«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2002 թ. |
N 9/7-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 13-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Մամուլի ԵՎ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու
1. Սույնով սահմանվում է Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը:
2. Ընտրական հանձնաժողովների աշխատանքները լուսաբանելու իրավունք ունեն ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հավատարմագրվելուց հետո:
3. Յուրաքանչյուր հետուստաընկերություն կարող է հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և երկու օպերատորի:
4. Յուրաքանչյուր ռադիոընկերություն կարող է հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ լուսանկարչի:
5. Թերթերի խմբագրությունները կարող են հավատարմագրման ներկայացնել երկու լրագրողի և մեկ լուսանկարչի:
6. Մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում հավատարմագրվելու համար ներկայացնում են՝
ա) ՀՀ արդարադատության նախարարության կողմից տվյալ զանգվածային լրատվության միջոցի գրանցման վկայականի պատճենը,
բ) հավատարմագրվող լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով գրություն, որտեղ պետք է նշվի հավատարմագրվող ներկայացուցիչների անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոնը և մեկ լուսանկար:
7. Հավատարմագիրը տրվում է մեկ տարի ժամկետով: