ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 29 |
08.05.2002 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴԻ ՏՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՆԿՈՒՂՆԵՐԸ ԵՎ ԿԻՍԱՆԿՈՒՂՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ավագանին քննարկելով համայնքի ֆոնդային բյուջեի ապահովման հարցը և ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով
Որոշում է`
1. Թույլատրել վաճառելու համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարանային ֆոնդի բնակելի շենքերում վարձակալությամբ չտրված, բնակիչների կողմից փաստացի զբաղեցրած նկուղային և կիսանկուղային ոչ բնակելի տարածքները:
2. Սահմանել`
ա) 1քմ նկուղային ոչ բնակելի տարածքի գինը ԱՄՆ-ի 5 դոլարին համարժեք դրամ
բ) կիսանկուղային ոչ բնակելի տարածքի գինը` 8 դոլարին համարժեք դրամ:
3. Գույքի պետական գրանցման ծախսերը կատարել գնորդի միջոցների հաշվին:
|
Ռ. Սինոյան |
Իսկականի հետ ճիշտ է Քարտուղարության բաժնի պետ |
Հ. Հակոբյան |