Գլխավոր տեղեկություն
Համար
N 496-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.11.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.399
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.10.2003
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 հոկտեմբերի 2003 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60503335

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 հոկտեմբերի 2003 թ.
Երևան 

N 496-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «51» կետով.

«51. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան անցկացված գնման ընթացակարգի արդյունքների հիման վրա:».

2) հավելվածի 7-11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) հավելվածի 18-րդ կետում «Խորհուրդը» բառից հետո հանել «, մինչև նոյեմբերի 1-ը» բառերը.

4) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մեկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատություն են ներկայացնում հայտ` կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:».

5) հավելվածի 33-րդ կետում «դասընթացներին» բառը փոխարինել «դասընթացների կեսից ավելիին» բառերով.

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «361» կետով.

«361. Համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումների կողմից վարվում են վերապատրաստման հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են վերապատրաստված քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի համարը:».

7) հավելվածի 43-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «461» կետով.

«461. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման ընթացակարգով ընտրված ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվելուց հետո Խորհուրդ են ներկայացնում հաջորդ տարի վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտերը:».

9) հավելվածի 47-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
նախագահ`

Մ. Բադալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան