«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հուլիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ ----02114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հուլիսի 2002 թ. |
N 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը հաստատելու մասին» ՔԾԽՈ-1 որոշումը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Հավելված |
Կ Ա Զ Մ Ա Կ Ե Ր Պ Ա Կ Ա Ն Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Աշխատակազմի ղեկավար
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Խորհրդի նախագահի գրասենյակ
Իրավաբանական վարչություն
Անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն
Մրցութային և ատեստավորման վարչություն
Վերահսկողության վարչություն
Գիտակրթական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Համակարգչային կառավարման բաժին
Կադրային գործի վարման բաժին
Ընդհանուր բաժին
Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին
Տնտեսական բաժին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.05.2004, N 437-Ն | 11.07.2004, N 23-Ն | |
30.09.2003, N 468-Ն | 13.11.2003, N 23-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|