Գլխավոր տեղեկություն
Համար
N 9/10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2002-11.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.169
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002161

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 9/10-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՈՒՆԵՑՎԱԾՔԻ) ԵՎ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԻՐ ԵՎ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է.

Հաստատել համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրվող քաղաքացու կողմից իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ հայտարարագրի ձևը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ա. Սահրադյան

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. օգոստոսի 22-ի
թիվ 9/10-Ն որոշման

Ձև

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

Համայնքի ղեկավար ԵՎ ավագանու անդամ առաջադրվող քաղաքացու սեփականության (ունեցվածքի) ԵՎ վերջին մեկ տարում իր ԵՎ իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ

Ես _____________________________________________________

 անուն, հայրանուն, ազգանուն

ՀՀ Ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն, հայտարարում եմ իմ սեփականության (ունեցվածքի) մասին հետևյալը

1. ա) շենքեր, շինություններ (բնակարան, առանձնատուն, ամառանոց, ավտոտնակ, արդյունաբերական, առևտրական, բնակչության սպասարկման և այլ անշարժ գույք) և նրանց հասցեները։

________________________________________________________

բ) Հողատարածքներ

 տնամերձ հողամասեր

 վարելահողեր

 արոտավայրեր

գ) տրանսպորտային միջոցներ և գյուղատնտեսական տեխնիկա

________________________________________________________

________________________________________________________ 

________________________________________________________ 

________________________________________________________ 

________________________________________________________ 

Վերջին մեկ տարում իմ և իմ ընտանիքի անդամների եկամուտները կազմել են _______

___________________________________________________ դրամ։ 

_____________________ _____________________
Անուն, ազգանուն ստորագրություն 

  __  _______________200  թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2005, N 36-Ն 11.09.2005, N 9/10-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան