ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 1997 թվականի N 18
քաղ. Երևան
1998 Թ. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 48-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում հրապարակված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. գործունեության ծրագրով և ընդունելով ի գիտություն, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ էներգետիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման պահանջներին համապատասխան համատեղ նպատակամետ միջոցառումներ են իրականացնում էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման, 1997 թ. ապրիլի 1-ի դրությամբ էներգահամակարգի պարտքերի հստակեցմամբ ի հայտ եկած պարտքերի վերակառուցումից հետո դեռևս չծածկված 8.25 մլրդ դրամ ճեղքվածքի ծածկման նպատակով աղբյուրների հայթայթման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1998 թվականի ապրիլի 1-ից վերանայել էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի վաճառքի սակագները` նկատի ունենալով դրանց փոփոխությունը, պայմանավորված 1998 թ. սղաճի կանխատեսվող մակարդակով (մոտ 1,84 դրամ/կՎտժ) և այլ աղբյուրների հաշվին չծածկված ֆինանսական ճեղքվածքի մարման անհրաժեշտությամբ (մինչև 2.41 դրամ/կՎտժ):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |