«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 208-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՓՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև թիվ 1-թափոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:
|
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 208-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մայիսի 5-ը:
4. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին` ըստ հանրապետության, մարզերի, քաղաքների և ամփոփ` ըստ գյուղական համայնքների:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Թափոնների առաջացումն ու շարժը
6. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպություններում առկա թափոնների քանակը:
7. Սյունակ 2-ում բերվում է այլ կազմակերպություններից հաշվետու կազմակերպություններին տրամադրած թափոնների քանակը:
8. Սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող կազմակերպություններում առաջացած թափոնների քանակը:
9. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու կազմակերպությունների կողմից այլ կազմակերպություններին տրամադրած թափոնների քանակը:
10. Սյունակ 5-ում բերվում է կազմակերպությունների կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իրենց մոտ առաջացած, այնպես էլ դրսից ստացված) քանակը:
11. Սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակը, որը հաշվետու կազմակերպություններն իրենց միջոցներով` սեփական կամ վարձակալած տրանսպորտային միջոցներով, տեղափոխվել են թափոնակուտակիչներ, իսկ սյունակ 7-ում` դրանցից առանձնացվում է տեղափոխված կենցաղային թափոնների քանակը:
12. Սյունակ 8-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված թափոնների քանակը:
13. Սյունակ 9-ում բերվում է կազմակերպություններում առկա թափոնների քանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
14. Այս բաժինը լրացվում է բաժին 1-ին ցուցանիշներին համապատասխան:
15. Տող 201-ում բերվում են դրամական բոլոր ծախսերը` կապված թափոնների հետ (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ ծախսերը, այդ նպատակով կատարված աշխատանքի դիմաց վճարումները և այլն):
16. Տող 202-ում բերվում են թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:
17. Տող 203-ում բերվում են թափոնների վերօգտագործման (ուտիլիզացիա) նախապատրաստման նպատակով կատարված ծախսերն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունված են այլ կազմակերպություններից:
18. Տող 204-ում բերվում են հաշվետու կազմակերպությունների սեփական միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը:
19. Տող 205-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց հաշվետու կազմակերպությունների կատարած վճարումները:
20. Տող 206-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակներից) ընդունած թափոնների դիմաց կատարած վճարումները:
21. Տող 207-ում բերվում են կազմակերպությունների բոլոր դրամական մուտքերը` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց այլ կազմակերպություններից ստացված վճարումները):
22. Տող 208-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման համար:
23. Տող 209-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնները նրանց տրամադրելու համար:
24. Տող 210-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտներն` անկախ նրանից, թափոնները կազմակերպություններինն են, թե ընդունվել են այլ կազմակերպություններից, իսկ տող 211-ում առանձնացվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված եկամուտները:
Բ ա ժ ի ն 3
Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները ԵՎ շարժը
25. Սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը:
26. Սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը:
27. Սյունակ Ե-ում բերվում է տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը, որտեղ առաջացել են թափոնները:
28. Սյունակ Զ-ում բերվում է թափոնների ֆիզիկա-քիմիական բնութագրերը (ագրեգատային վիճակը, հիմնական բաղադրիչների պարունակությունը):
29. Սյունակ 1-ում բերվում է կազմակերպությունների տարածքներում գտնվող թափոնակուտակիչների տեսակը, զբաղեցրած մակերեսը:
30. Մյուս սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների լրացման կարգին համապատասխան:
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
| |
Ով է ներկայացնում ______________________________ (անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________
էլեկտրոնային փոստի հասցեն ________________________ |
Ձև N 1-թափոն
տարեկան
Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 208-Ն որոշմամբ
Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
Ներկայացնում է՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը
Հաշվետվության ներկայացման ժամ կետը՝ մինչև մայիսի 5-ը |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։ |
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
200... թ.
Բ ա ժ ի ն 1
Թափոնների առաջացումն ու շարժը
(տոննա) |
Տողի համարը
|
Թափոնների ընդհանուր քանակությունը տարեսկզբին
|
Ստացվել են թափոններ այլ կազմակեր-
|
Առաջացել են թափոններ
|
Տրվել է այլ կազմակեր- |
Վնասազերծված, ոչնչացված է կազմակերպության |
Տեղափոխվել են թափոնակուտակիչներ կազմակերպության միջոցներով |
Օգտագործված (ուտիլիզացված) թափոններ |
Թափոնների ընդհանուր քանակությունը տարեվերջին(1+2+3-4-5-6-8)
| ||
ընդամենը |
այդ թվում՝ կենցաղային թափոնների | |||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
101 |
Ընդամենը |
|||||||||
102 |
այդ թվում՝ |
|||||||||
103 |
վտանգավորության II դասի |
|||||||||
104 |
վտանգավորության III դասի |
|||||||||
105 |
Վտանգավորության IV դասի |
|||||||||
106 |
Վտանգավորության V դասի (առանց կենցաղայինի) |
|||||||||
107 |
կենցաղային թափոններ |
Բ ա ժ ի ն 2
Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ
Տողի համարը |
|
Ընդամենը, հազ. դրամ |
այդ թվում՝ վտանգավոր թափոնների համար |
Ա |
Բ |
1 |
2 |
201 |
Դրամական ծախսումներ, ընդամենը |
||
202 |
այդ թվում թափոնների՝ վնասազերծման, ոչնչացման |
||
203 |
վերօգտագործման (ուտիլիզացիա) նախապատրաստման |
||
204 |
թափոնակուտակիչներ տեղափոխման և տեդադրման |
||
205 |
վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց |
||
206 |
վճարումներ այլ կազմակերպություններից ստացված թափոնների դիմաց |
||
207 |
Դրամական մուտքեր, ընդամենը |
||
208 |
այդ թվում՝ այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման համար |
||
209 |
այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու համար |
||
210 |
թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից |
||
211 |
այդ թվում՝ ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված թափոնների վերամշակումից |
Բ ա ժ ի ն 3
Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները եվ շարժը
Տողի համարը |
Թափոն- |
Թափոն- |
Թափոն- |
Տեխնոլոգիա- |
Թափոնների |
Թափոնա- կուտա- կիչների տեսակը, զբաղեցրած տարածքը, քառ.մ |
Առկա թափոնների քանա- կությունը կազմակեր- պությունում տարեսկզբին |
Առաջա- ցել են թափոն- ներ կազմակեր- պությունում |
Ստացվել են |
Օգտագործված |
Վնասազերծված, ոչնչացված թափոններ |
Տրվել է այլ կազմակեր- պություն- ների |
Տեղափոխվել են թափոնա- կուտակիչներ |
Թափոն- ների առկա քանա- կությունը տարե- վերջին | |||
ընդա- մենը |
այդ թվում՝ այլ կազմակեր- |
ընդա- մենը |
այդ թվում՝ այլ կազմակեր- |
ընդա- մենը |
այդ թվում՝ կեն ցաղային թափոն- | ||||||||||||
Ա |
Բ |
Գ |
Դ |
Ե |
Զ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
301 |
|||||||||||||||||
302 |
|||||||||||||||||
303 |
|||||||||||||||||
304 |
|||||||||||||||||
305 |
|||||||||||||||||
306 | |||||||||||||||||
307 | |||||||||||||||||
308 | |||||||||||||||||
309 | |||||||||||||||||
310 | |||||||||||||||||
311 | |||||||||||||||||
312 | |||||||||||||||||
313 | |||||||||||||||||
314 | |||||||||||||||||
315 | |||||||||||||||||
316 | |||||||||||||||||
317 | |||||||||||||||||
318 | |||||||||||||||||
319 | |||||||||||||||||
320 | |||||||||||||||||
321 | |||||||||||||||||
322 | |||||||||||||||||
323 | |||||||||||||||||
324 |
Կատարող __________________
Հեռ.______________________
____ __________ 200... թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն _________
Պաշտոն _______________
Ստորագրություն___________ |