Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2002-30.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.11.15/28(114) Հոդ.234
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60002280

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

31 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 78-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌՈՂ)-ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի է) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Էլեկտրաէներգետիկայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 28 որոշումը և օգոստոսի 10-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14, հունիսի 19-ի N 28 և N 29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 35 որոշման 3-րդ կետը:

3. Հանձնարարել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 15-օրյա ժամկետում վերակնքել պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հավելված
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2002 թ. հոկտեմբերի 31-ի N 78-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր _______

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

(մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող)

 

________ ________________200  թ. ք.________________

__________________________________________________________,

( վաճառող ընկերության անվանումը)

__________________________________________________________

այսուհետև՝ Վաճառող, ի դեմս _______________________________________

__________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից,

և_________________________________________________________

__________________________________________________________,

(ընկերության անվանումը)

այսուհետև՝ Գնորդ, ի դեմս_________________________________________

__________________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր (Օպերատոր)՝

 

Վաճառողի կազմում գտնվող ծառայություն, որը սահմանված կարգով իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի  կարգավարումը.

Գնորդի բաշխման էլեկտրացանցի օպերատոր (Բաշխման օպերատոր)՝

 

Գնորդի կազմում գտնվող ծառայություն, որը սահմանված կարգով իրականացնում է բաշխման էլեկտրական համակարգի կարգավարումը.

 

Հանձնման կետ՝

 

էլեկտրական ցանցի այն կետը, որտեղ տեղի է ունենում Վաճառողի էլեկտրական էներգիայի հանձնումը (առաքումը) Գնորդին.

Էլեկտրաէներգիայի սակագինը՝

Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի՝ սույն պայմանագրով ամրագրված 1կՎտժ-ի գինը.

 

Հաշվարկային ամիս                

 

ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը ___-ին և ավարտվում է հաջորդ օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը ___ -ին.

Մեծածախ գնորդ-վաճառող

էլեկտրաէներգետիկայի ոլորտում լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, որին գործունեության լիցենզիայով տրված է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից (ներկրողներից) էլեկտրաէներգիայի մեծածախ գնման և բաշխողին մեծածախ վաճառքի գործառույթներ իրականացնելու բացառիկ իրավունք.

Հաշվարկային կենտրոնի ծառայություն մատուցող լիցենզավորված անձ

 

էլեկտրաէներգետիկայի ոլորտում հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կնքված պայմանագրով և սահմանված կարգով հաշվարկային կենտրոնի ծառայություն է մատուցում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց։

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա՝ սույն պայմանագրով սահմանված կարգով:

2.2 Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով:

 

3. Էլեկտրաէներգիայի սակագինը

 

3.1 Վաճառողի Էլեկտրաէներգիայի սակագինը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև՝ հաձնաժողով):

3.2 ՀՀ օրենքով սահմանված դեպքերում էլեկտրաէներգիան կարող է վաճառվել հանձնաժողովի կողմից սահմանված սակագնից ավելի ցածր սակագնով: Նման դեպքերում Կողմերը սահմանում են պայմանագրային սակագին (հավելված N 1), որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի գրանցումից հետո:

3.3 Հանձնաժողովի կողմից Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Համապատասխանորեն փոփոխվում է պայմանագրի N 1 հավելվածը։

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1 Վաճառողը պարտավոր է.

4.1.1 ապահովել էլեկտրաէներգիայի հանձնումը (առաքումը) Գնորդին` N 2 հավելվածում նշված էլեկտրաէներգիայի գնման պայմանագրային չափաքանակներով N 3 հավելվածում նշված էլեկտրական հզորության սահմաններում.

4.1.2 ապահովել հանձնման յուրաքանչյուր կետում էլեկտրամատակարարման՝ սույն պայմանագրի հավելվածով Կողմերի սահմանած հուսալիության ցուցանիշները (հավելված N 3)։

4.1.3 ապահովել հաղորդողի (արտադրողի) և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակի պայմանագրային պահանջների կատարումը, այդ թվում հաճախության շեղումը՝ էլեկտրաէներգիայի որակին վերաբերող միջպետական ստանդարտով որոշված սահմաններում (ԳՈՍՏ 13109-97).

4.1.4 էլեկտրաէներգիայի որակի խախտման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առավել կարճ ժամկետում այն վերացնելու համար.

4.1.5 Գնորդի համաձայնությունն ստանալու համար սահմանված կարգով հայտնել նրան սպառողների էլեկտրասնման հուսալիությունն իջեցնող կամ էլեկտրամատակարարումը սահմանափակող՝ հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին՝ դրանք սկսելուց առնվազն 48 ժամ առաջ.

4.1.6 Գնորդին անհապաղ տեղեկացնել էներգահամակարգում վթարների վերացման (կանխարգելման) համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման հետևանքով էլեկտրաէներգիայի և հզորության սահմանված կարգով իրականացվող վթարային սահմանափակումների և դրանց տևողության մասին.

4.1.7 Գնորդին անհապաղ տեղեկացնել սպառողների, այդ թվում՝ հաղորդման ցանցերից և (կամ) ներկայանային ցանցերից սնվող, էլեկտրամատակարարման սահմանափակումների և (կամ) դադարեցման մասին.

4.1.8 ապահովել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված՝ N 3 հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական սպասարկումը և պահպանումը՝ ըստ գործող կարգի.

4.1.9 Կողմերի սահմանած և հաղորդողի (արտադրողի) հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը հաղորդողի (արտադրողի) տարածք` հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցելու, անհրաժեշտ գրանցումներ ու զննումներ (ստուգումներ) կատարելու համար.

4.1.10 Գնորդին և Հաշվարկային կենտրոնի ծառայություն մատուցող լիցենզավորված անձին անհապաղ տեղեկացնել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների խափանման (խախտման) մասին՝ հաշվառքը սահմանված կարգով վերականգնելով 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերում չգրանցված էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով, իսկ վերջիններիս անսարքության կամ բացակայության դեպքում՝ ըստ տվյալ ամսվա միջին օրական ծախսի.

4.1.11 Գնորդին և Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձին անհապաղ տեղեկացնել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների վրա Գնորդի տեղադրած կապարակնիքների խախտման և դրանց պատճառների մասին.

4.1.12 յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 10-ը, հաստատել և Գնորդին ներկայացնել վերջինիս կողմից հայտավորված էլեկտրաէներգիայի սպառման և առավելագույն հզորության հաջորդ տարվա համաձայնեցված չափաքանակները.

4.1.13 ապահովել Վաճառողի սակագնում ներառված Գնորդին մատուցվող կապի ծառայության և Օպերատորի կողմից իրականացվող կարգավարական ծառայության պատշաճ որակը։

4.2 Գնորդը պարտավոր է.

4.2.1 գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան՝ ըստ սույն պայմանագրի N 2 հավելվածում նշված պայմանագրային չափաքանակների, չգերազանցելով N 3 հավելվածում նշված առավելագույն հզորությունները, հաշվի առնելով սույն պայմանագրի 4.2.3 ենթակետով սահմանված կարգով կատարված փոփոխությունները և վճարել սույն պայմանագրով սահմանված կարգով.

4.2.2 յուրաքանչյուր տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ տարվա չափաքանակների և տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների վերաբերյալ հայտը՝ ըստ սույն պայմանագրի N 2 և N 3 հավելվածների.

4.2.3 էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ էլեկտրաէներգիայի պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային էլեկտրական հզորությունների փոփոխման վերաբերյալ հայտը.

4.2.4 բաշխման էլեկտրական ցանցերը սնող գծերի էլեկտրական բեռնվածքների փոփոխությունները նախապես համաձայնեցնել Օպերատորի հետ.

4.2.5 անհապաղ հայտնել Վաճառողին և Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների խափանման (խախտման) մասին՝ սահմանված կարգով հաշվառքը վերականգնելով 24 ժամվա ընթացքում։ Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի կողմից չգրանցած էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով, իսկ վերջիններիս անսարքության կամ բացակայության դեպքում՝ ըստ տվյալ ամսվա միջին օրական ծախսի.

4.2.6 Վաճառողին և Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձին տեղեկացնել իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի և դրանց շղթաների վրա Վաճառողի կողմից տեղադրված կնիքների խախտման և դրանց պատճառների մասին։

 

5. էլեկտրաէներգիայի քանակի չափումը

 

5.1 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Հանձնման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան։ Էլեկտրաէներգիայի Հանձնման կետերը, տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի տվյալները և տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունները բերված են N 3 հավելվածում։

5.2 Էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է հանձնաժողովի կողմից սահմանված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգով»՝ Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի կողմից՝ պայմանագրի հիման վրա։

5.3 Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձը N 5 հավելվածում բերված ձևով կազմում է էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ակտ և մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներկայացնում Կողմերի ստորագրությանը։

5.4 Նվազագույն բեռնվածքի ռեժիմում, երբ տեխնիկապես անհնար է հաշվառքի սարքերի աշխատանքը, Գնորդի կողմից գնված էլեկտրաէներգիայի հաշվարկների տվյալների փոխհամաձայնեցված մեծությունները սահմանում են Կողմերը և կցում սույն պայմանագրին։

 

6. Վճարման կարգը

 

6.1 Վաճառողի առաքած էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է Էլեկտրաէներգիայի սակագնի (հավելված N1) և վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակի հիման վրա։

6.2 Գնորդը Վաճառողին վճարում է դրամական միջոցներով, Վաճառողի և արտադրող կայանների կողմից թողարկված վճարային արժեթղթերով, որոնցում նախատեսված է, որ Վաճառողը և արտադրող կայանները պարտավորվել են արժեթուղթն ընդունել վաճառված ապրանքի դիմաց և Վաճառողի կողմից ընդունելի այլ անձի (անձերի) թողարկման վճարային արժեքով։

6.3 Կողմերի ստորագրած առաքման (ընդունման) ակտի հիման վրա Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձը կազմում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի հաշիվ-ապրանքագրերը և մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներկայացնում Կողմերի ստորագրությանը։

6.4 Հաշիվ-ապրանքագրերի հիման վրա Վաճառողը, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 20-ը, վճարման հանձնարարագրեր է ներկայացնում Գնորդին՝ նրա լիցենզիայի պայմաններին համապատասխան ընտրված բանկում բացված հատուկ հաշվից բոլոր արտադրողների, հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի և Վաճառողի ընթացիկ հաշիվներին վճարումներ կատարելու վերաբերյալ։

6.5 Գնորդը պարտավոր է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 25-ը իրականացնել Վաճառողի ներկայացրած վճարման հանձնարարագրերով նախատեսված վճարումները։

6.6 Ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար արտադրված էլեկտրաէներգիայի (հզորության), հաղորդման և Հաշվարկային կենտրոնի ծառայությունների դիմաց վճարումները կարող են իրականացվել միայն Գնորդի հատուկ հաշվից։

6.7 Արտադրողի (հաղորդողի) և Գնորդի միջև տնտեսական փոխշահավետության վրա հիմնված գրավոր համաձայնության (պայմանագրի) առկայության դեպքում Գնորդը կարող է իրականացնել ոչ դրամային վճարումներ արտադրողին (հաղորդողին)՝ գնված էլեկտրաէներգիայի (մատուցված ծառայությունների) դիմաց։ Նման գործարքներն իրականացվում են առանց Վաճառողի համաձայնության ու միջնորդության։

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.2 Վաճառողի կողմից N 3 հավելվածում նշված յուրաքանչյուր առաքման կետով Վաճառողի մեղքով էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման կամ սահմանափակման դեպքում, եթե դա պայմանավորված չէ փոխհամաձայնեցված ժամանակացույցով իրականացվող նորոգման պլանային աշխատանքներով կամ Վաճառողի համար ֆորս մաժորային իրավիճակներով, ապա Վաճառողը փոխհատուցում է Գնորդի վնասը, այդ թվում՝ բաց թողնված օգուտը, եթե ընդհատման կամ սահմանափակման ժամանակահատվածը գերազանցում է սույն պայմանագրի հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման հուսալիության ցուցանիշներով որոշվող ժամանակահատվածը։

7.3 Վաճառողի կազմում գտնվող Օպերատորի տված սխալ հրահանգների հետևանքով Գնորդի կրած իրական վնասները ենթակա են փոխհատուցման Վաճառողի կողմից։

7.4 Արտադրողի (հաղորդողի) սխալ գործողությունների կամ անգործության հետևանքով Գնորդի կրած վնասները ենթակա են փոխհատուցման Վաճառողի կողմից։

7.5 Գնորդի սխալ գործողությունների կամ անգործության հետևանքով արտադրողի (հաղորդողի) կրած վնասները ենթակա են փոխհատուցման Գնորդի կողմից։

7.6 Գնորդի կողմից էլեկտրաէներգիայի գնման եռամսյակային պայմանագրային ցուցանիշների -/+ ___ տոկոս և ավելի խախտման հետևանքով Վաճառողի կրած վնասները ենթակա են փոխհատուցման Գնորդի կողմից։

7.7 Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրով սահմանված տուժանքները կարող են չկիրառվել կամ կիրառվել մասնակիորեն։

 

8. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

8.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրած ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1 Կողմերը սահմանված կարգով ստուգում և կապարակնքում են առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները, որոնց ստուգման, նորոգման և կարգաբերման աշխատանքները կատարվում են Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և ձևակերպվում երկու օրինակից կազմված համապատասխան ակտով (մեկական՝ յուրաքանչյուր Կողմի համար):

9.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերը սպասարկվում են Վաճառողի (նրա լիազոր ներկայացուցչի) կամ Գնորդի կողմից՝ ըստ պատկանելության:

9.3 Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է՝

ա) հաճախությունը՝ Օպերատորի մոտ տեղակայված գրանցող հաճախաչափով,

բ) լարումը՝ վաճառքի կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (վաճառքի կետերի ցանկը նշվում է N 4 հավելվածում):

9.4 Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է Օպերատորը՝ այդ մասին տեղեկացնելով Գնորդի օպերատորին:

9.5 Գնորդը պետք է ապահովի, որ էլեկտրաէներգիայի Հանձնման կետերում էլեկտրաէներգիայի միջին օրական հզորության գործակիցը լինի _____-ից ոչ պակաս, իսկ գիշերային ժամերին՝ ____-ից ոչ պակաս։

 

10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. Պայմանագրի գործողության ժամկետը

 

11.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200 թ. ______:

11.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

11.3 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից՝ մեկական յուրաքանչյուր Կողմի և հանձնաժողովի համար:

 

12. Այլ պայմաններ

 

(կազմում են Կողմերը)

 

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

Հավելված N 1՝

Համաձայնագիր էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագնի մասին

Հավելված N 2՝

Համաձայնագիր էլեկտրաէներգիայի առաքման (գնման) պայմանագրային ամսական չափաքանակների մասին

Հավելված N 3՝

Համաձայնագիր Հանձնման կետերի, առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի և տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների մասին

Հավելված N 4՝

Ակտ Հանձնման կետերում լարման մեծությունների մասին

Հավելված N 5՝

Էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ամենամսյա ակտ

 

14. Կողմերի իրավաբանական հասցեները ԵՎ հաշվարկային համարները

 

Գնորդ

Վաճառող

Հասցեն____________________

Հասցեն____________________

Հ/հ  _______________________

Հ/հ  _______________________

__________________________

__________________________

Հեռախոս

Հեռախոս

Ֆաքս

Ֆաքս

Գործունեության լիցենզիա N

Գործունեության լիցենզիա N

Ղեկավար Ղեկավար

________________________

_________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

  (ստորագրություն, անուն, ազգանուն)

                                                           

Կ.Տ.                                                     Կ.Տ.

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

Գրանցված է  _____ _____________200__թ
Գրանցման  N ______

Պատասխանատու  _____________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

 

 

Հավելված N 1
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200  թ ______ ___-ի N ____ պայմանագրի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագնի մասին

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից Վաճառողի համար սահմանված գործող սակագինը՝ ________ դրամ/կՎտԺ

2. Սույնով Գնորդը և Վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են

Էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագինը՝ ________ դրամ/կՎտԺ

3. Էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագինը ուժի մեջ է մտնում 200__ ___________ ___ -ից և գործում է մինչև 200  թ. ____________ ___-ը:

 

Վաճառող

Գնորդ

____________________

____________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

__ ______ 200  թ.

___ _______ 200  թ.

 

 

           Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Համաձայնեցված է`

ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

Պատասխանատու__________________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

____ __________ 200  թ.

 

Կ.Տ.

 

 

Հավելված N 2
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200  թ ______ ___-ի N ____ պայմանագրի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Էլեկտրաէներգիայի առաքման (գնման) պայմանագրային ամսական չափաքանակների մասին

Գնորդ

________________________________________________

Վաճառող

________________________________________________

Ժամանակա-հատված

Էլեկտրաէներգիայի
չափաքանակը
(հազ. կՎտժ)

Ժամանակահատված

Էլեկտրաէներգիայի
չափաքանակը
(հազ. կՎտժ)

Հունվար

 

Հուլիս

 

Փետրվար

 

Օգոստոս

 

Մարտ

 

Սեպտեմբեր

 

Ընդամենը՝
  առաջին եռամսյակ

 

Ընդամենը՝
 երրորդ եռամսյակ

 

Ապրիլ

 

Հոկտեմբեր

 

Մայիս

 

Նոյեմբեր

 

Հունիս

 

Դեկտեմբեր

 

Ընդամենը՝
  երկրորդ եռամսյակ

 

Ընդամենը՝
 չորրորդ եռամսյակ

 

Ընդամենը՝ տարեկան

 

 

