600.0059.13.11.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 նոյեմբերի 2001 թ. |
N 59 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի է) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված և էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի գրանցման կարգը» (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման կարգը» հաստատելու մասին» N 17 և 1998 թվականի փետրվարի 6-ի «1997 թվականի նոյեմբերի 27-ի N 17 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի գրանցման կարգում» փոփոխություններ կատարելու մասին» N 23 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Սույն կարգով կանոնակարգվում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերի` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում (այսուհետև` հանձնաժողով) գրանցման ընթացակարգը, ըստ որի`
1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելուց հետո:
2 Լիցենզավորված անձը պայմանագրի գրանցման մասին հայտը և կնքված պայմանագիրը երեք օրինակից ներկայացնում է հանձնաժողով:
3. Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո, հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի մակագրությամբ, պայմանագրերը փորձաքննություն են անցնում համապատասխան ստորաբաժանումում (ստորաբաժանումներում):
4. Փորձաքննության ընթացքում ստուգվում է պայմանագրի համապատասխանությունը`
- հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևին և (կամ) պարտադիր պայմաններին,
- պայմանագրային որևէ կողմի (կողմերի) գործունեության լիցենզիայի պայմաններին, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններին,
- ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին:
5. Պայմանագիրը հանձնաժողովում մուտքագրելուց հետո, տաս աշխատանքային օրվա ընթացքում, գրանցվում է կամ համապատասխան հիմնավորումներով մերժվում է, որի մասին հայտատուին գրավոր տեղեկացվում է` նշելով մերժման պատճառները:
6. Պայմանագրի գրանցումը կարող է մերժվել, եթե այն չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետում նշված պահանջներին:
7. Գրանցումը մերժելուց հետո լրամշակված պայմանագիրը լիցենզավորված անձի կողմից կարող է կրկին ներկայացվել հանձնաժողովի գրանցմանը:
8. Պայմանագրի գրանցումը մերժելու դեպքում համապատասխան ստորաբաժանման կողմից կազմվում է զեկուցագիր և ներկայացվում հանձնաժողովի նախագահին:
9. Պայմանագիրը գրանցում է հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան ստորաբաժանումը` այդ նպատակով վարվող առանձին մատյանում, որտեղ նշվում են`
-
գրանցման հերթական համարը,
-
պայմանագրային կողմերի անվանումները,
-
պայմանագրի համարը,
-
պայմանագիրը ստորագրած պաշտոնատար անձանց անունները, ազգանունները,
-
պայմանագրի գրանցման համարը,
-
պայմանագրի գրանցման ամսաթիվը,
-
պայմանագրի գործողության ժամկետը,
-
գրանցում կատարող պատասխանատու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:
10. Պայմանագրի բոլոր երեք օրինակների վերջին էջի վրա պարտադիր կատարվում է գրանցման մասին հանձնաժողովի հետևյալ հատուկ նշումը:
|
11. Գրանցված պայմանագրի մեկ օրինակը պահվում է այն գրանցող ստորաբաժանումում: