«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 11-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետումների համար հաշվառման են վերցվում`
ա) ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ կեղտաջրեր թափող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք,
բ) ջրահեռացման ցանցով կեղտաջրերի (բացառությամբ կոմունալ-կենցաղային կեղտաջրերի) արտանետումներ իրականացնող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ջրահեռացման ցանցն սպասարկող մաքրման կայանով չմաքրվող վնասակար նյութերի և միացությունների արտանետումների մասով: Մաքրման կայանների բացակայության կամ դրանց չաշխատելու դեպքում իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառման են վերցվում վնասակար նյութերի և միացությունների արտանետումների ամբողջ ծավալով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|