«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 140-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԾՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՓՈՍՏԱՅԻՆ-ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին» Ձև թիվ 13-Ծառայություն (փոստային-եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և կազմելու վերաբերյալ ցուցումները համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
Հաստատված է |
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
«ՀԱՆԳՍՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԾՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 13-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տեղեկատվության հավաքագրման նպատակը: Պահանջվող տվյալներն օգտագործվելու են միջազգային ծառայությունների ծավալի հաշվարկման և ՀՀ վճարային հաշվեկշռի կազմման աշխատանքներում:
2. Չափի միավորը: Տվյալները ներկայացվոմ են ԱՄՆ-ի դոլարով և ՀՀ դրամով: ՀՀ դրամի կամ այլ երկրների արժույթների կոնվերսիան ԱՄՆ-ի դոլարի կատարվում է համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաշվետու եռամսյակի համար սահմանված միջին փոխարժեքի:
3. Հաշվետվությունները կազմում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են: Հաշվետվությունները լրացվում են այն դեպքում, երբ ծառայությունը մատուցված է ՀՀ ոչ ռեզիդենտներին կամ ոչ ռեզիդենտների կողմից՝ ՀՀ ռեզիդենտներին: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում գտնվող մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները դիտվում են որպես ՀՀ ոչ ռեզիդետներ: Նույն սկզբունքով՝ ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և դուստր կազմակերպությունները, որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես ՀՀ ռեզիդենտներ:
4. Ներկայացվող հաշվետվությունները պարունակում են տեղեկություններ տվյալ կազմակերպության և ՀՀ տարածքում գտնվող նրա դուստր կազմակերպությունների միջազգային ծառայությունների հետ առնչվող որոշակի գործառնությունների մասին:
5. Ընդգրկված ծառայությունները: ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցվող ծառայություններ են համարվում (ծառայությունների արտահանում) այն ծառայությունները, որոնց վճարումը կատարվել է ՀՀ ոչ ռեզիդենտ միավորի կողմից (ներառյալ արտասահմանում գտնվող դուստր կազմակերպությունները):
Բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվել են ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և որոնց վճարումը կատարվել է կազմակերպության՝ Հայաստանում գտնվող դուստր կազմեկերպությունների կամ արտասահմանում գտնվող աշխատակիցների կողմից, անհրաժեշտ է ներկայացնել այս հաշվետվության մեջ որպես ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայություններ (ծառայությունների ներմուծում): Այսպիսով, այս հաշվետվություների մեջ պետք է ներկայացվեն տվյալներ ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարված գործառնությունների մասին:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Ձև 13-Ծառայություն հաշվետվությունը ներառում է հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին տվյալներ: «Արտահանում» մասում լրացվում են տվյալներ ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ ոչ ռեզիդենտներին մատուցված համապատասխան ծառայությունների մասին, օրինակ՝ «Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրություն» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները ՀՀ ռեզիդենտների կողմից մատուցված կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության հետ կապված ծառայությունների դիմաց, «Կրկեսի, ժամանցի վայրերի օգտագործում» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները ՀՀ ռեզիդենտների կողմից համապատասխան օբյեկտները տրամադրելու համար, «Մարզական միջոցառումների պրոպագանդում, կազմակերպում և շահագործում» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները ՀՀ ռեզիդենտների կողմից մարզական միջոցառումների պրոպագանդման, կազմակերպման և շահագործման համար, «Ուսանողների ուսուցում» մասում լրացվում են ՀՀ ոչ ռեզիդենտների վճարումները Հայաստանում ուսուցում ստանալու համար: «Ներմուծում» մասում լրացվում են տվյալներ ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ ռեզիդենտներին մատուցված համապատասխան ծառայությունների մասին, օրինակ՝ «Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրություն» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից մատուցված կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության հետ կապված ծառայությունների դիմաց, «Կրկեսի, ժամանցի վայրերի օգտագործում» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից համապատասխան օբյեկտները տրամադրելու համար, «Մարզական միջոցառումների պրոպագանդման, կազմակերպման և շահագործման» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից մարզական միջոցառումների պրոպագանդման, կազմակերպման և շահագործման համար, «Ուսանողների ուսուցում» մասում լրացվում են ՀՀ ռեզիդենտների վճարումները արտասահմանում ուսուցում ստանալու համար:
Հաշվետվությունը լրացնելիս առաջացած դժվարությունների դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին` 52-39-46 (167) հեռախոսահամարով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում _________________________ (անվանումը)
Ով է ներկայացնում __________________________ (անվանումը) Հիմնադիրները (մասնակիցները) * 1□ 2□ 3□ 4□ 1-պետություն 2-համայնք 3-իրավաբանական անձ 4-քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է կատարել նշում □
Կազմակերպական-իրավական ձևը_________ծածկագիրը` ** /_/_/
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի _______________ ծածկագիրը ** /_/_/_/_/_/
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը** /_/_/_/_/_/_/_/_/_/_/_/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ** /_/_/_/_/_/_/_/_/
Մարզը ____________________________ /_/_/
Գտնվելու վայրը ____________________________________
*) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքերում þ նշումները կատարվում են միաժամանակ` համապատասխան վանդակներում **) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից (կամ ՏԳՏԴ-ի հիման վրա) |
Տրամադրված տեղեկությունների |
Ձև N 13-Ծառայություն
փոստային-եռամսյակային
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 09 օգոստոսի 2002 թ. թիվ 140-Ն որոշմամբ Ներկայացվում է` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն Ներկայացնում են` ՀՀ ԱՎԾ կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք մատուցում կամ ստանում են միջազգային ծառայություններ
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը: |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողի համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով: |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով ծառայությունների ներմուծման և արտահանման մասին
Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը. ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն մատուցված է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից, իսկ ներմուծված, երբ այն մատուցված է ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից: ՀՀ ռեզիդենտ է համարվում իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը, որի մշտական գտնվելու վայրը կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ոչ ռեզիդենտներից ծառայությունների դիմաց ստացված վճարները համարվում են արտահանված ծառայություններ, իսկ ՀՀ ոչ ռեզիդենտներին ծառայությունների դիմաց վճարածը՝ ծառայությունների ներմուծում: Հաշվետվության մեջ եկամուտներ և ծախսեր ցուցանիշները գնահատվում են ՀՀ դրամով և ԱՄՆ-ի դոլարով:
Առաջացած դժվարությունների դեպքում դիմել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժին՝ 52-39-46(167) հեռախոսահամարով:
200____թվականի _____________եռամսյակի համար
Ծառայության անվանումը |
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | ||
մլն. դրամ |
համարժեքը հազ.ԱՄՆ-ի դոլարով |
մլն. դրամ |
համարժեքը հազ. ԱՄՆ-ի դոլարով | |
Ա |
1 |
2 |
3 |
4 |
Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրություն | ||||
Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի տարածում | ||||
Ազդագրերի և աֆիշաների պատրաստում | ||||
Կինոֆիլմերի ցուցադրում | ||||
Տեսաֆիլմերի ցուցադրում | ||||
Ռադիոհաղորդումների կազմակերպում | ||||
Հեռուստահաղորդումների կազմակերպում | ||||
Թատերական բեմադրությունների, վոկալ-գործիքային, ջազային խմբերի, համերգների կազմակերպում | ||||
Կրկեսի, ժամանցի վայրերի օգտագործում | ||||
Ժամանցի կազմակերպման այլ ծառայություններ | ||||
Մարզական միջոցառումների պրոպագանդում, կազմակերպում և շահագործում | ||||
Ուսանողների ուսուցում | ||||
Այլ (նշել) |
Կատարող`_______________________ |
Ղեկավար`__________________ |
Հեռախոս` ______________________ | Ստորագրություն`______________ |