«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605271
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 22-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԻՍԿ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը, ինքնաառաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է ինքնաառաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը, դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։
2. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին երկու տարում տվյալ համայնքում, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքների դեպքում՝ վերջին երկու տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին տեղեկանքը, ինքնաառաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա, նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է ինքնաառաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը, դիմելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. օգոստոսի 22-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» N 9/3-Ն և «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» N 9/4-Ն որոշումները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |