան բոլոր ուղևորա- և բեռնափոխադրումները դեպի հեռավոր արտերկրներ: Այդպիսի օդանավակայաններ (թերմինալներ) արդեն ձևավորվում են Եվրոպական մի քանի երկրներում, ինչպես օրինակ Հոլանդիայում (Սքիպոլ), Աթենքում (Օլիմպիական) և այլն: Այսպիսի մի օդանավակայան ունենալը երկրին մեծ օգուտներ կբերի և կբացի բազմաթիվ աշխատատեղեր:
5.3. Ներքին տրանսպորտ
Եղվարդն ընկած է Արա լեռան հարավային հարթավայրում և փողոցային ցանցն ունի ավանդական խուճուճ տեսք, ինչը բնորոշ է հին հայկական բնակավայրերին: Միայն խորհրդային վերջին տարիներին քաղաքի հյուսիսարևելյան շրջանում բաժանված տնամերձ հողակտորների փողոցային ցանցերն անիմաստ ուղղանկյունաձև են, առանց որևէ հենքի:
Քաղաքի գլխավոր փողոց է հանդիսանում նախկին Հ-6 հանրապետական նշանակության Աբովյան-Եղվարդ-Աշտարակ ճանապարհը, որն անցնում է բնակավայրի ամբողջ երկարությամբ: Այժմ այդ ուղին անցնում է շրջանցիկ ճանապարհով, որը ծրագծված է քաղաքի հարավային մասով և Հ-4 Երևան-Եղվարդ-Հարթավան ճանապարհի հետ փոխհատման տեղում կատարված է «Երեքնուկի տերև» տեսքի տրանսպորտային հանգույց:
2006 թ. աշնանը կատարված տրանսպորտային միջոցների անցուդարձի հաշվառման արդյունքները բերված են ստորև աղյուսակում:
NN | Փողոցի անվանումը |
Երկարու- թյունը, մ |
Երթևեկային մասի լայնությունը |
Մայթերի լայնու- թյունը, մ |
Տրանսպորտի ժամային անցուդարձը և փողոցի բեռնվածության մակարդակը (Z) | |||
2006 թ. | Z | 2006 թ. | Z | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1 | Սաֆարյան | |||||||
I հատված | 960 | 7.5-8.5 | 1.0-1.5 | 90 | 0.09 | 212 | 0.21 | |
II հատված | 670 | 7.5-8.5 | 1.0-1.5 | 190 | 0.19 | 448 | 0.45 | |
III հատված | 430 | 7.5-8.5 | 1.0-1.5 | 120 | 0.12 | 283 | 0.28 | |
2 | Չարենցի | |||||||
I հատված | 750 | 7.5-8.5 | 1.5 | 216 | 0.22 | 509 | 0.51 | |
II հատված | 650 | 7.5-8.5 | 1.5 | 160 | 0.16 | 377 | 0.38 | |
III հատված | 450 | 9.0 | 2.5 | 82 | 0.08 | 193 | 0.19 | |
3 | Կոմիտասի | 900 | 9.0 | 2-2.5 | 68 | 0.07 | 160 | 0.16 |
I հատված | 1250 | 2X7.5 | 1.5-2.0 | 220 | 0.11 | 519 | 0.52 | |
II հատված | 300 | 8.0 | 1.5-2.0 | 180 | 0.18 | 424 | 0.42 | |
I հատված | 350 | 7.5 | 1.0-1.5 | 55 | 0.06 | 130 | 0.13 | |
II հատված | 820 | 7.5 | 1.0-1.5 | 41 | 0.04 | 97 | 0.10 | |
- | 300 | 7.5 | 1.0 | 33 | 0.03 | 79 | 0.08 | |
Ընդամենը՝ | 7830 |
Ինչպես երևում է աղյուսակից, քաղաքի փողոցները տրանսպորտի երթևեկությամբ ծանրաբեռնված չեն և դեռևս աշխատում են ազատ ռեժիմով: Եթե համարենք, որ հանրապետության տնտեսության զարգացման այսօրվա տեմպը նույնը կմնա առաջիկա 10 տարիների ընթացքում, ապա դրան համապատասխան երթևեկության տարեկան աճը կկազմի մոտ 10%: Հետևաբար, 10 տարի անց, 2016 թվականին, Եղվարդի փողոցների սպասվող անցուղիները կկազմեն աղյուսակի վերջին երկու սյունակներում բերված տվյալներին համապատասխան մեծություններ: Աղյուսակի ամենավերջին սյունակում բերված են փողոցների բեռնվածության մակարդակները: Համաձայն այդ տվյալների, Եղվարդ քաղաքի փողոցային ցանցը դեռևս կաշխատի նորմալ բեռնվածությամբ և խցանումների վտանգ չի սպառնում:
Համաքաղաքային նշանակության փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 7.83 կմ: Բնակելի տարածության 1կմ2-ի հաշվով այդ փողոցների խտությունը կազմում է 1.16 կմ/կմ2: Հեռանկարում, համաքաղաքային նշանակության փողոցների գումարային երկարությունը կկազմի 25.04 կմ, իսկ տեսակարար խտությունը 3.22 կմ/կմ2:
Եղվարդ համայնքի սահմաններում տրանսպորտային միջոցների տարեկան արտանետումները կազմում են.
Ածխածնի մոնօքսիդ (10) - 251.2 տ/տարեկան
Ազոտի օքսիդներ (NOx) - 10.1 տ/տարեկան
Ածխաջրածիններ (CmHn) - 25.6 տ/տարեկան
Կոշտ նյութեր - 0.25 տ/տարեկան
6. Շրջակա միջավայրի պահպանություն
Եղվարդ քաղաքային համայնքի շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցության հիմնական գործոններն են.
Եղվարդ քաղաքային համայնքում մակերևութային ջրերը բացակայում են: Մոտակա Հրազդան և Քասախ գետերը հոսում են համայնքի սահմաններից դուրս և չեն աղտոտվում համայնքի կեղտաջրերով: Կեղտաջրերը կոլեկտորով ուղղվում են Չարենցավան-Երևան կոլեկտոր:
Հաշվարկային ժամկետի ընթացքում /մինչև 2020 թ./ համայնքի տարածքում կավարտվի Եղվարդի ջրամբարի կառուցումը/ նախագիծը մշակված է «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի կողմից/:
Ջրամբարի հայելու մակերեսը կազմում է 825 հա, ծավալը` 90 մլն խոր.մ: Ջրամբարը լցվելու է Արզնի-Շամիրամ ջրանցքի ջրերով չվոռոգվող շրջանում:
Ջրամբարը թույլ կտա 72 մլն խոր. մ-ով նվազեցնել Սևանա լճի ջրերի օգտագործումը Կոտայքի մարզի 7500 հա գյուղատնտեսական հողերի ոռոգման նպատակով, ինչպես նաև կնպաստի համայնքի միկրոկլիմայի բարելավմանը և հանգստի գոտու կազմակերպմանը:
Մթնոլորտային օդը. Ներկայումս Եղվարդ քաղաքային համայնքի մթնոլորտային օդն աղտոտվում է արդյունաբերական ձեռնարկությունների, կոմունալ-կենցաղային օբյեկտների և ավտոտրանսպորտի արտանետումներով:
Համայնքում գործող արդյունաբերական ձեռնարկությունների /«Առնակ Մանի» ՍՊԸ, «Էլիտա» ՍՊԸ, «Եղվարդի գինու գործարան» ՓԲԸ/ մթնոլորտ ընդհանուր արտանետումները կազմում են 9.6 տ/տարի, որոնց դեպքում, ինչպես պարզվել է սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծերի վերլուծությունից, մթնոլորտի գետնամերձ շերտի աղտոտվածության մակարդակը աղտոտող բոլոր նյութերով զգալիորեն ցածր է սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից (ՍԹԿ):
Մինչև 1991 թ. բազմաբնակարան և հասարակական շենքերի ջերմամատակարարումն իրականացվում էր 1.0 Գկալ/ժ հզորության 1 կաթսայատնից, որը ավելի քան 10 տարի է ինչ չի գործում: Ներկայումս ջեռուցման կարիքների համար հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգիա, բնական գազ և վառելափայտ: Corinar մեթոդիկայով հաշվարկված կենցաղ-կոմունալ սեկտորի արտանետումները աննշան են և կազմում են 2.3 տ/տարի:
Ավտոտրանսպորտի արտանետումները որոշվել են ըստ Permanent International Association of Road Congresses (PIARC) մեթոդիկայի, որը հաշվի է առնում փողոցների (ճանապարհների) բնութագրերը, տեղանքի բարձրությունը և այլն և տալիս է առավել ճշգրիտ գնահատականներ: Համայնքի սահմաններում ավտոտրանսպորտի արտանետումները կազմում են 286.9 տ/տարի:
Արտանետումների ամփոփիչ ցուցանիշները բերվում են աղ. 6.1-ում:
Աղյուսակ 6.1. Եղվարդի քաղաքային համայնքի մթնոլորտն աղտոտող արտանետումները, տ/տարի
Աղտոտման աղբյուրները |
Ընդա- մենը |
այդ թվում | |||||
ազոտի օքսիդներ |
ածխածնի օքսիդ |
ածխաջրա- ծիններ |
ծծմբային անհիդրիդ |
փոշի | այլ | ||
Անշարժ | 19.6 | 3.9 | 6.5 | 0 | 0 | 7.0 | 2.2 |
Ավտոտրանսպորտ | 286.9 | 10.1 | 251.2 | 25.6 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 806.5 | 14.0 | 257.7 | 25.6 | 0 | 7.0 | 2.2 |
Աղբյուրները`
1. Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում: Վիճակագրական ժողովածու: ՀՀ վիճակագրական ծառայություն, 2005:
2. Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը: Վիճակագրական ժողովածու: ՀՀ վիճակագրական ծառայություն, 2005:
3. Եղվարդ համայնքի արտադրական ձեռնարկությունների ՍԹԱ նորմատիվները:
Աղյուսակ 6.1-ում բերված տվյալներից երևում է, որ արտանետումների գերակշռող մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին (93.6%):
Ներկայումս Եղվարդ քաղաքային համայնքում օդի աղտոտվածության հսկողություն չի իրականացվում: Էկոմոնիտորինգի կենտրոնը РД 52.04 186-89 համապատասխան քաղաքի օդի աղտոտվածության գնահատման համար առաջարկում է ֆոնային կոնցենտրացիաների հետևյալ արժեքները, մգ/մ3
փոշի - 0.20
ծծմբային անհիդրիդ - 0.02
ազոտի օքսիդներ - 0.008
ածխածնի օքսիդ - 0.1:
Նախկինում կատարված ուսումնասիրությունների1/2/ և ձեռնարկությունների ՍԹԱ նախագծերի վերլուծության տվյալների հիման վրա նաև կարելի է պնդել, որ ներկայումս Եղվարդ համայնքի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը չի գերազանցում սանիտարահիգիենիկ նորմերը:
Ինչպես արդեն նշվել է, Եղվարդ քաղաքային համայնքի օդի աղտոտվածությունը չի գերազանցում նորմատիվային մակարդակը: Ընդ որում, մթնոլորտային օդի աղտոտման հիմնական հեռանկարային աղբյուրը կշարունակի մնալ ավտոտրանսպորտը:
Գլխավոր հատակագծով նախատեսված բազմաբնակարան և հասարակական շենքերի կենտրոնացված ջեռուցման վերականգնման դեպքում բնական գազով աշխատող կաթսայատների մթնոլորտ արտանետումները կկազմեն 22.9 տ/տարի, այդ թվում` ազոտի օքսիդներ` 20.2 տ/տարի, ածխածնի օքսիդ 2.7 տ/տարի: Զուգադրության մեթոդի կիրառմամբ կարելի է ակնկալել, որ ազոտի օքսիդների և ածխածնի օքսիդի մերձգետնյա առավելագույն կոնցենտրացիաների գումարը 0.15 ՍԹԿ չի գերազանցի:
Չնայած համայնքի մթնոլորտային օդի աղտոտվածությունը նորմատիվային մակարդակից ցածր է, սակայն նախատեսվում են մթնոլորտային օդի աղտոտվածության հետագա իջեցման հետևյալ միջոցառումները.
Ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցմանը ուղղված նշված միջոցառումները համահունչ են ՀՀ կառավարության 17/07/ 2006 թիվ 1033-Ն «Տրանսպորտային միջոցների վնասակար նյութերի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմանը:
Նշված միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա (հաշվի առնելով ավտոպարկի կանխատեսվող 40% աճը) ավտոտրանսպորտի 286.9 տ/տարի արտանետումները կրճատել մինչև 129.1 տ/տարի, այդ թվում ազոտի օքսիդներինը` 10.1 տ/տարի մինչև 4.5 տ/տարի, ածխածնի օքսիդինը` 251.2 տ/տարի մինչև 113.0 տ/տարի, ածխաջրածիններինը` 25.6 տ/տարի մինչև 11.6 տ/տարի: Անշարժ աղբյուրների արտանետումները կկազմեն 19.6 տ/տարի:
Աղմուկը. Եղվարդ համայնքում աղմուկի հիմնական աղբյուրը ավտոմոբիլային տրանսպորտն է: Տրանսպորտային աղմուկի մակարդակը կախված է տրանսպորտային միջոցների կազմից, արագությունից և տեխնիկական վիճակից, երթևեկության ինտենսիվությունից, փողոցների երկայնակի թեքությունից և ճանապարհների ծածկի վիճակից:
Տրանսպորտային աղմուկը մշտական չէ և բնութագրվում է ձայնի համարժեք էներգիայի մակարդակով (LA համ դԲԱ):
Տրանսպորտային աղմուկի մակարդակը որոշվել է հաշվարկային մեթոդով ըստ համայնքի փողոցներում տրանսպորտային հոսքերի ինտենսիվության կազմի տվյալների, որոնք ստացվել են տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա:
Աղմուկի հաշվարկային մակարդակները ստացվել են շարժման առաջին շարքից 7.5մ հեռավորության վրա:
Աղմուկի ամենաբարձր մակարդակները ստացվել են համայնքի կենտրոնական Սաֆարյան և Չարենցի փողոցներում` 61 - 66 դԲԱ:
«Պաշտպանություն աղմուկից» СНиП 23.03.2003-ով դեպի աղմուկն ուղղված շենքերի համար թույլատրվում է ձայնի համարժեք մակարդակի բարձրացում 5 դԲԱ-ով, հետևաբար, տրանսպորտային աղմուկի թույլատրվող մակարդակը գերազանցում է 1.0 դԲԱ-ով: Համայնքի մնացած տարածքում աղմուկը չի գերազանցում սահմանային թույլատրելի մակարդակը:
Եղվարդ քաղաքային համայնքի փողոցներում տրանսպորտի շարժման ինտենսիվությունը աննշան է, տրանսպորտային աղմուկը կարճաժամկետ բնույթ ունի և աղմուկի հաշվարկային առավելագույն մակարդակների գերազանցում դիտվում է կենտրոնական փողոցների առանձին հատվածներում:
Ապագայում աղմկային անհարմարության վերացման նպատակով նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
Աղմուկից պաշտպանվելու միջոցառումների իրականացումը թույլ կտա կենտրոնական փողոցներին հարող բնակելի գոտում ապահովել աղմուկի սահմանային թույլատրելի մակարդակը:
Կոշտ կենցաղային թափոններ. շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն են գործում համայնքի թափոնները, որոնք պահեստավորվում են 5.0 հա մակերեսով աղբյուսում:
Աղբյուսում պահեստավորվող աղբը հիմնականում 5-րդ դասի վտանգավորության կենցաղային և առևտրային թափոններ են: Թափոնների տարեկան ծավալը կազմում է 14.0 հազ. խոր.մ:
Աղբյուսում թափոնները պահեստավորվում են առանց նախնական դասակարգման ու բաժանման և առանց շերտ առ շերտ գրունտային ծածկի:
Թափոնների բնական վնասազերծման մակարդակը 30% -ից չի անցնում:
Հաշվարկային ժամկետի ավարտին ԿԿԹ-ների ծավալը կկազմի 24.0 հազ խոր.մ/տարի:
Կենցաղային թափոնների քանակը հաշվարկվել է ելնելով բնակչության աճից և ընդունելով հեռանկարում համապատասխան շինարարական նորմերի տեսակարար ցուցանիշը` տարեկան 1.2 խմ/մարդ:
Թափոնների արդյունավետ կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմման համար նախատեսված են հետևալ միջոցառումները.
6.3. Կանաչ տարածքներ
Եղվարդ համայնքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը ներկայումս կազմում է 856,08 հա, այդ թվում` սահմանափակ օգտագործման` 736,7 հա, հատուկ նշանակության` 116,48 հա:
Չնայած համայնքի կանաչ տարածքների ընդհանուր մեծ մակերեսը չափազանց ցածր է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներով (զբոսայգիներ, պուրակներ) բնակչության ապահովվածությունը` 2,9 հա կամ 2,0 մ2/մարդ:
Գլխավոր հատակագծով նախատեսվում է հիմնադրել 32,0 հա ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (զբոսայգիներ, պուրակներ) և բնակչության ապահովվածությունը հասցնել 17,45 մ2/մարդ (աղյուսակ 6.3.):
Սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսը կավելանա 71,98 հա-ով նորաստեղծ թաղամասերի կանաչապատման հաշվին և կկազմի 808,68 հա: Հատուկ նշանակության կանաչ տարածքների մակերեսը նույնպես կավելանա (8,56 հա) նորաստեղծ և գոյություն ունեցող փողոցների և մայրուղիների կանաչապատման հաշվին: Այսպիսով, գլխավոր հատակագծի իրականացման դեպքում համայնքի կանաչապատվածությունը կավելանա 112,54 հա-ով և կկազմի 968,62 հա:
Աղյուսակ 6.3
Եղվարդ համայնքի կանաչ տարածքների ներկայիս ԵՎ նախագծային ցուցանիշները
Կանաչ տարածքների ֆունկցիոնալ նշանակությունը |
Արդի վիճակը 2006 թ. | Նախագծային ցուցանիշները 2020 թ. | |||
հա | մ2/մարդ* | Ընդհանուր մակերեսը (հա) |
այդ թվում նորաստեղծ (հա) |
մ2/մարդ** | |
1. Ընդհանուր օգտագործման | 2,9 | 2,0 | 34,9 | 32,0 | 17,45 |
2. Սահմանափակ օգտագործման | 736,7 | 508,0 | 808,68 | 71,98 | 404,34 |
3. Հատուկ նշանակության | 116,48 | 80,33 | 125,04 | 8,56 | 62,52 |
Ընդամենը | 856,08 | 590,4 | 968,62 | 112,54 | 484,31 |
* բնակչության ներկայիս թվաքանակը` 12100 մարդ
** բնակչության հեռանկարային թվաքանակը՝ 20000 մարդ:
7. Ինժեներական սարքավորումներ
7.1. Ջրամատակարարում
Ջրամատակարարման և կենցաղային կոյուղացման բաժինը մշակելիս, որպես ելակետային նյութեր հանդիսանում են՝
1. Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի առաջադրանքը:
2. Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծով հիմնավորված համայնքի տեխնիկական տնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը:
3. Եղվարդ քաղաքի ղեկավարության կողմից տրամադրված նյութերը գործող համակարգերի վերաբերյալ:
Եղվարդ քաղաքը ներկայումս ջուր ստանում է`
- Արզական - Երևան համակարգից պոմպերի միջոցով 70.0 լ/վրկ
- Ապարան - Երևան համակարգից ինքնահոս 12.0լ/վրկ:
Արզականի ջրատարից ջուրը սպառողներին տրվում է օրվա կարգավորման ջրամբարների միջոցով: Ներկայումս գործում են 4750.0, 2000.0, 2X1000.0 և 750.0մ3 ջրամբարներ:
Ապարանի ջրատարից ջուրը բաշխիչ ցանց տրվում է առանց ՕԿՋ-ի:
Եղվարդ քաղաքի ջրամատակարարման և կոյուղացման համակարգերը ՀՀ կառավարության որոշմամբ հանձնվել է «Երևանջուր» ՓԲԸ-ին:
Ներկայումս «Երևանջուր» ՓԲԸ-ն հայտարարել է մրցույթ Եղվարդ քաղաքի ջրամատակարարման համակարգի ուրվագիծը մշակելու համար:
Ջրաբաշխիչ ցանցը կառուցված է հիմնականում 30-50 տարի առաջ և գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում: Հոսակորուստների մեծության մասին որևէ տեղեկություն չկա: Ցանցը գոտևորված չէ:
Հաշվարկային ջրապահանջը
Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել է ՇՆևԿ2.04.01-84*-ը, Եղվարդ քաղաքի հատակագծով որոշված ազգաբնակչությունը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը: Հաշվարկվել են նաև հակահրդեհային և վթարային պաշարների անհրաժեշտ մեծությունները և նրանց վերականգնման համար անհրաժեշտ ելքերը:
Վերը նշված մեծությունների հաշվարկը բերված է ստորև աղյուսակային ձևով:
Բնակչության կողմից ջրօգտագործման նորմը ընդունված է 200.0 լ/մարդ/օր, որը համապատասխանում է ներկայիս միջազգային նորմերին:
N | Սպառողները | Սպառման նորմը/օր | Ջրապահանջը 2006 թ. | Ջրապահանջը հաշվարկային 2020 թ. | ||||
քանակ | մ3/օր | լ/վրկ | քանակ | մ3/օր | լ/վրկ | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1 | Բնակչությունը | 200 | 12100 | 2900.0 | 33.6 | 20000 | 4000.0 | 46.3 |
2 | Հանգստացողները | 200 | - | - | - | 2000 | 400.0 | 4.6 |
3 | Արդյունաբերությունը | Բնակչության ծախսը | 10% | 290.0 | 3.4 | 20% | 800.0 | 9.3 |
Ենթաընդամենը՝ | 3190.0 | 37.0 | 5200.0 | 60.2 | ||||
Չնախատեսված ծախսեր 10 % | 319.0 | 3.7 | 520.0 | 6.0 | ||||
Հոսակորուստներ | 60% | 5263.5 | 61.1 | 30% | 2451.4 | 28.4 | ||
Ընդամենը՝ | 8772.5 | 101.8 | 8171.0 | 94.6 |
Քանի որ արդյունաբերական օբյեկտների ներկա կազմը և զարգացման հեռանկարները պարզ չեն, ապա հաշվարկներում ընդունվել է.
- Արդյունաբերության ներկա ջրապահանջը՝ կոմունալ ծախսի 10%-ի չափով,
- Հեռանկարում 30%-ի չափով
Հաշվարկներում ընդունվել է նաև 10% չնախատեսված ծախս:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եղվարդ քաղաքի ռելիեֆը հարթ է, ջրամատակարարման բաշխիչ ցանցը չի բաժանվում գոտիների: Քաղաքի այն թաղամասերում, որտեղ ճնշումը կգերազանցի նորմատիվ 6.0 մ.թ. անհրաժեշտ է ջուրը սպառողին տալ ճնշման կափույրների միջոցով:
Օրվա կարգավորման ջրամբարի ծավալը կազմում է՝
- կարգավորիչ ծավալը
Wգկ = Qmax.օր [1 - Kն + (Kժ-1)(Kն/Kժ) Kն/Kժ-1]
Qմիջ.=66.2 լ/վրկ
Qmax.օր = 66.2x1.3 = 86.06 լ/վրկ = 7435.6 մ3/օր
Qmax.ժ. = 86.06x1.3x1.19 =133.1 լ/վրկ
Kն = 1, Kժ = 2.01
Wգ= 7435.6 [1 - 1 + (2.01-1)(1/2.01)1.0/2.01-1] = 3755 մ3
- հակահրդեհային ծավալ
(2x15+5)x3.6x3+133.1x3.6x3 = 1815 մ3
Հաշվի առնելով սեյսմակայունությունը ընդունվում է կրկնակի ծավալը, հավասար 3630 մ3:
Հաշվի առնելով, որ ջուրը տրվում է երկու հզոր աղբյուրներից, ջրի վթարային պաշար չի նախատեսվում:
Այսպիսով ՕԿՋ-ի ծավալը կազմում է 5570 մ3:
Ինչպես տեսնում ենք` գործող ջրամբարների ծավալը բավարարում է քաղաքի պահանջները: Անհրաժեշտ է եղած ծավալները վերանորոգել:
Հակահրդեհային պաշարի վերականգնման համար պահանջվող ելքը կազմում է.
1815 : 48 : 3600 = 10.5 լ/վրկ
Ջրամատակարարման համակարգը բարեկարգելու և գոտևորելու համար պահանջվող ներդրումները կազմում են.
N | Աշխատանքի անվանումը | Ներդրումը մլն դրամով |
1 | 2 | 3 |
1 | Հոսակորուստների վերացում | 17.3 |
2 | Ցանցերի վերակառուցում | 840.0 |
3 | ՕԿՋ-ների վերակառուցում | 60.0 |
Ընդամենը՝ | 917.3 |
7.2. Կենցաղային կոյուղի
Կենցաղային կոյուղի
Եղվարդ քաղաքը կոյուղացված է մոտ 80%-ով:
Եղվարդ քաղաքի կոյուղաջրերը Ø 600մմ կոլեկտորով հեռացվում են և լցվում Չարենցավան-Երևան կոլեկտորը Զովունի գյուղի մոտ:
Նորմալ շահագործման բացակայության հետևանքով կոլեկտորը վթարված է և կեղտաջրերն անկանոն ձևով թափվում են ձորակները` ստեղծելով հակասանիտարական վիճակ:
Կոյուղու ցանցը կառուցվել է 30-40 տարի առաջ, սպառել է իր աշխատանքային ռեսուրսը և լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ունի:
Կոյուղու հաշվարկային ելքերը
Կեղտաջրերի հաշվարկային ելքերի որոշման համար, որպես հիմք ընդունվել են ՇՆևԿ 2.04.02-84*-ը, Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծով որոշված ազգաբնակչությանը, հանգստացողների քանակը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը:
Կեղտաջրերի մաքրումը իրականացվում է Երևան քաղաքի կոյուղու մաքրման կայանում:
Կեղտաջրերի ելքերի հաշվարկը հաշվարկային հեռանկարում բերված է աղյուսակային ձևով:
N | Սպառողները | Սպառման նորմը/ օր | Կոյուղու ելքերը 2006 թ. | Կոյուղու ելքերը 2020թ. | ||||||
քանակ | մ3/օր | լ/վրկ | max լ/վրկ | քանակ | մ3/ օր | լ/վրկ | max լ/վրկ | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
1 | Բնակչությունը | 200 | 12100 | 2900.0 | 33.6 | 20000 | 4000.0 | 46.3 | ||
2 | Հանգստացողներ | 200 | - | - | - | 2000 | 400.0 | 4.6 | ||
3 | Արդյունաբերությունը | Բնակչության ծախսից % | 10 | 290.0 | 3.4 | 2-0 | 800.0 | 9.3 | ||
4 | Չնախատեսված ծախսեր | 10 % | 319.0 | 6.8 | 510.0 | 6.0 | ||||
Ենթաընդամենը՝ | 3509.0 | 43.8 | 5720.0 | 66.2 | ||||||
Անվերադարձ կորուստ 10% | 351.0 | 4.4 | 572.0 | 6.6 | ||||||
ԵԱԿ տրվող ջրաքանակը | 3158.0 | 39.4 | 78.8 | 5148.0 | 59.6 | 113.2 |
Կոյուղու ցանցեր վերակառուցելու և շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը ապահովելու համար անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանքներ:
Նշված աշխատանքների համար պահանջվող ներդրումները բերված են աղյուսակի ձևով:
N | Աշխատանքի անվանումը | Պահանջվող ներդրումը մլն դրամով |
1 | 2 | 3 |
Ցանցի վերակառուցում և կոլեկտորի վերանորոգում | 1 857.0 | |
Ընդամենը՝ | 857.0 |
Համակարգի վերակառուցման ժամանակ պետք է հաշվի առնվեն արտակարգ իրավիճակում կայան ջրամատակարարման և կոյուղացման ապահովումը:
Այս առումով նախատեսվում է.
7.3. Հեղեղատար կոյուղի
Եղվարդ քաղաքի սանիտարահիգիենիկ պատշաճ մակարդակի բարեկարգման համար անհրաժեշտ էլեմենտ է հանդիսանում հեղեղատար կոյուղին:
Հեղեղատար կոյուղու նպատակն է քաղաքի տարածքից անձրևաջրերի և հալոցքից առաջացած ջրերի հեռացումը: Ներկայումս Եղվարդ քաղաքը հեղեղատար կոյուղի չունի և հալոցքի և անձրևաջրերը անկանոն ձևով, առանց մաքրման թափվում են ձորակները` ստեղծելով հակասանիտարական վիճակ:
Համայնքի ռելիեֆը հնարավորություն է տալիս հեղեղատար ջրերի ամբողջ ելքը հավաքել և տեղափոխել Եղվարդ քաղաքի ցածրադիր մասը և լցնել ջրամբարի թողարկի մեջ:
Հեղեղատար ջրերը, թողարկ լցվելուց առաջ պետք է անցնեն համապատասխան մեխանիկական մաքրում: Համաձայն ՇՆևԿ 2.04.03-85-ի կետ 1.2 անհրաժեշտ է ապահովել կեղտոտված ջրերի մաքրում, որոնք կազմում են առաջացող ջրերի տարեկան ելքի շուրջ 70%:
Անձրևաջրերի թողարկների տեղերը պետք է համաձայնեցվեն սանիտարական հսկողություն և բնապահպանական հսկողություն իրականացնող մարմինների հետ:
Հեղեղային կոյուղին պետք է ընդգրկի քաղաքի ամբողջ տարածքը: Կոյուղու ընդհանուր երկարությունը կկազմի.
- ներթաղամասային ցանցեր |
- 15.0 կմ |
- փողոցային ցանցեր |
- 25.0 կմ |
Ընդամենը՝ |
- 40.0 կմ: |
Հեղեղատար ցանցերը, կախված թաղամասերի նշանակությունից և ճարտարապետական որոշումներից, կարող են լինել բաց առվակների կամ փակ խողովակաշարերի ձևով:
Հեղեղատար կոյուղու համար կարող են օգտագործվել կերամիկական, ե/բետոնե, թուջե և այլ Ø300÷500 խողովակներ:
Ստորև բերված է հեղեղատար կոյուղու շինարարության համար պահանջվող ներդրումների մեծությունը 2020 թ. հեռանկարում:
N | Աշխատանքի անվանումը | Գումարը մլն ՀՀ դրամով |
1 | 2 | 3 |
1 | Բակային և փողոցային ցանցի շինարարություն | 1600.0 |
2 | Մաքրման կայանների շինարարություն | 65.0 |
Ընդամենը՝ | 1635.0 |
7.4. Ոռոգում
Եղվարդ քաղաքի ոռոգման աղբյուր է հանդիսանում Արզնի-Շամիրամ ջրանցքը, որի թողունակությունը ամբողջությամբ ապահովում է համայնքի պահանջը: Արզնի-Շամիրամ ջրանցքը բաժանում է քաղաքը երկու մասի: Գործող ցանցը չի բավարարում համայնքի պահանջը: Ջրանցքից բարձր գտնվող տարածքները պետք է ջրվեն պոմպերի օգնությամբ:
Հետագայում Եղվարդի ջրամբարի սնումը Քասաղ գետից իրականացնելուց հետո, բարձրադիր տարածքների ոռոգումը հնարավոր է այդ համակարգից ինքնահոս ձևով:
Գլխավոր հատակագծում նախատեսվում է ոռոգման համակարգի վերակառուցում:
Ոռոգման համակարգի հաշվարկային ելքերը որոշվել են համաձայն.
Ոռոգման ռեժիմներն ընտրված են հաշվի առնելով խոնավության դեֆիցիտը հողի ակտիվ շերտում, ըստ կլիմայական պայմանների միջին տարվա համար:
Որպես հաշվարկային ընդունված է երաշտ տարվա ոռոգման ռեժիմը, այսինքն վեգետացիոն շրջանում ջրի 95%-ի ապահովության պայմանը:
Եղվարդ քաղաքի ոռոգելի տարածքների և լվացվող ասֆալտապատ տարածքների մակերեսը, համաձայն գլխավոր հատակագծի, հաշվարկային տարում կազմում է 671.0 հա:
Ոռոգման և փողոցների լվացման համար պահանջվող ջրի ծախսը կազմում է 430.0 լ/վրկ:
Ոռոգման համակարգը վերակառուցելու և համապատասխան սարքերով սարքավորելու համար անհրաժեշտ է կառուցել ջրատարներ և բաշխման ցանց, որի համար ներդրումները կկազմեն.
- Ոռոգման ջրի բաշխման ցանց - 165.0 մլն դրամ:
7.5. Գազամատակարարում ԵՎ ջեռուցում
Եղվարդ քաղաքը գազ ստանում է Աբովյանի գազակարգավորման կայանից Ø200մմ գազատարով: Բացի այս, կա միացում նաև Զովունու կողմից, որը ներկայումս չի աշխատում:
Քաղաքում կա 13 գազակարգավորման կետ: Ներկայումս գազի տարեկան ծախսը կազմում է մոտ 1.0 մլն խոր. մետր:
1. Գազամատակարարման ոլորտի սխեման
Եղվարդ քաղաքը գազիֆիկացված է 80%-ով: Քաղաքի գազամատակարարման համակարգը երկաստիճանային է: Սույն գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ հեռանկարում բնական գազով պետք է ապահովվի.
ա/ բոլոր բնակելի և հասարակական նշանակության այլ շենքերի (կրթական, մշակութային, վարչական և այլն) ջեռուցումը,
բ/ բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը,
գ/ արտադրական նշանակության օբյեկտների տնտեսական և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը:
Անհատական բնակելի տների ջեռուցումը նախատեսվում է իրականացնել անհատական բնակարանային կաթսաներով կամ գազի վառարաններով, իսկ տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման կարիքներն ապահովելու համար բնակարաններում տեղադրվում են 4 օջախանի գազասալիկներ և գազի ջրատաքացուցիչներ:
Բազմաբնակարան շենքերի ջեռուցումը և տաք ջրամատակարարումը կարող է իրականացվել կամ անհատական բնակարանային համակարգերով կամ կենտրոնացված եղանակով կցակառույց (ինչպես նաև գոյություն ունեցող) կաթսայատներից:
Այս հարցերը իրենց լուծումը կարող են ստանալ կոնկրետ այդ շենքերի ջերմամատակարարման աշխատանքային նախագծերի մշակման ժամանակ: Ընդ որում, ջերմամատակարարման եղանակի ընտրության համար որոշիչ նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, թե այդ շենքերում ինչ հնարավորություններ կան առանձին բնակարաններից ծխագազերի հեռացման համար: Սննդի պատրաստումը բոլոր տեսակի բնակելի շենքերում իրականացվում է գազասալիկներով:
Դպրոցների, մսուր-մանկապարտեզների, հիվանդանոցային, հյուրանոցային և վարչական շենքերի ջեռուցումը և տաք ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնական եղանակով նոր կառուցվող կամ գոյություն ունեցող ոչ մեծ հզորությամբ կաթսայատներից: Անվտանգության պայմաններից ելնելով հասարակական սննդի օբյեկտներում սննդի պատրաստումը նախատեսվում է էլեկտրական էներգիայով:
2. Բնական գազի հաշվարկային ծախսը և տարեկան պահանջարկը
Հաշվարկների համար ելակետային տվյալները բերվում են ստորև, 2006 թ. մակարդակով.
- բնակչության թիվը 12100 մարդ
- բնակելի ֆոնդը կազմում է 208.600 հազ. մ2
- մենատների և բազմաբնակարան շենքերի ծավալը կազմում է 730.1 հազ. մ3:
Հեռանկարային 2020 թ. մակարդակով.
- բնակչության թիվը 20000 մարդ
- նոր կառուցվող (հիմնականում կոտեջային շենքով) բնակելի ֆոնդը 1701.5 հազ. մ2 ընդհանուր օգտակար մակերեսը մոտավորապես 5955.0 հազ. մ3 ընդհանուր ծավալով:
Ջեռուցման համար ջերմության պահանջարկը
Բնակելի շենքերի ջեռուցման համար անհրաժեշտ ջերմային էներգիայի հաշվարկային հզորությունը (Qh) հաշվվում է հետևյալ բանաձևով.
Qh=∑XջxV(tն-thղ)x10-3կՎտ (հազ. կկալ/ժ),
որտեղ`
Xջ - շենքի ջեռուցման տեսակարար բնութագիրն է, գոյություն ունեցող անհատական տների, ինչպես նաև նոր կառուցվող բնակելի ֆոնդի համար, նկատի ունենալով էներգախնայողական միջոցառումների կիրառումը, ընդունվում է՝ 0.75 Վտ/մ3 0C (0.65կկալ/ժ մ3 0C),
V - շենքերի տվյալ տեսակի գումարային ծավալն է նրանց արտաքին չափերով, մ3,
tն-tհդ - համապատասխանաբար ջեռուցվող շենքի ներսի և ջեռուցման համար դրսի օդի հաշվարկային ջերմաստիճաններն են, ըստ ՀՀՇՆ IV - 12.02.01 tն=180C, իսկ tհդ=200C:
Ջերմության տարեկան պահանջարկը ջեռուցման համար որոշվում է հետևյալ բանաձևով,
Qտ=24xnxQհ(tն-tմդ/tն-tհդ)x10-3 ՄՎտժ (գկալ),
որտեղ`
24 - օրվա ժամերի թիվն է,
n - ջեռուցման սեզոնի տևողությունն է, 162 օր
tմդ - ջեռուցման սեզոնի ընթացքում դրսի օդի միջին ջերմաստիճան γ, 0C:
Ըստ ՀՀՇՆ IV - 12.02.01 n=162 օր tմդ=10C:
Հասարակական նշանակության՝ կրթական, մշակութային, առողջապահական վարչական և այլ շենքերի ջեռուցման համար ջերմության հաշվարկային հզորությունը և տարեկան ծախսն ընդունվում է բնակելի շենքերի ծախսի 20%-ի չափով:
Ստորև բերված աղյուսակ 1-ում ներկայացված են ջեռուցման համար ջերմության հաշվարկային հզորությունները և տարեկան ծախսերը շենքերի առանձին տեսակների համար ներկա (2006 թ.) և հեռանկարային (2020 թ.) մակարդակներով:
Ջեռուցման համար ջերմային էներգիայի հաշվարկային հզորությունները կկալ/ժ և տարեկան պահանջարկները գկալ.
Աղյուսակ 4.4.5.1.
Շենքի տեսակները | 2005 թ. համար | 2020 թ. համար | ||||
Գումարային ծավալը հազ. մ3 |
Ջերմության հաշվ. հզորութ. |
Ջերմության տարեկան ծախսը |
Գումարային |
Ջերմության հաշվ. հզորութ. |
Ջերմության տարեկան ծախսը | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Բազմաբնակարան և անհատական տներ | 5955.0 | 147088.5 | 255630.0 | 5955.0 | 147088.5 | 255630.0 |
Նոր կառուցվող բնակելի տներ | - | - | - | 730.1 | 18033.4 | 31340.0 |
Հասարակական շենքեր | - | 4405.5 | 6801.5 | - | 8811.0 | 13603.0 |
Ընդամենը՝ | 151494.0 | 262431.5 | 173932.9 | 300573.0 |
Տաք ջրամատակարարման ԵՎ սննդի պատրաստման համար ջերմության տարեկան պահանջարկը
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր բնակարանում տեղադրվում է գազային ջրատաքացուցիչ և 4 օջախագազասալիկ` համաձայն ՇՆՁ IV-12.101-04 այդպիսի դեպքում մեկ մարդու համար ջերմության տարեկան ծախսը տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար կազմում է 2.4 գկալ/մարդ (10 ԳՋ/մարդ): Ելնելով նշված բնակելի ջերմության տարեկան պահանջարկը տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար կլինի՝
2005 թ. համար - 34 800 գկալ
2020 թ. համար - 52 800 գկալ:
Հասարակական շենքերում սննդի պատրաստումը նախատեսվում է իրականացնել էլեկտրական էներգիայով:
Հասարակական նշանակության այլ շենքերում տաք ջրամատակարարման համար անհրաժեշտ է ջերմության ծախսը փոքր մեծություն է և տվյալ դեպքում այն գնահատվում է մոտավորապես 900 գկալ/տարի:
Արտադրական նշանակության օբյեկտների, նրանց արտադրողականությունների վերաբերյալ կանխատեսումները բացակայում են:
Ելնելով ջերմային էներգիայի տարեկան պահանջարկներից` որոշվել են բնական գազի տարեկան պահանջարկներ Եղվարդ քաղաքի համար ընդունելով գազի ստորին ջերմատվությունը 8000 կկալ/նմ3 և գազասպառիչ սարքերի ՕԳԳ - 085:
Հաշվարկների արդյունքները ներկայացված են աղյուսակ 2-ում.
Բնական գազի տարեկան պահանջարկները Եղվարդ քաղաքի համար
Աղյուսակ 4.4.5.2.
Ջերմության էներգիայի սպառիչներ | 2005 թ. համար | 2020 թ. համար | ||
Ջերմության պահանջարկը գկալ | Բնական գազի պահանջարկը հազ. նմ3 | Ջերմության պահանջարկը գկալ | Բնական գազի պահանջարկը հազ. նմ3 | |
1 | 2 | 3 | 4 | 5 |
Ջեռուցում | 262431.5 | 38592.9 | 300573.0 | 44201.9 |
Բնակչության տաք ջրամատ. և սննդի պատրաստում | 34800.0 | 5117.6 | 52800.0 | 7764.7 |
Հասարակական նշանակության շենքեր | 900.0 | 132.4 | 1900 | 279.4 |
Ընդամենը՝ | 298131.5 | 43842.9 | 355273.0 | 52246.0 |
7.6. Էլեկտրամատակարարումը
Եղվարդ քաղաքի էլեկտրամատակարարման աղբյուր են հանդիսանում Աշտարակ և Նաիրի 110/35/10 ենթակայանները, որտեղից Աշտարակ և Նոր Հաճն 35կՎտ գծերով հոսանքը տրվում է Եղվարդի 35/10 ենթակայան, այստեղից քաղաքային 10/04կՎտ ենթակայաններով հոսանքը տրվում է սպառողներին:
Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը
Հաշվարկային էլեկտրական բեռնվածությունը հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվարկված է որպես հզորությունների գումար՝
ա/ կոմունալ - կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր - կենցաղային և լուսավորության,
բ/ արդյունաբերական ձեռնարկությունների:
Բեռնվածքների հաշվարկն ամփոփված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 4.4.6.1.
Անվանումը | 2006 թ. համար | 2020 թ. համար | ||||
Կոմունալ կենցաղային |
Արդյունա- բերություն |
Ընդամենը | Կոմունալ կենցաղային |
Արդյունա- բերություն |
Ընդամենը | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
Եղվարդ | 13775 | 1377 | 15152 | 20900 | 4180 | 25080 |
Ընդամենը՝ | 13775 | 1377 | 15152 | 20900 | 4180 | 25080 |
Կոմունալ-կենցաղային կարիքների համար պահանջվող առավելագույն հզորությունների հաշվարկը կատարված է 1 բնակչի խոշորացված տարեկան ծախսով 950 կՎտ/ժամ:
Նախագծային տարածքների էլեկտրամատակարարման ծրագրի իրականացման համար խոշորացված կապիտալ ներդրումների ցանկը ներկայացվում է N 2 աղյուսակում:
Աղյուսակ 4.4.6.2.
N | Օբյեկտ | Քանակ | Արժեքը մլն դր. |
1 | 2 | 3 | 4 |
1 | 110/35/10կՎ ենթակայանի հզորության ավելացում | 1 հ | 10.0 |
2 | Գործող 10/0.4կՎ ենթակայանների հզորությունների ավելացում | 6 հ | 1.5 |
3 | Ցանցերի վերակառուցում Նախագծային 10/0.4 ենթակայաններ | 6 հ | 55.0 |
4 | 10կՎ օդային գծերի տեղափոխում և նոր սնող գծերի կառուցում | 2.7 կմ | 16.0 |
5 | 10կՎ կաբելային գծեր | 3.5 կմ | 87.5 |
Ընդամենը՝ | 170.0 |
Քաղաքի գործող ցանցը նորմալ վիճակում պահպանելու համար առաջարկվում են հետևյալ միջոցառումները (մինչև 2020 թ. ներառյալ).
1. Ցանցի մասնակի վերանորոգում (մինչև 60%) - 100.0 մլն դր.:
2. Միջոցառումներ, ուղղված համակարգային կորուստների նվազեցմանը, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվարկի համակարգի սարքավորումների լրիվ փոխարինում ինդուկցիոն էլեկտրոնային - 50.0 մլն դրամ:
Այսպիսով, նշված միջոցառումների և նոր բնակավայրերի էլեկտրամատակարարման համակարգի իրականացման համար գումարային ներդրումների քանակը կկազմի 320.0 մլն դրամ:
Ելակետային նյութեր՝
1. СНиП 2.07.01-83
Градостроительство, планировка и застройка городских и сельских поселений.
2. ВСНЭ 7-83
Инструкция по проектированию городских и поселковых электрических ...........
7.7. Կապի ցանցեր
Հեռախոսացում
Եղվարդ քաղաքի հեռախոսային ցանցը սպասարկվում է սեփական 3000 համ. հեռախոսակայանից, որը թվայնացված չէ: Աբոնենտների թիվը 2684 է:
Նախատեսված է նոր թաղամասերի կառուցում, որը կբերի բաժանորդների քանակի ավելացման և հեռախոսակայանի հզորության ավելացման` 2 անգամ:
Հեռուստատեսություն
Ներկայումս Եղվարդում գործում են 3 ռուսական և բոլոր հայկական ծրագրերը:
Ռադիոֆիկացում
Քաղաքային լարային ռադիոկապն արդի ժամանակաշրջանում լուրջ փոփոխություններ չի կրել:
Արդի ժամանակ այն ծառայում է որպես լրատվության միջոց:
Աղյուսակ 4.4.7.1.
N | Անվանում | Չափ. միավ. | Քանակ | Միավորի արժեքը հազ. մլն դր. |
Ընդհանուր արժեքը հազ. մլն դր. |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1 | Ավտոմատ հեռախոսային կայան | հատ | 1 | 27.0 | 27.0 |
2 | Մալուխ ՏՊՊ - 11200x2x0.6 | կմ | 8 | 9.6 | 76.8 |
Ընդամենը՝ | 103.8 |
__________
1/ Атлас сельского хозяйства Армянской ССР - М.-Е., 1981.
2/ Районирование территории Армянской ССР по состоянию воздушного бассейна.-АРМНИИАСПУ, 1990.
Գ լ ու խ 2
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ներածություն
Եղվարդ համայնքի գոտևորման նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության N ԱՇՁԲ 03/39-2 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտևորման կարգի պահանջների համաձայն: Գոտևորման նախագծի իրավական հիմքերն են.
Կառուցվածքային և բովանդակային առումով նախագծում հաշվի է առնվել 2000 թ. մշակված Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի գոտևորման նախագծի փորձը:
Գոտևորման նախագծի հիմնական սկզբունքներն են`
1. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Սույն գոտևորման նախագիծը, հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման ժամանակ առաջացող բոլոր հարցերի և վեճերի լուծման հիմնական իրավական միջոց` սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները՝ բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման համար։
Հիմնական նպատակներն են`
2. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ
Գոտևորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են՝
3. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Գոտևորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում։ Սահմանվել են թույլտվության հետևյալ ձևերը՝
Թույլատրվող օգտագործում,
Անթույլատրելի օգտագործում:
Նախագծում հաշվի են առնված նաև հողօգտագործման սխեմայում ներառված դրույթները։ Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:
4. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԵՏ
Գոտևորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, բոլոր տեսակի հողերի նպատակային օգտագործման, կառուցապատման ինտեսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:
5. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
5.1. Սահմաններ
Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծով տրված սահմաններին։ Տարածքի ընդհանուր մակերեսը 2427.26 հա, այդ թվում` 786,6 հատակագծային սահմաններում:
Գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները
Նախագծվող գոտևորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ՝
5.2. Բնական պայմաններ
Տես գլ. 1, 2-րդ պարբերություն
5.3. Շրջակա միջավայրի պահպանություն
Եղվարդ համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ հողային, ջրային, օդային ավազանների պահպանության համար:
5.4. ԳոտԵՎորման նախագծի կազմը
Գոտևորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտևորման գծագրական ու տեքստային մասերը:
Նախագիծը ներառում է`
6. ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԻ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
6.1. Գոտիներ
Քաղաքի հեռանկարային գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմքն է՝ գլխավոր հատակագծի նախագծում՝ ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 14-ում սահմանված պահանջների կատարված գոտևորումը: Հիմնական և օժանդակ գոտիներն առանձնացվել են հաշվի առնելով հողամասերի նպատակային նշանակությունը, ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, հողամասերի գործառական նշանակությունը, առանձին հողատեսքերին և ընդունված թույլատրելի օգտագործումներին ներկայացվող ճարտարապետահատակագծային պահանջները:
Գոտիներում սահմանվում են տարբեր ինտենսիվությամբ օգտագործվող հիմնական տարածքային միավորները, դրանց նախընտրելի հողօգտագործման ձևերը և կառուցապատման չափորոշիչները՝ կառուցապատողների կողմից փուլ առ փուլ կառուցապատման համար, խրախուսելու տարածքի բազմաբնույթ օգտագործումը, ապահովելու համաքաղաքային համալիրների տեղաբաշխումը, ներդաշնակորեն ինտեգրելու հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում։ Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ գոտի.
Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ
Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի, ԲԿԳ
Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ
Համայնքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման գոտի, ՀԳԶԳ
Բնապատկերային գոտի (ԲՊԳ)
Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ
Հատուկ նշանակության գոտի, ՀՆԳ
Արտաքին տրանսպորտի գոտի, ԱՏԳ
Արտադրական գոտի, ԱԳ
Հատուկ պահպանման գոտի, ՀԳ
Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքների և սարքավորումների գոտիներ ԿԻԳ
Բուֆերային գոտի, ԲԳ
Ծանոթություն. 1. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված` համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման, բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ։
2. Կոմունալ և ինժեներական ենթակառուցվածքներն ու սարքավորումները տեղակայվում են գլխավոր հատակագծում հատուկ առանձնացված տարածքներում` նորմերով պահանջվող համապատասխան սանիտար պաշտպանիչ գոտիներով և թույլատրելի օգտագործման ձևի աղյուսակում հատուկ նշված չեն:
3. Թույլատրելի օգտագործման ձևի աղյուսակում հատուկ չեն նշվում նաև գլխավոր հատակագծի գծագրերում՝ բնակավայրի տարածքի այլ հողերի կազմում նախատեսվող աստիճանական վերապրոֆիլավորման բուֆերային գոտիները:
Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով նույնպես վերափոխվում են բուֆերային գոտիների, որտեղ մինչև հաշվարկային ժամկետի ավարտը պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերանորոգման աշխատանքները:
6.2. Գոտիներում հիմնական օգտագործման ձԵՎերն են՝
1. Բնակելի կառուցապատում
2 Հյուրանոցային ծառայություններ՝
3. Կրթական հաստատություններ
4. Բուժական հիմնարկություններ
5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
6. Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
7. Կրոնական հիմնարկություններ
8. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ
9. Առևտրական օբյեկտներ
10. Հասարակական սննդի օբյեկտներ
12. Արտադրական օբյեկտներ
13. Առողջարանային և հանգստի օբյեկտներ
14. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ
15. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
16. Գյուղատնտեսական
17. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ
18. Ոչ հիմնական շինություններ
6.3. ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐ | ԱԿԳ | ԲԿԳ | ԽԿԳ | ՀԳՎԳ | ԲԳ | ՀՕԿԳ | ՀԳ | ԱՏԳ | ԱԳ | ՀՊԳ |
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ | Թ | Թ | ||||||||
Բազմաբնակարանանոց տներ | Թ | Թ | Թ | |||||||
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ) | Թ | |||||||||
Մոթելներ (առանց սահմանափակումների) | Թ | |||||||||
Ճանապարհամերձ տներ (վարձ. տրվող գյուղ. տներ) | Թ | Թ | Թ | |||||||
Հյուրանոցներ, մոթելներ, (սահմանափակ կոնտինգենտով) | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | ||||
Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր | ||||||||||
Մանկապարտեզներ, մանկամսուրներ | Թ | Թ | Թ | Թ | ||||||
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ | Թ | |||||||||
Միջնակարգ դպրոցներ | Թ | Թ | Թ | |||||||
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ | Թ | |||||||||
Բուժական կաբինետներ | Թ | Թ | Թ | Թ | Թ | |||||
Պոլիկլինիկաներ | Թ | Թ | ||||||||
Քաղաքային նշանակության վարչակառավարման հիմնարկներ դրանց գրասենյակներ (օֆիսներ) |
Թ | |||||||||
Անհատական գրասենյակներ (օֆիսներ) | Թ | Թ | Թ | Թ | ||||||
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, |
Թ | |||||||||
Փոստատներ, կապի բաժանմունքներ | Թ | Թ | ||||||||
Ոստիկանական տեղամասեր, | Թ | Թ | Թ | |||||||
Վարսավիրանոցներ | Թ | Թ | Թ | Թ | Թ | |||||
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ | Թ | Թ | ||||||||
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ |
Թ | Թ | Թ | Թ | ||||||
Եկեղեցիներ, մատուռներ | Թ | Թ | ||||||||
Այլ կառույցներ եկեղեցականների համար | Թ | Թ | ||||||||
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ |
Թ | Թ | ||||||||
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, |
Թ | Թ | ||||||||
Թատրոններ և կինոթատրոններ, | Թ | Թ | ||||||||
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ |
Թ | Թ | ||||||||
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի |
Թ | |||||||||
Խաղադաշտեր | Թ | |||||||||
Մարզադաշտեր | Թ | |||||||||
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ | Թ | |||||||||
Պուրակներ անվավոր չմուշկների և այլնի համար | Թ | |||||||||
Հրաձգարաններ (տիրեր) | Թ | Թ | ||||||||
Սուպերմարքեթներ և հանրախանութներ | Թ | |||||||||
Առևտրի կենտրոններ | Թ | |||||||||
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | ||||
Ավտոպահեստամասերի վաճառք | Թ | Թ | Թ | |||||||
Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ՝ բացառությամբ կենդանիների վաճառքի |
Թ | |||||||||
Կենդանի ձկների վաճառք | Թ | |||||||||
Բացօթյա մեծածախ,մանրածախ առևտուր | Թ | |||||||||
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ |
Թ | Թ | ||||||||
Ռեստորաններ, ոչ ավելի, քան 20 նստելատեղով | Թ | Թ | Թ | Թ | ||||||
Սրճարաններ և բարեր,ոչ ավելի, քան 20 նստելատեղով | Թ | Թ | Թ | Թ | Թ | |||||
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների) |
Թ | Թ | Թ | Թ | ||||||
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ | Թ | Թ | ||||||||
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | ||
Արտադրական մասնաշենքեր | Թ | |||||||||
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն |
Թ | Թ | Թ | Թ | Թ | |||||
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն |
Թ | Թ | Թ | Թ | ||||||
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր |
Թ | Թ | Թ | |||||||
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն) |
Թ | Թ | Թ | Թ | ||||||
Պահեստներ | Թ | |||||||||
Գերեզմանատներ | Թ | |||||||||
Ավտոբուսային կայարաններ | Թ | |||||||||
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ | Թ | |||||||||
Բենզալիցքավորման կայաններ | Թ | Թ | ||||||||
Ավտոկանգառներ | Թ | Թ | ||||||||
Ավտոտնակներ | Թ | Թ | Թ | Թ | ||||||
Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն) | Թ | Թ | ||||||||
Գյուղատնտեսական աշխատանքներ (անասնապահական համալիրներ՝ ընտանի կենդանիների բուծում, բուժում, վաճառք) |
Թ | |||||||||
Տնկարաններ, անտառային տնտեսություն | Թ | |||||||||
Կրպակներ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | |
Տաղավարներ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ |
Ճարտարապետական փոքր ձևեր | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ | Թ |
|
Թ | |
|
|
7. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ
7.1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)
Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման համար:
7.1.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
Հյուրանոցային
Կրթական հաստատություններ
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
Բուժական
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
Առևտրական
Հասարակական սնունդ
Արտադրություն
Գյուղատնտեսություն
7.1.2. Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով,
|
1000քմ |
|
- |
|
- 25 մ։ |
7.1.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
|
- 9մ |
|
- 40% |
|
- 70% |
|
- 40% |
7.2. Բազմաբնակարան բնակելի կառուցապատման գոտի (ԲԿԳ)
Այս թաղամասերը նախատեսվում են քաղաքի կենտրոնական միջուկում հողի արժեքի բարձրացմանը զուգընթաց հողն առավել արդյունավետ օգտագործելու (բարձր խտությամբ կառուցապատման իրականացմամբ), ինչպես նաև քաղաքային միջավայրին հատուկ բնակելի կառուցապատման զարգացմանը նպաստելու և խրախոսելու համար:
7.2.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
Հյուրանոցային
Կրթական հաստատություններ
Բուժական
Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
Առևտրական
Հասարակական սնունդ
Արտադրական
7.2.2. Կառուցապատման չափորոշիչներ
Բազմաբնակարան տներ
|
- 12 մ |
|
-չի սահմանափակվում |
7.2.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
|
- 12 մ |
|
- 40% |
|
- 70% |
|
- 40% |
7.3. Խառը կառուցապատման գոտիներ (ԽԿԳ)
Այս գոտիները առանձնացվում են հիմնականում արդեն կազմավորված խառը՝ բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար՝ քաղաքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են համաքաղաքային նշանակության գործառույթների և բնակելի կառուցապատման խառը տեղակայման համար:
7.3.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
Հյուրանոցային
Կրթական հաստատություններ
Բուժական
Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ
Կենցաղսպասարկման առաջնային ծառայություններ
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ
Առևտրական
Հասարակական սնունդ
Արտադրություն
7.3.2. Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով
|
-1000 քմ |
|
- 25 մ |
Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի
|
- 12 մ |
|
-չի սահմանափակվում |
7.3.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ բնակելի տների համար
|
- 12 մ |
|
- 40% |
|
- 30% |
|
- 40% |
այլ շենքերի /շինությունների համար
|
- 12 մ |
7.4. Համաքաղաքային նշանակության հասարակական գործառույթների զարգացման գոտի (ՀԳԶԳ)
Գոտին նախատեսվում է քաղաքի կենտրոնական միջուկի պահպանման, կանոնակարգման և պատշաճ զարգացման համար
7.4.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Կրթական, մշակութային, բուժական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Հասարակական սնունդ
Բնակելի
Կրթական, մշակութային, կրոնական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Բուժական
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
Առևտրական
Ոչ հիմնական շինություններ
7.4.2. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի շենքերի/շինությունների համար
7.4.3 Լրացուցիչ պահանջներ
7.5. Բնապատկերային գոտի (ԲԳ)
Բնապատկերային գոտին ընդգրկում է քաղաքի տարածքի խոշոր այգիները, գյուղատնտեսական հողերը, այգեպուրակային և ջրային տարածքները, բոլոր պահպանվող և վերականգնվող լանդշաֆտները և հանդիսանում է քաղաքի բնապատկերների պահպանման հիմնական միջոցը:
7.5.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Առևտրական
Հասարակական սնունդ
Գյուղատնտեսություն*
Ոչ հիմնական շինություններ
7.5.2. Կառուցապատման չափորոշիչներ
բոլոր տիպի կառույցների համար
7.5.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ (գյուղատնտեսական նպատակային նշանակություն չունեցող հողերի համար)
Բոլոր տիպի կառույցների համար
Բնակելի նոր կառուցումները արգելվում են:
7.6. Հասարակական օգտագործման կանաչ գոտի (ՀՕԿԳ)
Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համաքաղաքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:
7.6.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Առևտրական
Հասարակական սնունդ
Ոչ հիմնական շինություններ
7.6.2. Կառուցապատման չափորոշիչներ
Ոչ հիմնական շինությունների համար
Հիմնական շինությունների համար
7.6.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
բոլոր տիպի շենքերի/շինությունների համար
7.6.4. Լրացուցիչ պահանջներ
Բնակելի նոր կառուցումներն արգելվում են: Միայն պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի պահպանում, վերականգնում (վերանորոգում) և ներքին վերակառուցում:
7.7. Հատուկ նշանակության գոտի (ՀՆԳ)
Հատուկ նշանակության գոտիները առանձնացվում են գործունեության հատուկ ռեժիմ (զորամասեր) պահանջող տարածքների համար:
7.7.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Հատուկ նշանակության շենքեր, շինություններ:
Առևտրական
Հասարակական սնունդ
7.7.2. Չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
7.7.3. Կարգավորիչներ
բոլոր տիպի կառույցների համար
7.8. Արտաքին տրանսպորտի գոտի (ԱՏԳ)
Արտաքին տրանսպորտի գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում արտաքին տրանսպորտի անմիջական ներկայությունը ապահովելու համար, դրա կառույցների, ենթակառուցվածքների և հարակից տարածքների օգտագործման ռեժիմների կարգավորման և կանոնակարգման համար:
7.8.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Հյուրանոցային
Բուժական
Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
Առևտրական
Հասարակական սնունդ
7.8.2. Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
7.8.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
7.9. Արտադրական գոտի (ԱԳ)
Այս գոտին նախատեսվում է քաղաքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար:
7.9.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Արտադրական
Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
7.9.2. Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
7.9.3. Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
7.10. Հատուկ պահպանման գոտի (ՀԳ)
Այս գոտին նախատեսվում է հուշարձանների պահպանման և մեմորիալ գոտիների կազմակերպման տարածքներ ապահովելու համար։
7.10.1. Թույլատրված օգտագործման ձևեր
8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար։ Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.
8.1. Շինարարական ԵՎ վերանորոգման աշխատանքներ
8.2. Շենքերի ճակատների արտաքին հարդարանք
8.3. Շինանյութ
8.4. Նկուղներ ԵՎ կիսանկուղներ
8.4. Շենքերի շքամուտքեր
8.4. Տանիքներ
8.5. Գովազդ
8.6. Ցուցանակներ ԵՎ անվանատախտակներ
ա) լուսավորությամբ, կլոր՝ տրամագիծը - 30սմ
բ) առանց լուսավորության՝ քառակուսի -15 x 15սմ:
Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքերի դռներին:
8.7. Փողոցային լուսավորություն
8.8. Տրանսպորտի միջոցների կանգառներ
8.9. Հեռավորությունը շենքերի միջԵՎ
Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան։
2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 12 մ-ից ոչ պակաս։ Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև՝ 12 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը։
8.9.1. Շենքերի տեղադրությունները
Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով՝ կողաճակատներով դեպի վերջիններս (տեղի բնակլիմայական պայմանների հաշվառումով)։
8.10. Աղմուկի թույլատրելի մակարդակ
Բոլոր գոտիներում, որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում, աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը):
8.11. ԳոտԵՎորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում
8.12. Կառուցապատման թույլտվություններ
Օգտագործման ձևերի համար թույլտվություների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա: Սահմանվել են հետևյալ թույլտվության ձևերը՝
- թույլատրվում է,
- հատուկ թույլտվություն,
- չի թույլատրվում:
Թույլատրված օգտագործման ձևերը այն կառուցապատման և հողօգտագործման թույլատրված տիպերն են, որոնք արդեն վերջնականորեն սահմանվել են արդեն նախագծային փուլում, հողհատկացման հիմք են հանդիսանում համապատասխան գոտիներում և լրացուցիչ քննարկման կարիք չունեն:
Հատուկ թույլտվության ընթացակարգ են պահանջում կառուցապատման և հողօգտագործման այն տիպերը, որոնց բնութագրերը տարբերվում են սահմանված գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք, այնուամենայնիվ, կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:
Հատուկ թույլտվությամբ օգտագործումը գոտիներում թույլատրվում է համայնքի ավագանու հավանությամբ և համայնքի ղեկավարի համաձայնությամբ՝ հատուկ ձևակերպված հատուկ պայմաններով:
9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Աստիճանական զարգացման հիմնական գոտիներ՝ հիմնական գոտիներ, որոնք առանձնացվում են որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսման համար:
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում: Բազմաբնակարան տներ՝ 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում:
Ինսոլյացիա՝ տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ։
Լրացուցիչ պահանջներ՝ նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայցվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:
Կանաչ ծածկույթ՝ բուսական ծածկույթ( ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):
Կառուցապատման/հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ՝ սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրերը հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են՝ ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի:
Հակահրդեհային պահանջներ՝ շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ։
Համալիր հատակագծման հիմնական գոտիներ` գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որոնց նպատակն է՝
Համաքաղաքային նշանակության փողոցներ՝ հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև։
Շրջանային նշանակության փողոցներ՝ տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ։
Տեղական նշանակության փողոցներ՝ տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ։
Երթևեկության անցուդարձ՝ միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը։
Ճանապարհի բեռնվածության մակարդակ՝ երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը։
Երթևեկային մաս՝ ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը։
Կարմիր գիծ՝ շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանվում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:
Մայթի բանուկ մաս՝ փողոցի մայթերի հետիոտնի շարժման համար հատկացված շերտ։
Հողամաս՝ որոշակի սահմաններ ունեցող հողատարածք, որի վրա տարածվում է սեփականության իրավունքը:
Հողամասի անջրանցիկ տարածք՝ հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ)։
Հողամասի ճակատ՝ հողամասի կարմիր գծին հարող կողմ։
Հիմնական գոտիներ՝ գոտևորման նախագծում առանձնացված շրջաններ, որտեղ սահմանվում են տվյալ տարածքի գերակշիռ օգտագործման և կառուցապատման կանոնները: Նույն տարածքային միավորին պետք է համապատասխանի միայն մեկ հիմնական գոտի:
Ձեղնահարկ՝ լանջավոր տանիքի ներքին տարածությունը։
Նորմ՝ նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ։
Շենքի բարձրություն՝ մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը։
Ոչ հիմնական շինություն՝ կրպակներ, տաղավարներ, ճարտարապետական փոքր ձևեր։
Շրջանային նշանակության փողոց՝ երթևեկելի և հետիոտն կապ բնակելի և այլ գոտիների միջև, ինչպես նաև ելք դեպի մայրուղի։
Սանիտարահիգիենիկ պահանջներ՝ բնակվելու տարածությունների՝ շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ։
Հատուկ թույլատվություն՝ կառուցապատման և հողօգտագործման տեսակները, որոնց բնութագրերը տարբերվում են գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից և որոնք, այնուամենայնիվ, կարող են կիրառվել այդ գոտիներում հատուկ պայմաններով և համապատասխան հասարակական քննարկումներից հետո:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Էջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|