Վաճառող

Գնորդ

____________________

____________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

__ ______ 200  թ.

___ _______ 200  թ.

 

 

           Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 3
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200  թ ______ ___-ի N ____ պայմանագրի

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր


     Հանձնման կետերի, առԵՎտրային ԵՎ վերստուգիչ հաշվառքի ՍԱՐՔԵՐԻ ԵՎ տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների մասին
 

 

Գնորդ ____________________________ Վաճառող __________________________

 

N

 Հանձնման կետերը

 Առևտրային (հսկիչ) հաշվառքի տվյալները

 Էլեկտրաէներգիայի առաքման տվյալները

Հուսալիու-թյան ցու-ցանիշ

Ենթակայան սեկցիա N, բջիջ N

Ուղղության կարգավար անվանումը

 

Առաքող տեղա-կայանքի ընկերու-թյուն

Ընդունող տ-կայանքի ընկերութ.

Լարման տր-րի գործակից

 

Հոսանքի տր-րի գործակից

Հաշվառքի գործակից (6x7)

Հաշվիչի տիպը

 

Վերջին ստուգա-չափման տարեթիվը

 

Առավելա-գույն թույլա-տրելի հզորու-թյունը (կՎտ)

Բանվո-րական միջին հզորու-թյունը (կՎտ)

Նվազագույն հզորությունը (կՎտ)

Էլ.էն. միջին տարեկան առաքման քանակը (հազ. կՎտԺ)

1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

 11

 12

 13

 14

 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ծանոթություն 1. 11-րդ սյունակում նշվում է այն թույլատրելի առավելագույն հզորությունը, որը կարող է միացնել Գնորդը` ելնելով տեխնիկական պարամետրերից:

Ծանոթություն 2. 12-րդ և 13-րդ սյունակներում նշված հզորությունները ունեն կանխատեսման բնույթ:

 

Վաճառող

Գնորդ

____________________

____________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

__ ______ 200  թ.

___ _______ 200  թ.

 

 

           Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 4
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200  թ ______ ___-ի N ____ պայմանագրի

 

Ա Կ Տ

 

Հանձնման կետերում լարման մեծությունների մասին

 

Գնորդ ____________________________________________________

Վաճառող __________________________________________________

N

Սնման
ենթակայան,
սեկցիա

Սնման դողերի
լարումը

 Լարման թույլատրելի
շեղումները (կվ) նորմայից

Ծանոթություն

I և IV եռ.

II և III եռ.

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վաճառող

Գնորդ

____________________

____________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

__ ______ 200  թ.

___ _______ 200  թ.

 

 

           Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 5
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի
200  թ ______ ___-ի N ____ պայմանագրի

          

Էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ամենամսյա

 

Ա Կ Տ

 

Գնորդ ___________________________________________________

Վաճառող _________________________________________________

 

Հաշվարկային ժամանակաշրջանը ___ ____ 200  թ. մինչև ___ ____ 200  թ.

1. Հաշվառքի սարքերի տվյալները

 

N


Առաքման
ենթակայան
բջիջ N

Ուղղության
կարգավա-
րական
անվանումը

 Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի տվյալներ

Հաշվառքի
սարքի
նախորդ ցուցմունք

Հաշվառքի սարքի
վերջին
ցուցմունք

Ցուցմունքների տարբե-
րությունը

Հաշվառքի
գործակից

Հանձնված
էլ.էն.
քանակու- թյունը
(հազ.
կՎտ ժամ)

1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

Ծանոթություն. 1 Արտադրողներից անմիջապես Գնորդին էլեկտրաէներգիայի առաքման դեպքում ակտը ստորագրում է նաև արտադրողի լիազորած անձը:

Ծանոթություն. 2 Սույն ակտը կարող է կազմվել սնման առանձին ենթակայանների կամ դրանց խմբի համար:

 

2. Հաշվառքի խախտման վերաբերյալ կազմված ակտերով էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկային ամսվա համար` ____ հազ. կՎտժ:

3. Ընդամենը հանձնված (ընդունված) էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկային ամսվա

համար` ________

(__________) կՎտժ

թվերով

տառերով         

 

Վաճառող

Գնորդ

____________________

____________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

__ ______ 200  թ.

___ _______ 200  թ.

 

 

           Կ.Տ.

Կ.Տ.

 

Հաշվարկային կենտրոնի
ծառայություն մատուցող
լիցենզավորված անձ

Հաղորդող

____________________

____________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

 

__ ______ 200  թ.

___ _______ 200  թ.

 

 

           Կ.Տ.

Կ.Տ.