ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 1997 թվականի N 210
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով 20-րդ հոդվածի «գ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդների ներգրավման» կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
Կանոն 1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդներ ներգրավելու կարգը և պայմանները, կենտրոնական բանկի և կենտրոնական բանկի աշխատակիցների իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը` սույն կարգով նախատեսված պարտավորություններ չկատարելու կամ ոչ պատշաճ մակարդակով կատարելու համար:
Կանոն 2. Հայաստանի Հանրապետության բանկն իր աշխատակիցներից ներգրավում է ժամկետային ավանդներ հայկական դրամով և հետևյալ արտարժույթներով` ԱՄՆ-ի դոլար, Գերմանական մարկ, Անգլիական ֆունտ ստեռլինգ, Շվեյցարական ֆրանկ, Ֆրանսիական ֆրանկ, Կանադական դոլար, Ճապոնական իեն, Հոլանդական գուլդեն:
Կանոն 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդներ ներգրավելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կենտրոնական բանկի աշխատակցի միջև կնքվում է ավանդային պայմանագիր (հավելված 1):
Ավանդային պայմանագրում նշվում են ավանդի գումարը, ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսագումարը, ավանդատուի համար բացված հաշվի համարը, պայմանագրի գործողության ժամկետը, կողմերի իրավունքները և պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ մակարդակով կատարելու համար, կողմերի միջև ծագած վեճերի լուծման կարգը:
Կանոն 4. Յուրաքանչյուր ավանդատուի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում է ավանդային հաշիվ:
Կանոն 5. Ներգրավվող ժամկետային ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հանձնաժողովի կողմից` հիմք ընդունելով ներքին ֆինանսական շուկայում տվյալ պահին կենտրոնական բանկի ավանդային սակարկություններում նախորդ (3 ամիս ժամանակահատվածում) ձևավորված միջին տոկոսադրույքը:
Կանոն 6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը և ժամկետները ավանդային պայմանագրի գործողության ընթացքում չեն վերանայվում:
Կանոն 7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակցի աշխատանքից ազատվելու կամ հեռացվելու դեպքում աշխատակցին վերադարձվում է ավանդի գումարը և մինչև աշխատանքից ազատվելու կամ հեռացվելու հրամանի ստորագրման օրը հաշվարկված տոկոսագումարը: Աշխատակցի մահվան դեպքում ավանդը և դրա դիմաց հաշվարկված տոկոսները ավանդի մարման օրը վերադաձվում է նրա ժառանգներին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 1 |
ԱՎԱՆԴԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ք. Երևան |
___ _________ 199__ թ. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ի դեմս Հայաստանի Հանրապետության ___________________________ վարչության պետ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» մասին ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությամբ, մի կողմից (այսուհետ` Բանկ), և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
_________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը, աշխատակցի պաշտոնը, անուն, ազգանուն, հայրանունը) |
մյուս կողմից (այսուհետ` Ավանդատու), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Բանկն ընդունում է, իսկ Ավանդատուն Բանկում ներդնում է ավանդ հետևյալ պայմաններով`
Թիվ |
Ներդրման ժամկետը |
Ավանդի գումարը |
Տոկոսադրույքը |
Մարման |
Տոկոսագումարի |
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Բանկում ավանդատուի համար բացվում է ավանդային N _________ հաշիվ և ավանդադրվող գումարը պայմանագրի կնքման օրը հաշվեգրվում է այդ հաշվին:
2.2. Բանկը պարտավորվում է ավանդի մարման ժամկետը լրանալու օրը ավանդատուին վերադարձնել կամ նրա կողմից նշված հաշվին փոխանցել ավանդի գումարի և տոկոսագումարի
___________________________ հանրագումարին (հանած եկամտահարկը)
(գումարը թվերով և տառերով) |
համապատասխան ____________________________________________________ :
(գումարը թվերով և տառերով) |
2.3. Ավանդատուի կողմից ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու դեպքում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդներ ներգրավելու» կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, Ավանդատուին վերադարձվում է միայն ավանդի գումարը: Սույն կետով նախատեսված կարգով ավանդը հետ վերցնելու դեպքում, Ավանդատուն պատասխանատվություն է կրում սույն պայմանագրի 3.2. կետով նախատեսված կարգով:
2.4. Սույն Պայմանագրի գործողության ընթացքում ավանդների տոկոսադրույքը և ժամկետները չեն վերանայվում:
2.5. Կողմերի համաձայնությամբ սույն Պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, որի համար ի լրումն սույն Պայմանագրի կնքվում է նոր ավանդային պայմանագիր:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Սույն Պայմանագրի 1.1. կետով նախատեսված ժամկետներում և պայմաններով վճարումները և փոխանցումներն ուշացնելու դեպքում Բանկը պարտավոր է մյուս կողմին վճարել տուգանք` յուրաքանչյուր ուշացված օրվա համար ավանդի գումարի 0,5%-ի չափով:
3.2. Ավանդը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդներ ներգրավելու» կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, ժամկետից շուտ Ավանդատուի կողմից վերցնելու դեպքում, Ավանդատուն պարտավոր է վճարել տույժ դրամի չափով:
4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1. Բանկը և Ավանդատուն պարտավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովել սույն պայմանագրի գաղտնիությունը:
4.2. Սույն Պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վեճերը չլուծվելու դեպքում, դրանք լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.3. Սույն Պայմանագիրը կազմված է երկու օրինակից, յուրաքանչյուր կողմին մեկ օրինակ, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ:
5. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ
ԲԱՆԿ |
ԱՎԱՆԴԱՏՈՒ |
ք. Երևան, 375010,
|
______________
|
ստորագրություն |
|
(Կ.Տ) | ստորագրություն |