Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.03.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.03.15/7(155) Հոդ.76
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.02.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004037

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 փետրվարի 2004 թ.

N 35-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 281-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգում» (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1.1. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61 և 62 կետերով.

«61. Եթե բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը բացասական մեծություն է, ապա Ե տարրի գնահատականը հավասար է 1-ի:

62. Եթե բանկի ընդհանուր կապիտալը բացասական մեծություն է, ապա Ք, Ա, Ե և Ս տարրերի այն ցուցանիշների գնահատականները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, հավասար են 1-ի».

1.2. կարգի 6-րդ կետից հանել «օբյեկտիվ» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. փետրվարի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան