ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԷՐԵԲՈՒՆՈՒ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
N 38 |
Հաստատված է թաղային համայնքի |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Էրեբունի համայնքի ավագանու 21.04.2000 թ. հ. 5 նիստի հ. 20 և 16.05.2000 թ. հ. 6 նիստի հ. 35 որոշումների համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկները ս/թ հունիսի 1-ից դարձել են մասնակի վճարովի` 2000 դրամ:
Հաշվի առնելով ազգաբնակչության ծանր սոցիալական վիճակը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Համայնքի բնակչության սոցիալական որոշ խմբերի համար սահմանել զեղչեր հետևյալ չափերով.
- երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից
- զոհված ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից
- հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաների համար` 50 % զեղչ
- միակողմանի ծնողազուրկ երեխաների համար` 50 % զեղչ
- միևնույն ընտանիքից 3 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում
գանձվում է միայն մեկ երեխայից լրիվ գումարը, մյուսներից` 50 % զեղչով:
2. Մեկ ամիս հարգելի պատճառով մանկապարտեզից բացակայող երեխաները ազատվում են տվյալ ամսվա վարձավճարից:
Էրեբունու թաղապետ |
Մ. Սեդրակյան |
Աշխատակազմի քարտուղար |
Ս. Գևորգյան |