Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 87
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.1998-21.10.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 մայիսի 1998 թվականի

թիվ 87

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 21.10.98 թիվ 205)

 

 Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

 1.1. կանոն 17.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 17.01.

 Բանկերի կողմից տրված վարկերի դասակարգումը և անհուսալի վարկերի դուրսգրումը կատարվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1997թ. դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման կարգի»».

 1.2. կանոն 18.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 18.01. 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են.

 ա) հաշվեկշռից դուրս գրել 60 օրից ավել ժամկետանց վարկերի գծով հաշվեգրված տոկոսագումարները (տույժերը) և դադարեցնել դրանց գծով տոկոսների (տույժերի) հաշվեգրումը,

 բ) պայմանագրով սահմանված վճարման պահից 30 օրից ավել ժամկետանց տոկոսները (տույժերը) ճանաչել կորուստ և դուրս գրել հաշվեկշռից` եկամուտները նվազեցնելու միջոցով».

 1.3. կանոն 30.02-ի առաջին պարբերության 1-ին կետում «շվեյցարական ֆրանկի» բառից հետո ավելացնել «կանադական դոլարի և շվեդական կրոնի համար» բառերը».

 1.4. կանոն 33.04-ում կատարել հետևյալ փոփոխությունները. «Ռիսկով կշռված ակտիվների աղյուսակում 6 և 16 կետերը վերաշարադրել հետևյալ կերպ.

 ա) 6. Պահանջներ Եվրահամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի կառավարությունների ու կենտրոնական բանկերի նկատմամբ.

 բ) 16. Արժեթղթեր վերավաճառքի և վաճառքի համար (բացառությամբ պետական գանձապետական արժեթղթերի) և դրանց գծով կատարված հաշվեգրումներ.

 1.5. Ռիսկով կշռված ակտիվների աղյուսակից դուրս գտնվող մեկ աստղանիշով պարբերության մեջ կատարել հետևյալ լրացումները.

 ա) «լյուքսեմբուրգյան ֆրանկը» բառերից հետո ավելացնել «և ֆիննական մարկը» բառերը.

 բ) նույն պարբերության վերջին նախադասության մեջ «շվեյցարական ֆրանկը» բառից հետո ավելացնել «կանադական դոլարը և շվեդական կրոնը» բառերը».

 1.6. կանոն 34.02-ում կատարել հետևյալ լրացումները.

 ա) առաջին պարբերության մեջ «ստորև թվարկված այն ակտիվները» բառերից հետո ավելացնել «և դրանց գծով հաշվարկված տոկոսները» բառերը».

 բ) հինգերորդ պարբերության մեջ «ՀՀ պետական գանձապետական արժեթղթեր» բառերից հետո ավելացնել «մնացորդային արժեքով» բառերը».

 1.7. կանոն 34.04-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Կանոն 34.04.

 Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվային պլանի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ներգրավված ցպահանջ միջոցները, ինչպես նաև ցպահանջ հաշիվների գծով հաշվեգրված (վճարվելիք) տոկոսները, բացառությամբ «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ», «Պահուստներ` նախատեսված հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների համար» և «Հետաձգված հարկային պարտավորություններ» և «Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ» հաշիվների, ինչպես նաև բանկի ծախսերով կատարված այլ հաշվեգրումների».

 1.8. կանոն 38.04-ի 2-րդ պարբերության վերջին նախադասության մեջ «հաշվարկված (վճարվելիք) տոկոսները» բառերից հետո ավելացնել «և բանկի ծախսերով կատարված մյուս հաշվեգրումները» բառերը»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: