Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2000-11.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.30/15(57)
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.08.2000
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2000 թ.

թիվ 13

 

 

ՀՀ 2000 Թ. ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ «ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ` ՁԵՎ 11-ՔԱՂԱՔԱՅԻՆ», «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ` ՁԵՎ 11-ԳՅՈՒՂԱԿԱՆ», «ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ` ՁԵՎ 12-ՔԱՂԱՔԱՅԻՆ», «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ` ՁԵՎ 12-ԳՅՈՒՂԱԿԱՆ», «ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ` ՁԵՎ 13» ՀՈՒՇԱՏԵՏՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել ՀՀ 2000 թ. փորձնական մարդահամարի «Քաղաքներում հաշվարարի` Ձև 11-քաղաքային», «Գյուղական վայրերում հաշվարարի` Ձև 11-գյուղական», «Քաղաքներում հրահանգիչ-հսկիչի` Ձև 12-քաղաքային», «Գյուղական վայրերում հրահանգիչ-հսկիչի` Ձև 12-գյուղական», «Մարդահամարային տեղամասի վարիչի և նրա օգնականի` Ձև 13» հուշատետրերը (կցվում են):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ձև 11-քաղաքային


2000 թ. փորձնական մարդահամար


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
15.08.2000 թ. N 13 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ

 

Մարզ __________________Տարածաշրջան _____________________________

Համայնք (թաղային)__________________ Քաղաք_________________________

 

ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N________________

 

Հաշվարար______________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

 ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N______________

 

Հրահանգիչ-հսկիչ __________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Հրահանգչական տեղամասի հասցեն _______________________________________

________________հեռախոսի համարը__________________________________

 

 ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N____________

 

Մարդահամարային տեղամասի վարիչ_______________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Մարդահամարային տեղամասի հասցեն_______________________________________

_________________________Հեռախոսի համարը__________________________

 

ՀԱՇՎԱՐԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հաշվարարը պատասխանատու է իր տեղամասում փորձնական մարդահամարը ժամանակին և որակով անցկացնելու համար:

Հաշվարարը պարտավոր է ապահովել իր տեղամասի ամբողջ բնակչության հաշվեգրումը՝ դուրս չթողնելով ոչ մի մարդ (ներառյալ բացակայողներ), ինչպես նաև բնակչությունից ստանալ մարդահամարի հարցաթերթերի (ձև Ա, ձև ժ, ձև Խ) հարցերի ճշգրիտ պատասխաններ:

2. Հաշվարարը պարտավոր է մինչև մարդահամարը սկսելը, 3 օրվա ընթացքում (մինչև 2000 թվականի սեպտեմբերի 1-ը) անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում:

3. Հրահանգավորման ավարտից հետո հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է հաշվարարի հուշատետրը, որի 1-ին աղյուսակի 1-7-րդ սյունակներում գրված են իր հաշվային տեղամասի մեջ մտնող բոլոր տները (շինությունները)։

4. Հաշվարարը 4 օրվա ընթացքում (սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ) շրջագայում է իր տեղամասում գտնվող բոլոր տներն ու շինությունները և յուրաքանչյուրի համար հուշատետրի 1-ին աղյուսակի 8-րդ սյունակում գրառում է բնակելի և ոչ բնակելի շինությունների թիվը, ինչպես նաև լրացնում է 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները, որի հիման վրա 1-ին աղյուսակի 9-րդ սյունակում՝ գրանցում բնակարանների թիվը:

Նախնական շրջագայությունը (շրջայցը) սկսելուց առաջ հաշվարարը պարտավոր է հրահանգիչ-հսկիչի և հարակից տեղամասերի հաշվարարների հետ, շրջագայելով (շրջայցելով), ծանոթանալ իր տեղամասի սահմաններին և համեմատել դրանք իր հաշվային տեղամասի հատակագծի հետ:

5. Հուշատետրի 2-րդ աղյուսակում գրանցվում են բոլոր տներն ու շինությունները, անկախ այն բանից, թե նախնական շրջագայության պահին գրանցում բնակչություն ապրում է թե ոչ, ինչպես նաև այն ոչ բնակելի շինությունները, որոնցում ապրում է բնակչություն: Ոչ բնակելի շինությունները՝ կազմակերպություններ, հիմնարկներ և այլն, որոնցում ոչ ոք չի բնակվում, 2-րդ աղյուսակում գրառել հարկավոր չէ։

Հաշվարարը պարտավոր է այցելել նաև կառուցվող տները և այն տները, որոնցից բնակչությունը տեղափոխված է դրանց քանդման կապակցությամբ, որպեսզի ստուգի` չի բնակվում արդյոք այնտեղ որևէ մեկը:

Բոլոր տները 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակում պետք է գրանցվեն այն նույն հերթականությամբ, ինչպես դրանք լրացված են 1-ին աղյուսակի 4-րդ սյունակում:

6. Նախնական շրջագայության (շրջայցի) ժամանակ հաշվարարը պետք է այցելի յուրաքանչյուր տան բոլոր բնակարանները կամ յուրաքանչյուր տան բնակելի շինությունները։ Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր բնակարան (շինություն) 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում գրանցվում է առանձին տողով, շենքում դրանց համարների հաջորդականությամբ: Եթե առանձին բնակարաններ (շինություններ) չունեն համարներ, ապա հաշվարարն ինքն է համարակալում դրանք իր հուշատետրում, իսկ բնակարանի համարի կողքին նշում է բնակարանի վարձակալի ազգանուն, անունը:

7. 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ բնակարանում (շինությունում) բոլոր բնակվողների թվաքանակը` ներառյալ բացակայողները և ժամանակավոր գտնվողները:

8. Հուշատետրի 2-րդ աղյուսակում հաշվարարը գրանցելով բոլոր բնակարաններն ըստ յուրաքանչյուր տան (շենքի) հաշվում է դրանց քանակը և ստացված հանրագումարները գրանցում է 1-ին աղյուսակի 9-րդ սյունակում։

Բազմաբնակարանանոց շենքերի համար, ըստ 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակի, հաշվարարը հաշվում է նաև տվյալ շենքում բնակվողների թվաքանակն ամբողջությամբ։ Ստացված հանրագումարը գրվում է 6-րդ սյունակի այն տողում, որտեղ գրված է տվյալ շենքի վերջին բնակարանը։ Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում է շենքի միայն մի մասը, ապա գրվում է այդ մասի հանրագումարը: Մեկբնակարանանոց տների համար 5-րդ սյունակի տվյալները տեղափոխվում են 6-րդ սյունակ:

9. Եթե նախնական շրջագայության ժամանակ հաշվարարը պարզում է, որ իր տեղամասում գտնվող որևէ տուն (շինություն) մտցված չէ հուշատետրի 1-ին աղյուսակում կամ մտցված է, սակայն փաստացի այն գոյություն չունի, ինչպես նաև այն դեպքում, եթե 1-ին աղյուսակի 6-րդ և 7-րդ սյունակներում գրված տների (շինությունների) և բնակարանների քանակը չի համապատասխանում դրանց փաստացի քանակին, ապա հաշվարարը գրառում է տների (շինությունների) և բնակարանների փաստացի քանակը և հայտնում է այդ մասին հրահանգիչ-հսկիչին, որը պարզում է տարբերությունների պատճառը և լրացնում կամ ուղղում է հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակում համապատասխան գրանցումները։

Բաց թողնված բնակարանը հաշվարարը գրանցում է այն շինության վերջում, որում այն գտնվում է կամ 2-րդ աղյուսակի վերջում՝ վերջինը գրված շինությունից հետո։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում ուղղել բնակվողների հանրագումարն ըստ համապատասխան շինության:

10. Յուրաքանչյուր տուն կամ բնակարան այցելելիս հաշվարարը բնակիչներին տեղեկացնում է փորձնական մարդահամարի անցկացման մասին, պարզաբանում նրա նպատակներն ու խնդիրները, պարզում, թե երբ է ավելի հարմար հաշվեգրել տվյալ բնակարանում (շինությունում) բնակվողներին, հատկապես նրանց, ում դժվար է տանը գտնել և համապատասխան նշումներ է կատարում հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում։ Միաժամանակ, հաշվարարը խնդրում է հիշել այն անձանց, ովքեր սովորաբար այդտեղ չեն բնակվում, սակայն սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը կարող են գտնվել տվյալ տանը կամ բնակարանում:

11. Հաշվարարը պարտավոր է նաև այցելել իր տեղամասում գտնվող բոլոր հիմնարկներն ու կազմակերպությունները և ադմինիստրացիայի հետ ճշտել, թե հնարավոր է արդյոք, որ սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը այդ հիմնարկում գտնվեն մարդիկ (օրինակ գործուղվածներ), որպեսզի ապահովի նրանց հաշվառումը։

12. 2-րդ աղյուսակի բոլոր բնակարանները գրանցելուց հետո հաշվարարը հաշվարկում և 6-րդ սյունակում լրացնում է ամբողջությամբ վերցրած իր հաշվային տեղամասում բնակվողների թվաքանակը, մեկ անգամ ևս ստուգում է 1-ին և 2-րդ աղյուսակներում բոլոր գրանցումները:

13. Մարդահամարի նախօրյակին հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր տեղամասում մարդահամարի անցկացման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

14. Հաշվարարը 10 օրվա ընթացքում (սեպտեմբերի 6-ից 15-ը ներառյալ) շրջագայում է իր տեղամասի բոլոր տները (շինությանները), լրացնում մարդահամարի հարցաթերթերը (ձև Ա, ձև ժ, ձև Խ) և մարդահամարային մյուս փաստաթղթերը:

15. Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են հիվանդանոց, ծննդատուն, առողջարան, հանգստյան տուն, հյուրանոց և նմանատիպ այլ հիմնարկներ, ապա մարդահամարի առաջին օրը (սեպտեմբերի 6-ին) հաշվարարն առավոտյան ժամը 8-ից պարտավոր է մարդահամարը սկսել այդ հիմնարկներից։ Մարդահամարը դրանցում անց է կացվում մեկ (առաջին) օրվա ընթացքում, մարդահամարի հաջորդ օրերին նոր եկած անձանց համար՝ մարդահամար անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում, լրացվում են հսկիչ թերթեր (ձև 4):

Մարդահամարի պահին ժամանակավոր գտնվող բոլոր անձանց վերաբերյալ հաշվարարը լրացնում է ժամանակավոր գտնվողի մարդահամարի հարցաթերթ (ձև ժ), տալիս տեղեկանք մարդահամարն անցնելու վերաբերյալ (ձև 5) և նախազգուշացնում, որ այն անհրաժեշտ է պահել մինչև սեպտեմբերի 19-ը՝ վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ավարտը :

Ավարտելով մարդահամարը բնակչության ոչ մշտական կազմ ունեցող հիմնարկներում, հաշվարարը ձեռնամուխ է լինում իր տեղամասի մյուս տներում (շինություններում) մարդահամարի անցկացմանը։

16. Նախքան մարդահամարի հարցաթերթը լրացնելը, հաշվարարը յուրաքանչյուր բնակարանում (տանը) պարզում է, թե քանի տնային տնտեսություններ են բնակվում և այնուհետև անցնում է հաշվեգրման՝ համաձայն 2000թ. փորձնական մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթերը լրացնելու կարգի մասին հրահանգի։

17. Մարդահամարի հարցաթերթերը հաշվարարի կողմից լրացվում են բնակչությանը հարցում անելու միջոցով` չպահանջելով պատասխանների ճշտությունը հաստատող փաստաթղթեր, սակայն համոզվելով, որ հարցվողները տալիս են ճշգրիտ պատասխաններ։

«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն «Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթերի բոլոր հարցերին:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթերում իր մասին գրանցված տեղեկություններին»:

18. Եթե հաշվարարը կհանդիպի տվյալ տանը (շինությունում) մշտապես կամ ժամանակավոր բնակվող անձանց, ովքեր սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը գտնվել են մեկ այլ բնակավայրում, որտեղ պետք է հաշվեգրվեին որպես ժամանակավոր կամ մշտական բնակվողներ, ապա նա պետք է պարզի, թե այդ անձինք ունեն արդյոք մարդահամարն անցնելու մասին տեղեկանք։ Տեղեկանք չունեցող անձանց համար հաշվարարը կազմում է հսկիչ թերթ (ձև 4)։ Տեղեկանքները և հսկիչ թերթերը հաշվարարը համարակալում է հաշվային տեղամասի սահմաններում միասնական հաջորդական համարակալումով, դրանք կազմելուն զուգընթաց։

Եթե հաշվարարը հանդիպում է մեկից ավելի բնակարան (տուն), առանձնատուն և այլն ունեցող անձի, ապա նա պետք է ճշտի, թե որտեղ պետք է հաշվեգրի տվյալ անձին: Նախապատվությունը տրվում է այն բնակարանին որտեղ բնակվում է հարցվողի տնային տնտեսությունը: Եթե պարզվում է, որ այդ անձի հաշվեգրման վայրն այդ բնակարանն է, ապա հաշվարարը տվյալ անձի համար պետք է լրացնի մարդահամարի հարցաթերթ և վերահսկիչ փաստաթուղթ (ձև 6), ինչպես նաև տա տեղեկանք մարդահամարն անցնելու մասին։ Վերահսկիչ փաստաթղթերի համարակալումը նույնպես հաշվարարը կատարում է հաշվային տեղամասի սահմաններում՝ հաջորդական համարակալումով: Ընդ որում հսկիչ թերթերն ու վերահսկիչ փաստաթղթերը հաշվարարը պետք է հանձնի հրահանգիչ-հսկիչին՝ դրանց լրացմանը զուգընթաց։

19. Յուրաքանչյուր տանը (շինությունում) մարդահամարն ավարտելուց հետո հաշվարարը պետք է անվանական ընթերցի բոլոր գրանցվածներին և պարզի մարդահամարի հարցաթերթերում արդյոք բաց չի թողնվել տնային տնտեսության անդամներից որևէ մեկը և չկան արդյոք սխալմամբ գրանցվածներ: Եթե տանը կամ բնակարանում մնացել են հաշվարարի կողմից չհաշվեգրված անձինք, որոնց հաշվարարը մի քանի անգամ այցելելուց հետո չի հանդիպել, ապա նա հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում համապատասխան նշումներ է կատարում այդ անձանց մասին և թողնում է նամակ, որով խնդրում է զանգահարել կամ ներկայանալ հրահանգչական տեղամաս՝ մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելու համար:

20. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում հաշվարարը պարտավոր է ամեն օր հրահանգիչ-հսկիչի նշանակած ժամին ներկայանալ հրահանգչական տեղամաս՝ ստուգման ներկայացնել մարդահամարի լրացրած փաստաթղթերը, հրահանգիչ-հսկիչի ցուցումով ուղղել սխալ կամ կիսատ կատարված գրանցումները և, անհրաժեշտության դեպքում, կրկին այցելել տվյալ տունը (շինությունը):

21. Մարդահամարի հարցաթերթերի, ինչպես նաև մարդահամարային մյուս բոլոր փաստաթղթերի լրացումը կատարվում է հրահանգով պահանջվող լրիվությամբ և ճշտությամբ: Փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումները հարկավոր է կատարել խնամքով և ընթեռնելի:

Մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանների լրացումները կատարվում են բառեր կամ թվեր գրելով, կամ էլ հուշման կոդերի վրա նիշեր դնելով:

Եթե մարդահամարի հարցաթերթերի հարցերի պատասխանները գրվում են բառերով կամ թվերով, ապա այդ գրառումը հարկավոր է կատարել տվյալ հարցի համար սահմանված գոտում կամ հատուկ գծված վանդակում։ Մարդահամարի հարցաթերթը լրացնելիս ոչ ճիշտ դրված նիշի, թվի կամ ոչ ճիշտ գրառման վրա պետք է խնամքով գիծ քաշել և դնել ճիշտ նիշը, գրել ճիշտ թիվը կամ գրառումը։

Մարդահամարի հարցաթերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերը և հուշատետրերը լրացվում են գնդիկավոր գրիչով:

Մարդահամարային այն փաստաթղթերը, որոնցում ուղղումներն ընթեռնելի չեն, պետք է նորից արտագրվեն:

22. Մարդահամարի հարցաթերթերում գրառելով յուրաքանչյուր բնակարանի կամ տան բոլոր բնակիչներին, հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ յուրաքանչյուր բնակարանի (շինության) և դրանք գրառում է հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում (ձև 6-քաղաքային) նույնպիսի կարգով, ինչպես դրանք ցույց են տրված իր հուշատետրի 2-րդ աղյուսակում: Համոզվելով, որ ամբողջ բնակչությունը հաշվեգրված է և տվյալ շենքի բոլոր բնակարանների (շինությունների) հանրագումարները գրված են ամփոփ տեղեկագրում, հաշվարարը հաշվում է հաշվեգրվածների թվաքանակն ըստ այդ տան (շենքի): Ավարտելով մարդահամարն իր տեղամասի բոլոր տներում և պարզելով, որ ոչ մի կառույց, ոչ մի բնակարան բաց չի թողնվել, հաշվարարն, ամփոփ տեղեկագրի լրացման ցուցումներին համապատասխան, հաշվում է հանրագումարներն ըստ հաշվային տեղամասի:

23. Ավարտելով մարդահամարն իր տեղամասում հաշվարարը լրացնում է ուղեկցող թերթի (ձև 10) հասցեամասը, լրացված հարցաթերթերի և դրանցում գրանցված անձանց թվաքանակի վերաբերյալ աղյուսակի տվյալները:

24. Նյութերը հրահանգիչ-հսկիչին հանձնելուց առաջ, հաշվարարը պետք է ևս մեկ անգամ մանրազնին ստուգի լրացված բոլոր փաստաթղթերը՝ մարդահամարի հարցաթերթերը (ուշադրություն դարձնելով տնային տնտեսության անդամների ցուցակին), հաշվային տեղամասի ամփոփագրերը, որպեսզի վերացնի հնարավոր անճշտությունները և ուղղի սխալ գրառումները, ինչպես նաև իր հուշատետրում լրացնի «Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը։

Հաշվարարը դասավորում է մարդահամարի հարցաթերթերն ըստ դրանց հերթական համարների և տեղավորում պայուսակի մեջ Մարդահամարի առաջին հարցաթերթի վրա, պայուսակի մեջ դրվում է ուղեկցող թերթը: Պայուսակի գրպանում դրվում է լրացված հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը, հաշվարարի հուշատետրը և հրահանգիչ-հսկիչից ստացված բոլոր օժանդակ նյութերը։

Մարդահամարի չօգտագործված և փչացրած մարդահամարի հարցաթերթերը և մյուս փաստաթղթերը հաշվով հանձնվում են հրահանգիչ-հսկիչին:

25. Հրահանգիչ–հսկիչի կողմից սահմանված օրը, հաշվարարը պարտավոր է ներկայանալ հրահանգչական տեղամաս՝ մարդահամարի նյութերն անձամբ հրահանգիչ-հսկիչին հանձնելու և վերահսկիչ շրջագայությանը (շրջայցին) մասնակցելու համար:

Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով տների և բնակելի շինությունների 10%-ը, որպեսզի ստուգվի, թե տվյալ տանը (շինությունում) բնակվող տնային տնտեսության բոլոր անդամներն են անցել մարդահամար՝ ներառյալ սեպտեմբերի 6-ից հետո եկածները։

Վերահսկիչ շրջագայությունն անցկացնում են հրահանգիչ-հսկիչը հաշվարարի հետ համատեղ, սեպտեմբերի 16-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում, հրահանգիչ-հսկիչը տեղաբաշխում է հաշվարարներին պայմանով, որ վերահսկիչ շրջագայություն (շրջայց) ամեն հաշվարար կատարի ոչ թե իր, այլ հարևան հաշվային տեղամասում։

Որևէ այլ բնակարանում կամ տանը մարդահամարի ենթակա, սակայն հաշվարարի կողմից բաց թողնված անձանց համար, վերահսկիչ շրջագայության ժամանակ, կազմվում են մարդահամարային համապատասխան փաստաթղթեր:

Սույն հուշատետրում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակներով:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

 Լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից

Լրացվում է հաշվարարի կողմից նախնական շրջագայության ժամանակ 

 Ծանոթություն

հ/հ

 Թաղամասի, զանգվածի համարը

 Պողոտայի, փողոցի, հրապարակի, նրբանցքի, անցուղու և այլնի անվանունը

Տան համարը 

Հիմնարկի, կազմակերպության անվանումը, որին պատկանում է տունը կամ տան տիրոջ ազգանունը և անվան, հայրանվան սկզբնատառերը

Բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը   Դրանցում բնակարաններ  Բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը

Դրանցում բնակարաններ 

 1  2  3 10 
 1                  
 2                  
 3                  
                   
 30.                  
 31.                  
 32.                  

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԱՐԱՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Նախապատրաստական ժամանակաշրջան

 Մարդահամարի ընթացքում տուն (շինություն) այցելելու ամիս, ամսաթիվը

Ծանոթություն 

 հ/հ  Բնակելի միավորի հերթական համարը  

Պողոտայի, փողոցի հրապարակի, անցուղու և այլնի անվանումը

Տան համարը 

 Բնակարանի համարը, իսկ այն տների համար, որոնք չունեն բնակարանների համարներ` բնակարանի վարձակալի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը

բնակվողների թվաքանակը 

 

բնակարանում

 

ամբողջությամբ տանը

   3  4  5  6  8
 1.                
 2.                
 3.                
 4.                
                 
 28.                
 29.                

 

Հաշվարարի կողմից ստացած ԵՎ հանձնած նյութերի ցանկ

 

Նյութերի ցանկը

 

Ստացել է

Հանձնել է

լրացրած

մաքուր

փչացրած

1

2

3

4

5

1. Մարդահամարի հարցաթերթ(Ձև Ա)

         

2. Մարդահամարի հարցաթերթ(Ձև Խ)

       

3. ժամանակավոր գտնվողի մարդահամարի հարցաթերթ (Ձև ժ)

       

4.Հրահանգ 2000թ. փորձնական մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին

 

X

 

X

5. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)

       

6.Հսկիչ թերթ (Ձև 4)

       

7. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)

       

8.Ամփոփ տեղեկագիր հաշվային տեղամասի (Ձև 6քաղաքային)

       

9. Ուղեկցող թերթ (Ձև 10)

        

10. Երկարակյացների (100 և ավելի տարիքի ) հաշվառման թերթ

         

11. Նամակ այն անձանց, ում դժվար է տանը գտնել

           

    

12. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ

 

X

  

X

13. Հուշատետր քաղաքներում հաշվարարի (ձև 11-քաղաքային)

 

   

   

14. Վկայական

       

X

X

15. Պայուսակ

 

   

X

X

 

Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները

 

Նկարագրեք, խնդրեմ, հաշվային տեղամասում Ձեր աշխատանքային պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք Ձեր առաջարկությունները հաշվային և հրահանգչական տեղամասերում փորձնական մարդահամարի կազմակերպման վերաբերյալ։ Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ:

Առաջանում էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխաններ ստանալու ժամանակ։

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարային փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները փորձնական մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ:

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ձև 11-գյուղական

2000 թ. փորձնական մարդահամար


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
15.08.2000 թ. N 13 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր


ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ

 

Մարզ __________________Տարածաշրջան _____________________________

Համայնք __________________ Բնաքավայր_________________________

 

ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N________________

 

Հաշվարար______________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

 ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N______________

 

Հրահանգիչ-հսկիչ __________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Հրահանգչական տեղամասի հասցեն _______________________________________

________________հեռախոսի համարը__________________________________

 

 ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N____________

 

Մարդահամարային տեղամասի վարիչ_______________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Մարդահամարային տեղամասի հասցեն_______________________________________

_________________________Հեռախոսի համարը__________________________

Հաշվարարի պարտականությունները

1. Հաշվարարը պատասխանատու է իր տեղամասում փորձնական մարդահամարը ժամանակին և որակով անցկացնելու համար։

Հաշվարարը պարտավոր է ապահովել իր տեղամասի ամբողջ բնակչության հաշվեգրումը` դուրս չթողնելով ոչ մի մարդ (ներառյալ բացակայողները), ինչպես նաև բնակչությունից ստանալ մարդահամարի հարցաթերթերի (ձև Ա, ձև ժ, ձև Խ) հարցերի ճշգրիտ պատասխաններ։

2. Հաշվարարը պարտավոր է մինչև մարդահամարի սկսելը, 3 օրվա ընթացքում (մինչև 2000թ. սեպտեմբերի 1-ը) անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում։

3. Հրահանգավորման ավարտից հետո հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է հաշվարարի հուշատետրը, որի 1-ին աղյուսակում լրացված են իր հաշվային տեղամասի մեջ մտնող բոլոր գյուղական բնակավայրերը և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերը։

Նախնական շրջագայությունը (շրջայցը) սկսելուց առաջ հաշվարարը պարտավոր է հրահանգիչ-հսկիչի և հարակից տեղամասերի հաշվարարների հետ շրջագայել և ծանոթանալ իր տեղամասի սահմաններին։

Եթե մեկ բնակավայրը բաժանված է մի քանի հաշվային տեղամասերի կամ հաշվային տեղամասը բաղկացած է մի քանի այլ բնակավայրերից, ապա հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները՝ հրահանգիչ-հսկիչի և հարակից տեղամասերի հաշվարարների հետ շրջագայելով։

4. Հաշվարարը 4 օրվա ընթացքում (սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ) կատարում է իր տեղամասի բոլոր տների ու շինությունների նախնական շրջագայություն (շրջայց), (յուրաքանչյուր տուն, վագոն-տնակ և այլն, իսկ բազմաբնակարանանոց շենքերում՝ յուրաքանչյուր բնակարան) և լրացնում է իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները, ինչպես նաև 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները։

5. Բոլոր գյուղական բնակավայրերը 2-րդ աղյուսակում պետք է գրանցվեն այն նույն հերթականությամբ, ինչպես դրանք լրացված են 1-ին աղյուսակում։

Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր բնակավայր (ինչպես հիմնական, այնպես էլ հիմնականի տարածքում գտնվող այլ բնակատեղեր) գրվում է առանձին տողով։ Եթե հաշվարարն իր տեղամասում հայտնաբերի բնակատեղեր և հիմնական բնակելի շինություններից հեռու գտնվող տներ (շինություններ), որոնք հրահանգիչ-հսկիչի կողմից չեն մտցվել հուշատետրի 1-ին աղյուսակում, կամ մտցված է, բայց իրականում գոյություն չունի, ապա հաշվարարը գրանցում է դրանց փաստացի թվաքանակը։

6. 2-րդ աղյուսակում՝ յուրաքանչյուր բնակավայրի սահմաններում, առանձին տողով գրանցվում են բոլոր բնակելի տները (շինությունները), բազմաբնակարանանոց շենքերում՝ յուրաքանչյուր բնակարան, անկախ այն բանից, թե շրջագայության պահին այնտեղ բնակչություն բնակվում է թե ոչ, ինչպես նաև այն ոչ բնակելի տները (շինությունները), որտեղ ապրում է բնակչություն։

Ոչ բնակելի շինությունները (հիմնարկի, կազմակերպության և այլն), որոնցում բնակչություն չի բնակվում, կարիք չկա 2-րդ աղյուսակում գրանցել։

Հաշվարարը պարտավոր է այցելել նաև կիսակառույց տները և այն տները, որոնցից բնակչությունը տեղափոխվել է դրանց քանդման կապակցությամբ, որպեսզի ստուգի` չի բնակվում արդյոք այնտեղ որևէ մեկը։

7. Շրջագայության (շրջայցի) ժամանակ հաշվարարը 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում գրում է բնակելի տների (շինությունների) քանակը, իսկ 6-րդ սյունակում գրանցում բնակվողների թվաքանակը, ներառյալ բացակայողները և ժամանակավոր գտնվողները և ստացված տվյալները համապատասխանաբար գրանցում է 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում։

Եթե հրահանգիչ-հսկիչի կողմից 1-ին աղյուսակի 2-րդ և 4-րդ սյունակներում գրանցված բնակելի տների (շինությունների) քանակը չի համապատասխանում դրանց փաստացի քանակին, ապա հաշվարարը 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրանցում է բնակելի տների (շինությունները) փաստացի քանակը, տարբերության մասին հայտնելով հրահանգիչ-հսկիչին, վերջինս պարզում է դրա պատճառը և լրացնում կամ ուղղում է հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի համապատասխան գրանցումները։ Այնուհետև 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում հաշվարարը լրացնում է բնակվողների թվաքանակն ամբողջությամբ՝ ըստ տվյալ բնակավայրի։

8. Բաց թողնված տները (շինությունները) հաշվարարը գրանցում է այն բնակավայրի վերջում, որոնցում դրանք գտնվում են։ Դրա հետ մեկտեղ 2-րդ աղյուսակի 2-րդ սյունակում ցույց է տրվում այն բնակավայրի անվանումը, որին պատկանում է բաց թողնված տունը (շինությունը), իսկ 3-րդ սյունակում՝ այդ բնակավայրի սահմաններում տան (շինության) հաջորդական համարը։

9. Յուրաքանչյուր տուն (շինություն) այցելելիս հաշվարարը բնակիչներին տեղեկացնում է նախապատրաստվող փորձնական մարդահամարի մասին, պարզաբանում նրա նպատակներն ու խնդիրները, պարզում, թե երբ է ավելի հարմար հաշվեգրել տվյալ տանը (շինությունում) բնակվողներին, հատկապես նրանց, ում դժվար է տանը գտնել և համապատասխան նշումներ է կատարում 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում։ Միաժամանակ հաշվարարը խնդրում է հիշել այն անձանց, ովքեր սովորաբար այդտեղ չեն բնակվում, սակայն սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը կարող են գտնվել տվյալ տանը (շինությունում)։

10. Հաշվարարը պարտավոր է նաև այցելել իր տեղամասում գտնվող բոլոր հիմնարկներն ու կազմակերպությունները և ադմինիստրացիայի հետ ճշտել, թե հնարավոր է արդյոք, որ սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը մարդիկ գտնվեն այդ հիմնարկներում (օրինակ գործուղվածներ), որպեսզի ապահովի նրանց հաշվառումը։

11. Իր տեղամասի բոլոր տները (շինությունները) 2-րդ աղյուսակում գրանցելուց հետո, հաշվարարը հաշվարկում և 5-րդ սյունակում գրում է ամբողջությամբ վերցրած հաշվային տեղամասում բնակվողների թվաքանակը, մեկ անգամ ևս ստուգում է 1-ին և 2-րդ աղյուսակներում բոլոր գրանցումները։

12. Մարդահամարի նախօրյակին հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր տեղամասում մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

13.10 օրվա ընթացքում (սեպտեմբերի 6-ից 15-ը ներառյալ) հաշվարարը շրջագայում (շրջայցում) է իր տեղամասի մեջ մտնող բոլոր տները (շինությունները), լրացնում մարդահամարի հարցաթերթերը (ձև Ա, ձև ժ, ձև Խ) և մարդահամարային մյուս փաստաթղթերը։

Հաշվարարը պարտավոր է ամեն օրվա վերջում մեկ անգամ ևս ստուգել իր լրացրած հարցաթերթերի ճշտությունը, ինչպես նաև լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի համապատասխան սյունակները։

14. Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են հիվանդանոց, ծննդատուն, առողջարան, հանգստյան տուն, հյուրանոց և այլն, ապա հաշվարարը պարտավոր է մարդահամարի առաջին օրը առավոտյան ժամը 8-ից մարդահամարն սկսել այդ հիմնարկներում։ Մարդահամարն այնտեղ անց է կացվում մեկ (առաջին) օրվա ընթացքում, հաջորդ օրերին նոր եկած անձանց համար, մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում լրացվում են հսկիչ թերթեր (ձև 4)։ Մարդահամարի պահին ժամանակավոր գտնվող բոլոր անձանց վերաբերյալ հաշվարարը լրացնում է ժամանակավոր գտնվողի հարցաթերթ (ձև ժ), նրանց տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու վերաբերյալ (ձև 5) և տեղեկացնում, որ տեղեկանքն անհրաժեշտ է պահել մինչև վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ավարտը (սեպտեմբերի 19-ը)։

Ավարտելով մարդահամարն այդ հիմնարկներում, հաշվարարը ձեռնամուխ է լինում իր տեղամասի մյուս տներում (շինություններում) մարդահամար անցկացնելուն։

15. Նախքան մարդահամարի հարցաթերթը լրացնելը, հաշվարարը պարզում է, թե քանի տնային տնտեսություններ են բնակվում տվյալ տանը (շինությունում) և այնուհետև անցնում է հաշվեգրման՝ համաձայն 2000թ. փորձնական մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթերը լրացնելու կարգի մասին հրահանգի։

16. Մարդահամարի հարցաթերթերը հաշվարարը լրացնում է բնակչությանը հարցում անելու միջոցով՝ առանց պահանջելու պատասխանների ճշտությունը հաստատող փաստաթղթեր, սակայն համոզվելով, որ հարցվողները ճշգրիտ պատասխաններ են տալիս հարցերին։

«Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի համաձայն «Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթերի բոլոր հարցերին։

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու մարդահամարի հարցաթերթերում իր մասին գրանցված տեղեկություններին»։

17. Եթե հաշվարարը մարդահամարի ընթացքում տվյալ տանը (շինությունում) կհանդիպի մշտապես կամ ժամանակավոր բնակվող անձանց, ովքեր սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը գտնվել են մի այլ բնակավայրում, որտեղ պետք է հաշվեգրվեին որպես ժամանակավոր կամ մշտական բնակվողներ, ապա պետք է պարզի, թե նրանք տեղեկանք ունեն մարդահամար անցնելու մասին։ Տեղեկանք չունեցող ան-ձանց համար կազմվում է հսկիչ թերթ (ձև 4)։ Հսկիչ թերթերի և տեղեկանքների համարակալումը հաշվարարների կողմից կատարվում է միասնական հաջորդական համարակալումով, հաշվային տեղամասի սահմաններում, դրանք կազմելուն զուգընթաց։

Եթե հաշվարարը հանդիպում է մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձի, ապա նա պետք է ճշտի, թե տվյալ անձն որտեղ պետք է հաշվեգրվի։ Նախապատվությունը տրվում է այն բնակարանին, որտեղ բնակվում է հարցվողի տնային տնտեսությունը։ Հաշվեգրման վայրը պարզելուց հետո, եթե ընտրվում է տվյալ տունը (շինությունը) հաշվարարը պարտավոր է տվյալ անձի համար լրացնել մարդահամարի հարցաթերթ և կազմել վերահսկիչ փաստաթուղթ (ձև 6), ինչպես նաև հարցվողին տալ տեղեկանք մարդահամարն անցնելու մասին։

Վերահսկիչ փաստաթղթերը նույնպես համարակալվում են հաշվային տեղամասի համար սահմանված միասնական հաջորդական համարակալումով։ Ընդ որում վերահսկիչ փաստաթղթերը և հսկիչ թերթերը հաշվարարը պետք է հանձնի հրահանգիչ-հսկիչին՝ դրանց լրացմանը զուգընթաց։

18. Յուրաքանչյուր տանը (շինությունում) մարդահամարն ավարտելուց հետո հաշվարարը պետք է անվանական ընթերցի բոլոր գրանցվածներին և պարզի, արդյոք մարդահամարի հարցաթերթում գրանցման ժամանակ բաց չի թողնվել տնային տնտեսության անդամներից որևէ մեկը և չկան արդյոք սխալմամբ գրանցվածներ։

Եթե որևէ տանը (շինությունում) մնացել են հաշվարարի կողմից չհաշվեգրված անձինք, որոնց հաշվարարը մի քանի անգամ այցելելուց հետո չի հանդիպել, ապա նրանց մասին նշում է հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում, որպեսզի նորից այցելի այդ տունը (շինությունը), ինչպես նաև թողնում է գրություն, որով խնդրում է ներկայանալ կամ զանգահարել հրահանգչական տեղամաս՝ մարդահամարի հարցաթերթերի հարցերին պատասխանելու համար։

19. Մարդահամարի ամբողջ ընթացքում հաշվարարը պարտավոր է ամեն օր, հրահանգիչ-հսկիչի կողմից նշանակված ժամին ներկայանալ հրահանգչական տեղամաս և ստուգման ներկայացնել լրացված մարդահամարային փաստաթղթերը, հրահանգիչ-հսկիչի ցուցումով ուղղել սխալ կամ կիսատ կատարված գրանցումները և անհրաժեշտության դեպքում, կրկին այցելել այդ տները (շինությունները)։

20. Մարդահամարի հարցաթերթերի, ինչպես նաև մարդահամարային մյուս բոլոր փաստաթղթերի լրացումը կատարվում է հրահանգով պահանջվող լրիվությամբ և ճշտությամբ։ Փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումները հարկավոր է մտցնել խնամքով և ընթեռնելի։

Մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանների լրացումը կատարվում է բառեր կամ թվեր գրելով կամ էլ համապատասխան հուշման կոդերի վրա նիշեր դնելով։

Բոլոր գրառումները հարկավոր է կատարել հարցի համար խիստ սահմանված գոտում, կամ հատուկ գծված վանդակում։

Մարդահամարի հարցաթերթի լրացման ժամանակ թույլ տրված սխալի դեպքում, սխալ դրված նիշի, թվի կամ սխալ գրառման վրա պետք է խնամքով գիծ քաշել և դնել ճիշտ նիշը, թիվը կամ գրել ճիշտ գրառումը։

21. Մարդահամարի հարցաթերթերում հաշվարարը հաշվեգրում է յուրաքանչյուր տան (շինության), բնակարանի, վագոն-տնակի և այլնի բոլոր բնակիչներին, հաշվում է հանրագումարն ըստ յուրաքանչյուր տան (շինության) և դրանք գրանցում է հաշվային տեղամասի ամփոփագրի մեջ (ձև 6 գյուղական) նույնպիսի կարգով, ինչպես դրանք ցույց են տրված հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում։ Համոզվելով, որ ամբողջ բնակչությունը հաշվեգրված է և տվյալ բնակավայրի հանրագումարն ըստ բոլոր տների(շինությունների) գրված են ամփոփագրում, հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ այդ բնակավայրի։

Ավարտելով մարդահամարը տեղամասի բոլոր բնակավայրերում և պարզելով, որ ոչ մի բնակավայր բաց չի թողնվել, հաշվարարն ամփոփագրում հաշվում է ամբողջությամբ վերցրած հանրագումարն ըստ հաշվային տեղամասի՝ այն լրացնելու ցուցումներին համապատասխան։

22. Ավարտելով մարդահամարն իր տեղամասում, հաշվարարը լրացնում է ուղեկցող թերթի (ձև 10) հասցեամասը, լրացված հարցաթերթերի և դրանցում գրանցված անձանց թվաքանակի վերաբերյալ աղյուսակի տվյալները։

23. Մարդահամարային նյութերը հրահանգիչ-հսկիչին հանձնելուց առաջ հաշվարարը պետք է ևս մեկ անգամ մանրազնին ստուգի լրացված մարդահամարային բոլոր փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերը, հսկիչ թերթերը և այլն), որպեսզի վերացնի հնարավոր անճշտությունները, ուղղի սխալ գրառումները, ինչպես նաև իր հուշատետրում լրացնի «Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը։

Հաշվարարը դասավորում է մարդահամարի հարցաթերթերն ըստ դրանց հերթական համարների և տեղավորում պայուսակի մեջ։ Մարդահամարի առաջին հարցաթերթի վրա պայուսակում դրվում է ուղեկցող թերթը։ Պայուսակի գրպանում դրվում է լրացված հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը, հաշվարարի հուշատետրը և հրահանգիչ-հսկիչից ստացված բոլոր օժանդակ նյութերը։

Չօգտագործված և փչացրած մարդահամարի հարցաթերթերը և մարդահամարային մյուս փաստաթղթերը հաշվով հանձնվում են հրահանգիչ-հսկիչին։

24.Հրահանգիչ-հսկիչի կողմից սահմանված օրը հաշվարարը պարտավոր է ներկայանալ հրահանգչական տեղամաս մարդահամարի նյութերն անձամբ հրահանգիչ-հսկիչին հանձնելու և վերահսկիչ շրջագայությանը (շրջայցին) մասնակցելու համար։

Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցն) անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով տների և բնակելի շինությունների 10%-ը, որպեսզի ստուգվի, թե տվյալ տանը (շինությունում) բնակվող տնային տնտեսության բոլոր անդամներն են անցել մարդահամար՝ ներառյալ սեպտեմբերի 6-ից հետո եկածները։

Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցն) անցկացնում է հրահանգիչ-հսկիչը հաշվարարի հետ համատեղ, սեպտեմբերի 16-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչն է տեղաբաշխում հաշվարարներին ըստ հաշվային տեղամասերի։

Որևէ բնակարարում կամ տանը մարդահամարի ենթակա, սակայն հաշվարարի կողմից բաց թողնված անձանց համար, վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ, կազմվում են մարդահամարային համապատասխան փաստաթղթեր։

Սույն հուշատետրում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակներով:

 

Աղյուսակ 1. ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

 Լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից

Նախնական շրջագայության ժամանակ հաշվարարի կողմից գրանցված բնակելի տների (շինությունների) քանակը

 

Ծանոթություն

 հ/հ  Գյուղական համայնքի, բնակավայրի անվանումը Բնակելի տների քանակը (ներառյալ 4-րդ սյունակի) տվյալները 

1-ին սյունակում գրված բնակավայրի տարածքում գտնվող այլ բնակատեղեր և հիմնական բնակելի տներից (շինություններից)
հեռու գտնվող տներ շինություններ)

այլ բնակատեղերի և հեռու գտնվող բնակելի տների անվանումը (դպրոց, հիվանդանոց և այլ) բնակելի տների քանակը

 ընդամենն ըստ բնակավայրի այդ թվում՝ ըստ այլ բնակատեղի և  հեռու գտնվող տների 
   1  4 7 
1.              
 2.              
 3.              
 4.              
               
 28.              
 29.              

 

Աղյուսակ 2. ՀԱՇՎԱՐԱՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ

 

 Նախապատրաստական ժամանակաշրջան  Մարդահամարի ժամանակաընթացքում տուն (շինություն ) այցելելու ամիս, ամսաթիվը  Ծանոթ- ություն

հ/հ 

 Բնակելի
միավորի
հերթական
համարը
 Հիմնական բնակավայրի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ու հիմնական բնակելի տներից հեռու գտնվող տների անվանումը

Բնակավայրի սահմաններում տան (շինության)հաջորդական
համարը

 Փողոցի անվանումը, տան համարը կամ տանտիրոջ ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը (բազմաբնակարանանոց տների համար գրվում է նաև բնակարանի համարը, կամ բնակարանի վարձակալի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը)  Նախնական շրջագայության ժամանակ հաշվարարի կողմից գրանցված

բնակելի տների քանակը 

բնակվողների թվաքանակը 

   1  2  4  6  7  8
1.                
 2.                
 3.                
 4.                
                 
 28.                
 29.                

 

Հաշվարարի կողմից ստացած ԵՎ հանձնած նյութերի ցանկ

 

Նյութերի ցանկը

 

Ստացել է

Հանձնել է

լրացրած

մաքուր

փչացրած

1

2

3

4

5

1. Մարդահամարի հարցաթերթ(Ձև Ա)

         

2. Մարդահամարի հարցաթերթ(Ձև Խ)

       

3. ժամանակավոր գտնվողի մարդահամարի հարցաթերթ (Ձև ժ)

       

4.Հրահանգ 2000թ. փորձնական մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին

 

X

 

X

5. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)

       

6.Հսկիչ թերթ (Ձև 4)

       

7. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)

       

8. Ամփոփ տեղեկագիր հաշվային տեղամասի (Ձև 6 գյուղական)

       

9. Ուղեկցող թերթ (Ձև 10)

        

10. Հուշատետր գյուղական հաշվարարի (ձև 11-գյուղական)

         

11. Երկարակյացների (100 և ավելի տարիքի ) հաշվառման թերթ

       

   

12. Նամակ այն անձանց, ում դժվար է տանը գտնել

       

 

13. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ

  

X

   

X

14. Վկայական

     

X

X

15. Պայուսակ

  

 

X

X

Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հաշվային տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում փորձնական մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ։ Ընդգծեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ։

Առաջանում էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ։

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարային փաստաթղթերում։ Շարադրեք Ձեր առաջարկությունները փորձնական մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ։

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ձև 12-քաղաքային

2000 թ. փորձնական մարդահամար


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
15.08.2000թ. N 13 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր


քԱՂԱՔՆԵՐՈՒՄ Հրահանգիչ-հսկիչԻ

 

Մարզ __________________Տարածաշրջան _____________________________

Համայնք (թաղային)__________________ Քաղաք_________________________

 

 

 ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N______________

 

Հրահանգիչ-հսկիչ __________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Հրահանգչական տեղամասի հեռախոսի համարը _______________________________________

 

 ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N____________

 

Մարդահամարային տեղամասի վարիչ_______________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Մարդահամարային տեղամասի հասցեն_______________________________________

_________________________Հեռախոսի համարը__________________________

 

ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հրահանգիչ֊հսկիչը պատասխանատու է իր տեղամասում 2000թ. փորձնական մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ժամանակին և ճիշտ կազմակերպման, անցկացման, բնակչության հաշվառման ճշտության և ստացված նյութերի որակի համար։

Հրահանգիչ– հսկիչը պարտավոր է.

1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում, ներկա լինել իր տեղամասին կցված հաշվարարների հրահանգավորմանն ու պատրաստվածության ստուգմանը։

2. Ակտիվորեն մասնակցել բնակչության շրջանում զանգվածային– բացատրական աշխատանքներին։

3. Մինչև նախնական շրջագայությունը.

3.1. Հրահանգիչ–հսկիչը պետք է մարդահամարային տեղամասի վարիչի և հարևան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների հետ շրջագայելով` ծանոթանա իր տեղամասի սահմաններին և անհրաժեշտ ճշտումներ մտցնի հատակագծում։

3.2. Կազմպլանի «Քաղաքի հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» (Ձև 1կ)-ի հիման վրա լրացնել հաշվարարի հուշատետրերի (Ձև 11-քաղաքային) 1-ին աղյուսակի 1-ից 7-րդ սյունակները, ինչպես նաև հաշվարարների պայուսակների պիտակները։

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները հաշվարարներին չեն հաղորդվում։

3.3. Ճշտել հրահանգչական տեղամասի տարածքում գտնվող հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հյուրանոցների և նման այլ հիմնարկների ցանկը և դրանց ադմինիստրացիայի հետ համաձայնեցնել այնտեղ մարդահամարի անցկացման ժամկետն ու կարգը։

Այն հաշվային տեղամասերը, որոնց տարածքում կան այդպիսի հիմնարկներ, հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 10-րդ սյունակում պետք է նշել, թե արդյոք մարդահամարը դրանցում անցկացվում է հատուկ առանձնացված հաշվարարի, թե այդ տեղամասի հաշվարարի կողմից։ Այդ հիմնարկներում ինքնուրույն հաշվային տեղամասեր կազմելու դեպքում՝ հաշվարարներին հուշատետր և ուղեկցող թերթ չի տրվում։

3.4. Նախնական շրջագայություն (շրջայց) անցկացնելու համար հաշվարարներին ապահովել հաշվարարի հուշատետրով, վկայականով և տեղամասի հատակագծով, լրացնել իր հուշատետրի 1-ին աղյուսակը և 2-րդ աղյուսակի համապատասխան սյունակները։

3.5. Անմիջապես տեղերում յուրաքանչյուր հաշվարարին ծանոթացնել իր տեղամասի սահմաններին։

4. Վերահսկել հաշվարարների կողմից տների (շինությունների) նախնական շրջագայության (շրջայցի) ժամանակին և որակով անցկացման աշխատանքները` հատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից հուշատետրերի ճիշտ լրացմանը։

Նախնական շրջագայությունն (շրջայցը) ավարտելուց հետո իր տեղամասի հաշվարարների հուշատետրերի 2-րդ աղյուսակում գրված բոլոր տների (շինությունների) առկայությունը համեմատել 1-ին աղյուսակում գրվածների հետ, 1-ին աղյուսակի 8-րդ և 9-րդ սյունակներում գրված յուրաքանչյուր տան (շինության) ու բնակարանների քանակը համեմատել 6-րդ և 7-րդ սյունակներում գրված տների (շինությունների) ու բնակարանների քանակի հետ, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակի վերաբերյալ 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակի տվյալները՝ կազմպլանի ձև 1Կ–ի 7-րդ սյունակի տվյալների հետ։ Հայտնաբերված բոլոր տարբերությունները պետք է պարզել և համապատասխան մարդահամարային փաստաթղթերում կատարել անհրաժեշտ լրացումներ և ուղղումներ։

5. Մարդահամարի նախօրեին.

5.1. Հաշվարարների հետ անցկացնել խորհրդակցություն փորձնական մարդահամարի անցկացման և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին։

5.2. Հաշվարարներին ապահովել մարդահամարային փաստաթղթերով՝ մարդահամարի հարցաթերթեր, ուղեկցող թերթեր, հաշվային տեղամասի ամփոփագրեր և անհրաժեշտ այլ նյութեր։

6. Մարդահամարի առաջին օրը ստուգել.

6.1. Արդյոք իր տեղամասի բոլոր հաշվարարներն են սկսել մարդահամար։ Որևէ հաշվարարի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը, և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան ռեզերվային հաշվարարով։ Հաղորդել մարդահամարային տեղամասի վարիչին մարդահամարը սկսելու մասին։

6.2. Անցկացվել է արդյոք մարդահամարը հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում։

6.3. Սկսվել է արդյոք մարդահամարը խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսությունով բնակվող բնակչությամբ հիմնարկներում (մանկատներում, ծերերի և հաշմանդամների տներում և այլն)։

7. Մարդահամարի առաջին օրվա վերջում (սեպտեմբերի 6-ին)՝ հաշվարարների հետ միասին վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ թույլ տրված սխալները, պարզաբանել հրահանգի այն դրույթները, որոնք անբավարար են յուրացվել հաշվարարների կողմից։

8. Ամենօրյա հսկողություն սահմանել հաշվարարների աշխատանքներին, միջոցներ ձեռնարկել նրանց կողմից մարդահամարը որակով անցկացնելու և մարդահամարային փաստաթղթերը լրացնելու կարգի մասին հրահանգի (ցուցումների) կատարումն ապահովելու ուղղությամբ։

9. Մարդահամարի անցկացման ամբողջ ժամանակաընթացքում (սեպտեմբերի 6-ից 15-ը) ստուգել յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարի բոլոր հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ճշտությունը, տնային տնտեսության անդամների ցուցակում և մարդահամարի հարցաթերթերում անհատական գրառումների համապատասխանությունը հատուկ ուշադրություն դարձնելով բացակայող և ժամանակավոր գտնվող անձանց հաշվառմանը։

Հրահանգիչ-հսկիչը մարդահամարի հարցաթերթի վերին աջ անկյունում պետք է գրի իր անվան և ազգանվան սկզբնատառերը, եթե դրա լրացման ճշտությունը կասկած չի հարուցում։

Մարդահամարի հարցաթերթերում սխալներ կամ թերի լրացումներ հայտնաբերելու դեպքում, պարտավորեցնել հաշվարարին կատարելու ուղղումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի այցելելու այդ տները (շինությունները)։

Հատուկ ուշադրություն դարձնել մարդահամարի հարցաթերթերի լրացման ընթեռնելիության, ճշգրտության և դրանցում հարցերի պատասխանների տրամաբանական համապատասխանության վրա, օրինակ՝

- կրթության վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի լրացած տարիների թվի հետ և չպետք է հակասի զբաղմունքի մասին գրառմանը (օրինակ սխալ կլինի կրթությունը՝ տարրական, զբաղմունքը` բժիշկ պատասխանը),

-ուսման վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի լրացած տարիների թվի և արդեն ստացած կրթության հետ,

-գոյության միջոցների աղբյուրների մասին մարդահամարի հարցաթերթի 17-րդ սյունակում չպետք է նշված լինի 3 հուշումից ավելի, այդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի աշխատատեղի և զբաղմունքի մասին հարցերի պատասխանների հետ,

-տարեթիվը, որից հարցվողն անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում չպետք է գերազանցի 5-րդ սյունակում (ձև Ա) ծննդյան տարեթվից,

-15 տարեկանից փոքր կանանց համար 10-րդ, 11-րդ սյունակներում (ձև Ա), որպես կանոն, չպետք է նշված լինի ծնած և կենդանի երեխաների թիվը,

- մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակարանային պայմանները» բաժնում զբաղեցրած բնակելի մակերեսի չափը չպետք է գերազանցի ընդհանուր մակերեսի չափին։

Անհրաժեշտ է հաշվարարների հատուկ ուշադրությունը հրավիրել այն բանին, որպեսզի 18-րդ սյունակի (ձև Ա) «Հիմնական աշխատատեղը» հարցի պատասխանում անպայման նշված լինի ոչ միայն հիմնարկի անվանումը, այլև արտադրության տեսակը, իսկ 19-րդ սյունակի (ձև Ա) «Զբաղմունքը հիմնական աշխատատեղում» հարցի պատասխանում՝ զբաղմունքը գրված լինի մանրամասն։

10. Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարային բոլոր նյութերը և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր։

Դրա համար անհրաժեշտ է.

10.1. Հաշվարարի հուշատետրի 1-ին և 2-րդ աղյուսակների տվյալները հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի տվյալների հետ համեմատելու միջոցով, ստուգել՝ արդյոք հաշվային տեղամասի բոլոր տներում (շինություններում) է անցկացվել մարդահամար։

10.2. Հաշվել և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հետ համեմատել լրացրած մարդահամարի հարցաթերթերի քանակը։

10.3. Մարդահամարի հարցաթերթի տնային տնտեսության անդամների ցուցակում գրված անձանց թվաքանակը համեմատել անհատական տեղեկություններ բաժնում լրացված անձերի, ինչպես նաև ամփոփ տեղեկագրում այդ տնային տնտեսության համար գրված բնակչության թվաքանակի հետ։

10.4. Ստուգել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հանրագումարների ճշգրտությունը։

10.5. Ամփոփ տեղեկագրում գրված յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակը համեմատել հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում նշված բնակչության թվաքանակի հետ։ Տարբերության դեպքում պարզել դրանց պատճառը և կատարել համապատասխան ուղղումներ։

10.6. Ստուգել ուղեկցող թերթերի լրացման ամբողջականությունն ու ճշգրտությունը։

10.7. Ստուգել պայուսակներում (թղթապանակներում) մարդահամարային բոլոր նյութերի առկայությունն ու դասավորվածության հերթականության ճշտությունը և ընդունել դրանք հաշվով, չօգտագործված և փչացրած մարդահամարային փաստաթղթերի հետ միասին։

11. Մարդահամարային նյութերն ընդունելուց հետո լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7 քաղաքային), «Հանրագումարն ըստ հաշվային տեղամասի» բաժինը։

12. Որոշել յուրաքանչյուր հաշվարարի վերահսկիչ շրջագայության հաշվային տեղամասն ու օրը։

13. Մարդահամարի ավարտից հետո` սեպտեմբերի 16-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն, պայմանով, որ ամեն մի հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն։ Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի շինությունների (բնակարանների) 10%-ը։ Դրանց ընտրությունը կատարվում է մարդահամարի ավարտից հետո մարդահամարային տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ։

14. Վերահսկիչ շրջագայության ժամանակ.

14.1. Ստուգել` ընտրված յուրաքանչյուր տանը (շինությունում) չկան արդյոք հաշվարարի կողմից բաց թողնված կամ սխալմամբ գրված անձինք։ Պարզել, թե քանի մարդ է ենթակա հաշվառման, համեմատել մարդահամարի հարցաթերթերում նրանց անվանական առկայությունը, ուշադրություն դարձնելով բացակայողների և ժամանակավոր գտնվողների վերաբերյալ հարցաթերթերի գրառման ճշգրտությանը։ Տվյալ տնային տնտեսությունում մարդահամարի ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց վերաբերյալ տեղեկությունները հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթերում՝ ավելացնում տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները։

Միաժամանակ հարկավոր է տարբերել հետևյալ դեպքերը։

Տվյալ տանը (շինությունում) սխալմամբ հաշվեգրված (օրինակ սովորելու մեկնած, այլ տեղ մշտական բնակության տեղափոխված և այլն) անձանց հարկավոր է հանել տնային տնտեսության անդամների ցուցակից և գրել պատճառը, օրինակ «սխալ է գրվել, մեկնել է սովորելու» և այլն։ Այդպիսի գրառումը կատարվում է մարդահամարի հարցաթերթի տվյալ անձի համար հատկացված տողում։ Այդ անձանց համարակալումը ցուցակում փոխել հարկավոր չէ, սակայն պետք է փոխել «Ընդամենը» տողի ցուցանիշը։ Հաշվարարի կողմից բաց թողնված և սխալմամբ գրված անձանց վերաբերյալ հրահանգիչ-հսկիչը պետք է գրառումներ կատարի իր հուշատետրի 3-րդ աղյուսակում։

Եթե տնային տնտեսության անդամների ցուցակում բաց թողնված անձը համարվում է այդ տնային տնտեսության անդամը, ապա նրան հարկավոր է գրել ցուցակի վերջում և նրա վերաբերյալ անհատական տեղեկությունները գրել մարդահամարի հարցաթերթերի համապատասխան մասում։

 Առանձին տնային տնտեսության բաց թողնման դեպքում պետք է լրացնել մարդահամարի նոր հարցաթերթ և անհրաժեշտության դեպքում մարդահամարային այլ փաստաթղթեր, ընդ որում լրացված հարցաթերթին պետք է տալ տվյալ հաշվային տեղամասի վերջին հարցաթերթից հետո եկող հերթական համարը։

Վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ ճշտել մարդահամարի հարցաթերթի այն հարցերի պատասխանները, որոնք դրանց ստուգման ժամանակ կասկած են առաջացրել։

15. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո.

15.1. Մարդահամարի հարցաթերթում կատարած փոփոխությունների հիման վրա, տվյալ հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում ուղղել տվյալներն ըստ տների (շինությունների), հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության արդյունքները, հաշվել հանրագումարներն ըստ տեղամասի և իր հուշատետրի 3-րդ աղյուսակի հիման վրա լրացնել «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը։

15.2. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 6 քաղաքային) հիման վրա լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7 քաղաքային) «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» և «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» բաժինները, ինչպես նաև նշել կազմված ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը։

15.3. Մարդահամարային տեղամասի վարիչին, նրա կողմից սահմանված ժամկետում, ներկայացնել մարդահամարի արդյունքները՝ հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը։

16. Մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո իր հուշատետրում լրացնել «Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը, կազմել հաշվետվություն ըստ ձև 14-ի և նախապատրաստել իր տեղամասի բոլոր նյութերը մարդահամարային տեղամասի վարիչին հանձնելու համար։

17. Նշանակված ժամկետին, մարդահամարային տեղամասի վարիչին հանձնել մարդահամարի բոլոր նյութերը, ներառյալ չօգտագործված և փչացրած ձևերը։

Սույն հուշատետրում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակներով։

 

ԱՂՅՈՒԱԱԿ 1. ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

հ/հ

 Հաշվային տեղամասի համարը

 Ազգանուն, անուն, հայրանունը

Տարիքը

Կրթությունը

Գործազուրկների համար` հաշվառված է արդյոք զբաղվածության ծառայությունում 

Աշխատանքի վայրը (սովորողների համար ուսումնական հաստատության բաժնի անվանումը) 

Զբաղեցրած պաշտոնը (սովորողների համար` ուսուցման տարին) 

Մասնակցել է արդյոք մարդահամարների և բնակչության հետազոտությունների անցկացմանը 

Մասնակցել է արդյոք ընտրությունների անցկացման աշխատանքներին  

Տան հասցեն, ծառայողական և բնակարանի հեռախոսի համարը  

-

1

2

3

4

5

6

7

8

9

10

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 17.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 18.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ

 

Նյութերի ցանկը 

 Ստացել Է հրահանգիչ հսկիչը մարդահամարային տեղամասի վարիչից

Հանձնված Է հաշվարարներին (նշել ազգանունները)

Ստացված Է հաշվարարներից և հանձնված Է մարդահամարային տեղամասի վարիչին 

 1  2  3  4 5  6  7  լրացված

մաքուր

 փչացրած

ընդամենը

 1

10  11  12  13  14 
1. Մարդահամարի հարցաթերթ
(Ձև Ա)
                         

2. Խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսությունների մարդահամարի հարցաթերթ
(Ձև Խ)

                         

3. ժամանակավոր գտնվողի մարդահամարի հարցաթերթ
(Ձև Ժ)

                         

4. Հրահանգ 2000թ. փորձնական մարդահամարն անցկացնելու, մարդահամարի հարցաթերթերը լրացնելու կարգի մասին

                   

X

   

X

 

5. Հաշվարարի հուշատետր
(Ձև 11 քաղաքային)

                         
6. Հսկիչ թերթ
(Ձև 4)
                         

7. Վերահսկիչ փաստաթուղթ
(Ձև 6)

                   

X

 

8. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)

                 

X

 

X

 

9. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ

                   

X

 

10. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 6-քաղաքային)–

                 

X

 X

11. Ուղեկցող թերթ (Ձև 10)

                   

X

X

 

12. Նամակ այն անձանց, ում դժվար Է տանը գտնել

                   

X

 

13. Հաշվարարի վկայական

                     

 

14. Գրասենյակային պիտույքներ

                         

15. Պայուսակ

                         

16. Թղթապանակ

                         

17. Հաշվային տեղամասի հատակագիծ

                         

 

Աղյուսակ 3. Հաշվարարների աշխատանքների ստուգման արդյունքները վերահսկիչ շրջագայության ժամանակ (տվյալները լրացվում են միայն ըստ բնակարանների ու տների (շինությունների), որոնցում հայտնաբերվել են բաց թողնված ԵՎ սխալմամբ գրանցված անձինք)

 

Հաշվային տեղամասի համարը

Հաշվարարի անուն, ազգանունը 

Մարդահամարի հարցաթերթի համարը

Տնային տնտեսության անդամների ցուցակում անձի համարը 

Բաց է թողնված
(մարդ)

Սխալմամբ գրվել է մարդահամարի
հարցաթերթում (մարդ) 

Ընդա-մենը 

այդ թվում

Ընդա-մենը 

այդ թվում 

բացակա-յողներ

ժամանա-կավոր գտնվողներ

բացակա-յողներ

ժամանա-կավոր գտնվողներ 

 1  3  4  5  8  10
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հրահանգչական տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում փորձնական մարդահամարի կազմակերպման վերաբերյալ։ Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ։

Առաջանում էյին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխաններ ստանալու ժամանակ։

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում։ Շարադրեք Ձեր առաջարկությունները փորձնական մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ։

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ձև 12-գյուղական

2000 թ. փորձնական մարդահամար


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
15.08.2000թ. N 13 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր


ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ Հրահանգիչ-հսկիչԻ

 

Մարզ __________________Տարածաշրջան _____________________________

Համայնք ___________________________________________

 

 ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N______________

 

Հրահանգիչ-հսկիչ __________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Հրահանգչական տեղամասի հասցեն _______________________________________

 

 ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N____________

 

Մարդահամարային տեղամասի վարիչ_______________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Մարդահամարային տեղամասի հեռախոսի համարը _______________________________________

_________________________Հեռախոսի համարը__________________________

 

ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հրահանգիչ-հսկիչը պատասխանատու է իր տեղամասում 2000թ. փորձնական մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ժամանակին և ճիշտ կազմակերպման, անցկացման, բնակչության հաշվառման ճշտության և ստացված նյութերի որակի համար։

Հրահանգիչ-հսկիչը պարտավոր է.

1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում, ներկա լինել իր տեղամասին կցված հաշվարարների հրահանգավորմանը և պատրաստվածության ստուգմանը։

2. Ակտիվորեն մասնակցել բնակչության շրջանում զանգվածային– բացատրական աշխատանքներին։

3. Մինչև նախնական շրջագայությունը`

3.1. Հրահանգիչ–հսկիչը պետք է մարդահամարային տեղամասի վարիչի և հարևան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների հետ շրջագայելով` ծանոթանա իր տեղամասի սահմաններին և անհրաժեշտ ճշտումներ մտցնել հատակագծում։

3.2. Կազմպլանի «Գյուղական վայրի մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» (Ձև 4 Կ)-ի հիման վրա լրացնել հաշվարարների հուշատետրերի (Ձև 11-գյուղական) 1-ին աղյուսակի համապատասխան սյունակները, ինչպես նաև հաշվարարների պայուսակների պիտակները։

3.3. Իր հուշատետրի 2-րդ աղյուսակի հիման վրա լրացնել հաշվարարների հուշատետրերի 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակները։

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները հաշվարարներին չեն հաղորդվում։

3.4. Ճշտել հրահանգչական տեղամասի տարածքում գտնվող հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հյուրանոցների և նման այլ հիմնարկների ցանկը և դրանց ադմինիստրացիայի հետ համաձայնեցնել այնտեղ մարդահամարի անցկացման ժամկետն ու կարգը։

Այն հաշվային տեղամասերը, որոնց տարածքում կան այդպիսի հիմնարկներ, հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 7-րդ սյունակում պետք Է նշել, թե արդյոք մարդահամարը գրանցում անցկացվում Է հատուկ առանձնացված հաշվարարի, թե այդ տեղամասի հաշվարարի կողմից։ Այդ հիմնարկներում ինքնուրույն հաշվային տեղամասեր կազմելու դեպքում՝ հաշվարարներին հուշատետր և ուղեկցող թերթ չի տրվում։

3.5.Նախնական շրջագայությունն (շրջայցն) անցկացնելու համար հաշվարարներին ապահովել՝ հաշվարարի հուշատետրով, վկայականով և տեղամասի հատակագծով, լրացնել իր հուշատետրի 1-ին աղյուսակը և 3-րդ աղյուսակի համապատասխան սյունակները։

3.6. Անմիջապես, տեղերում՝ յուրաքանչյուր հաշվարարի ծանոթացնել իր տեղամասի սահմաններին։

3.7. Վերահսկել հաշվարարների կողմից տների (շինությունների) նախնական շրջագայության (շրջայց) ժամանակին և որակով անցկացման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից հուշատետրերի ճիշտ լրացմանը։

Նախնական շրջագայությունն (շրջայցն) ավարտելուց հետո իր տեղամասի հաշվարարների հուշատետրերի 2-րդ աղյուսակում գրված բոլոր բնակավայրերի առկայությունը համեմատել 1-ին աղյուսակում գրվածների հետ։ Յուրաքանչյուր գյուղական բնակավայրի 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրված բնակելի տների քանակը համեմատել 2-րդ և 4-րդ սյունակներում նշված բնակելի տների քանակի հետ, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակի տվյալները՝ իր (հրահանգիչ– հսկիչի) հուշատետրի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակի տվյալների հետ։ Հայտնաբերված բոլոր տարբերությունները պետք է պարզել և համապատասխան մարդահամարային փաստաթղթերում կատարել անհրաժեշտ լրացումներ և ուղղումներ։

4. Մարդահամարի նախօրեին.

4.1. Հաշվարարների հետ անցկացնել խորհրդակցություն փորձնական մարդահամարի անցկացման և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին։

4.2. Հաշվարարներին ապահովել մարդահամարային փաստաթղթերով՝ մարդահամարի հարցաթերթեր, ուղեկցող թերթեր, հաշվային տեղամասի ամփոփագրեր և անհրաժեշտ այլ նյութեր։

5.Մարդահամարի առաջին օրը ստուգել`

5.1. Անցկացվել է արդյոք մարդահամարը հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում։

5.2. Արդյոք իր տեղամասի բոլոր հաշվարարներն են սկսել մարդահամար։ Որևէ հաշվարարի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը, և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան ռեզերվային հաշվարարով։ Հաղորդել մարդահամարային տեղամասի վարիչին մարդահամարը սկսելու մասին։

5.3. Սկսվել է արդյոք մարդահամարը խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսությունով բնակվող բնակչությամբ հիմնարկներում (մանկատներում, ծերերի ու հաշմանդամների տներում և այլուր)։

6. Մարդահամարի առաջին օրվա վերջում՝ (սեպտեմբերի 6-ին), հաշվարարների հետ միասին վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ թույլ տրված սխալները, պարզաբանել հրահանգի այն դրույթները, որոնք անբավարար են յուրացվել հաշվարարների կողմից։

7. Ամենօրյա հսկողություն սահմանել հաշվարարների աշխատանքներին, միջոցներ ձեռնարկել նրանց կողմից մարդահամարը որակով անցկացնելու և մարդահամարային փասթաթղթերը լրացնելու կարգի մասին՝ հրահանգի (ցուցումների) կատարումն ապահովելու ուղղությամբ։

8. Մարդահամարի անցկացման ամբողջ ժամանակաընթացքում (սեպտեմբերի 6-ից 15-ը) ստուգել յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարի բոլոր հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ճշտությունը, տնային տնտեսության անդամների ցուցակում և մարդահամարի հարցաթերթերում անհատական գրառումների համապատասխանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բացակայող և ժամանակավոր գտնվող անձանց հաշվառմանը։

Հրահանգիչ-հսկիչը մարդահամարի հարցաթերթի վերին աջ անկյունում պետք է գրի իր անվան և ազգանվան սկզբնատառերը, եթե դրա լրացման ճշտությունը կասկած չի հարուցում։ Մարդահամարի հարցաթերթերում սխալներ կամ թերի լրացումներ հայտնաբերելու դեպքում, պարտավորեցնել հաշվարարին կատարելու ուղղումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի այցելելու այդ տները (շինությունները)։

Հատուկ ուշադրություն դարձնել մարդահամարի հարցաթերթերի լրացման ընթեռնելիության, ճշգրտության և գրանցում հարցերի պատասխանների տրամաբանական համապատասխանության վրա, օրինակ՝

-կրթության վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի լրացած տարիների թվի հետ և չպետք է հակասի զբաղմունքի մասին գրառմանը (օրինակ՝ սխալ կլինի կրթությունը տարրական, զբաղմունքը՝ բժիշկ պատասխանը),

-ուսման վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի լրացած տարիների թվի և արդեն ստացած կրթության հետ,

-գոյության միջոցների աղբյուրների մասին մարդահամարի հարցաթերթի 17-րդ սյունակում չպետք է նշված լինի 3 հուշումից ավելի, այդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի աշխատատեղի և զբաղմունքի մասին հարցերի պատասխանների հետ,

-տարեթիվը, որից հարցվողն անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում, չպետք է գերազանցի 5-րդ սյունակում (ձև Ա) ծննդյան տարեթվից,

-15 տարեկանից փոքր կանանց համար 10, 11-րդ սյունակներում (ձև Ա), որպես կանոն, չպետք Է նշված լինի ծնած և կենդանի երեխաննեի թիվը,

մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակարանային պայմանները» բաժնում զբաղեցրած բնակելի մակերեսի չափը չպետք Է գերազանցի ընդհանուր մակերեսի չափին։

Անհրաժեշտ Է հաշվարարների հատուկ ուշադրությունը հրավիրել այն բանին, որպեսզի 18-րդ սյունակի (ձև Ա) «Հիմնական աշխատատեղը» հարցի պատասխանում անպայման նշված լինի ոչ միայն հիմնարկի անվանումը, այլև տնտեսական գործունեության տեսակը, իսկ 19-րդ սյունակում (ձև Ա) «Զբաղմունքը հիմնական աշխատատեղում» հարցի պատասխանում զբաղմունքը գրված լինի մանրամասն։

9. Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում Է մարդահամարային բոլոր նյութերը և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում Է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր։

Դրա համար անհրաժեշտ է.

9.1. Հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի տվյալները հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի տվյալների հետ համեմատելու միջոցով ստուգել՝ արդյոք հաշվային տեղամասի բոլոր տներում (շինություններում) Է անցկացվել մարդահամար։

9.2. Հաշվել և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հետ համեմատել մարդահամարի լրացրած հարցաթերթերի քանակը։

9.3. Մարդահամարի հարցաթերթի տնային տնտեսության անդամների ցուցակում գրված անձանց թվաքանակը համեմատել անհատական տեղեկություններ բաժնում լրացված անձերի, ինչպես նաև ամփոփ տեղեկագրում այդ տնային տնտեսության համար նշված բնակչության թվաքանակի հետ։

9.4. Ստուգել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հանրագումարների ճշգրտությունը։

9.5. Ամփոփ տեղեկագրերում գրված յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակը համեմատել հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում նշված բնակչության թվաքանակի հետ։ Տարբերության դեպքում պարզել դրանց պատճառը և կատարել համապատասխան ուղղումներ։

9.6. Ստուգել ուղեկցող թերթերի լրացման ամբողջականությունն ու ճշգրտությունը։

9.7. Ստուգել պայուսակներում (թղթապանակներում) մարդահամարային բոլոր նյութերի առկայությունն ու դասավորվածության հերթականության ճշտությունը և ընդունել դրանք հաշվով, չօգտագործված և փչացրած փաստաթղթերի հետ միասին։

10. Մարդահամարային նյութերն ընդունելուց հետո լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7 գյուղական), «Հանրագումարն ըստ հաշվային տեղամասի» բաժինը։

11. Որոշել յուրաքանչյուր հաշվարարի վերահսկիչ շրջագայության հաշվային տեղամասն ու օրը։

12. Մարդահամարի ավարտից հետո՝ սեպտեմբերի 16-ից մինչև 19-ն ընկած ժամանակահատվածում, հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն (շրջայց), պայմանով, որ ամեն մի հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն։ Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի շինությունների (բնակարանների) 10%-ը։ Դրանց ընտրությունը կատարվում է մարդահամարի ավարտից հետո մարդահամարային տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ։

13. Վերահսկիչ շրջագայության ժամանակ.

13.1. Ստուգել ընտրված յուրաքանչյուր տանը (շինությունում)` չկան արդյոք հաշվարարի կողմից բաց թողնված կամ սխալմամբ գրված անձինք։ Պարզել, թե քանի մարդ է ենթակա հաշվառման, համեմատել մարդահամարի հարցաթերթերում նրանց անվանական առկայությունը, ուշադրություն դարձնելով բացակայողների և ժամանակավոր գտնվողների վերաբերյալ հարցաթերթերի գրառման ճշգրտությանը։ Տվյալ տնային տնտեսությունում մարդահամարի ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց վերաբերյալ տեղեկությունները հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթում, ավելացնում տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները։

Միաժամանակ հարկավոր է տարբերել հետևյալ դեպքերը։

♦ Տվյալ տանը (շինությունում) սխալմամբ հաշվեգրված (օրինակ սովորելու մեկնած, այլ տեղ մշտական բնակության տեղափոխված և այլն) անձանց հարկավոր է հանել տնային տնտեսության անդամների ցուցակից և գրել պատճառը, օրինակ «սխալ է գրվել, մեկնել է սովորելու» և այլն։ Այդպիսի գրառումը կատարվում է մարդահամարի հարցաթերթի տվյալ անձի համար հատկացված տողում։ Այդ անձանց համարակալումը ցուցակում փոխել հարկավոր չէ, սակայն պետք է փոխել «Ընդամենը» տողի ցուցանիշը։ Հաշվարարի կողմից բաց թողնված և սխալմամբ գրված անձանց վերաբերյալ հրահանգիչ-հսկիչը պետք է գրառումներ կատարի իր հուշատետրի 4-րդ աղյուսակում։

♦ Եթե տնային տնտեսության անդամների ցուցակում բաց թողնված անձը համարվում է այդ տնային տնտեսության անդամը, ապա նրան հարկավոր է գրել ցուցակի վերջում և նրա վերաբերյալ անհատական տեղեկությունները գրել մարդահամարի հարցաթերթերի համապատասխան մասում։

♦ Առանձին տնային տնտեսության բաց թողնման դեպքում պետք է լրացնել մարդահամարի նոր հարցաթերթ և անհրաժեշտության դեպքում մարդահամարային այլ փաստաթղթեր, ընդ որում լրացված հարցաթերթին պետք է տալ տվյալ հաշվային տեղամասի վերջին հարցաթերթից հետո եկող հերթական համարը։

Վերահսկիչ շրջագայության ժամանակ ճշտել մարդահամարի հարցաթերթի այն հարցերի պատասխանները, որոնք դրանց ստուգման ժամանակ կասկած են առաջացրել։

14. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո.

14.1. Մարդահամարի հարցաթերթերում կատարված փոփոխությունների հիման վրա տվյալ հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում (ձև 6 գյուղական) ուղղել տվյալներն ըստ տների (շինությունների)՝ հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության արդյունքները, հաշվել հանրագումարներն ըստ տեղամասի և իր հուշատետրի 4-րդ աղյուսակի տվյալների հիման վրա լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը։

14.2. Հաշվային տեղամասի (ձև 6 գյուղական) ամփոփ տեղեկագրերի հիման վրա լրացնել հրահանգչական տեղամասի (ձև 7 գյուղական) ամփոփ տեղեկագրի «Հսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» և «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» բաժինները, ինչպես նաև նշել կազմված ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը։

15. Մարդահամարային տեղամասի վարիչին, նրա կողմից սահմանված ժամկետում, ներկայացնել մարդահամարի արդյունքները՝ հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը։

16. Մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո իր հուշատետրում լրացնել «Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը, կազմել հաշվետվություն ըստ ձև 14-ի և նախապատրաստել իր տեղամասի բոլոր նյութերը մարդահամարային տեղամասի վարիչին հանձնելու համար։

17. Նշանակված ժամկետին, մարդահամարի տեղամասի վարիչին հանձնել մարդահամարային բոլոր նյութերը, ներառյալ չօգտագործված և փչացված ձևերը:

Սույն հուշատետրում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակներով։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱԱԻ ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

հ/հ

Հաշվային տեղամասի համարը

Ազգանուն, անուն, հայրանուն 

Տարիքը 

Կրթությունը 

 Աշխատանքի վայրը (սովորողների համար` ուսումնական հաստատության բաժնի անվանումը)  Զբաղեցրած պաշտոնը (սովորողների համար` ուսուցման տարին)

Մասնակցել է արդյոք մարդահամարների և բնակչության հետազոտությունների անցկացմանը 

Մասնակցել է արդյոք ընտրությունների անցկացման աշխատանքներին

 Տան հասցեն, ծառայողական և բնակարանի հեռախոսի համարը
   1  2  3  4
 1.                  
 2.                  
 3.                  
 4.                  
 5.                  
 6.                  
                   
 21.                  
 22.                  

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ

(լրացվում է մարդահամարային բաժնի վարիչի կողմից)

 

 

հ/հ 

Հաշվային տեղամասի համարը   Գյուղական համայնքի և բնակավայրի անվանումը

Ըստ համայնքի գրքի հաշվառման բնակավայրում հաշվվում են

 2-րդ սյունակում գրված բնակավայրեր և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղեր ու հիմնական բնակելի տներից հեռու գտնվող տներ (շինություններ)

Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում է բացի այդ հիվանդանոց կամ առողջարան, հյուրանոց և նման այլ հիմնարկներ որոնցում հաշվային տեղամասեր չեն ստեղծվում, նշել դրանց անվանումը և դրանցում բնակչության թվաքանակը

 

բնակելի տներ

առկա, այդ թվում բացակայող բնակչություն 

այլ բնակատեղերի և հեռու գտնվող տների (շինությունների) անվանումը

դրանցում հաշվվում են 

բնակելի տներ (շինություններ) 

առկա, այդ թվում բացակայող բնակչություն 

   3  4  6  7  8
 1.                
 2.                
 3.                
 4.                
                 
 19.                
 20.                

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ

 

 Նյութերի ցանկը

Ստացված է հրահանգիչ– հսկիչի կողմից մարդահամարային տեղամասի վարիչից

 Հանձնված է հաշվարար ներին (նշել ազգանունը)

Ստացված է հաշվարարներից և հանձնված է մարդահամարային տեղամասի վարիչին

 1  2  3

 4

 5  7  8

 

լրացված

 մաքուր

 փչացված

 ընդամենը

 1  4  5  6  8  9 10   11  12 13  14 

1. Մարդահամարի հարցաթերթ (Ձև Ա)

         1.                

2. Ժամանակավոր գտնվողի մարդահամարի հարցաթերթ (Ձև ժ)

         2.                

3. Խմբային (ինստիտուցիոնալ) տնտեսությունների մարդահամարի հարցաթերթ (Ձև Խ)

         3.                

4. Հրահանգ 2000թ. փորձնական մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթերը լրացնելու կարգի մասին

         4.                

5. Հաշվարարի հուշատետր (Ձև 11 գյուղական)

         5.                

6. Հսկիչ թերթ (Ձև 4)

         6.                

7. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)

         7.                

8. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)

         8.                

9. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 6– գյուղական)

         9.                

10. Ուղեկցող թերթ (Ձև 10)

         10.                

11. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ

         11.                

12. Նամակ այն անձանց, ում դժվար է տանը գտնել

         12.                

13. Հաշվարարի վկայական

         13.                

14. Գրասենյակային պիտույքներ

         14.                

15. Պայուսակ

         15.                

16. Թղթապանակ

         16.                

17. Հաշվային տեղամասի հատակագիծ

         17.                

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. Հաշվարարների աշխատանքների ստուգման արդյունքները վերահսկիչ շրջագայության ժամանակ (տվյալները լրացվում են միայն ըստ տների (շինությունների), որոնցում հայտնաբերվել են բաց թողնված ԵՎ սխալմամբ գրանցված անձինք)

 

Հաշվային տեղամասի համարը

Հաշվարարի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնա-տառերը 

 Մարդահամարի հարցաթերթի համարը  Բաց է թողնված (մարդ)  Սխալմամբ գրվել է մարդահամարի հարցաթերթում (մարդ)

ընդամենը

 այդ թվում  ընդամենը

այդ թվում 

 բացակայող

ժամանակավոր գտնվող 

բացակայողներ 

ժամանակավոր գտնվողներ 

 1  2  8  9
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, հրահանգչական տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում փորձնական մարդահամարի կազմակերպման վերաբերյալ։ Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ։

Առաջանում էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալիս։

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարային փաստաթղթերում։ Շարադրեք Ձեր առաջարկությունները փորձնական մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ։

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ վիճակագրական ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ձև 13

2000 թ. փորձնական մարդահամար


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
15.08.2000 թ. N 13 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր


ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ

 

Մարզ __________________Տարածաշրջան _______________________________

Համայնք (թաղային)__________________ Քաղաք___________________________

 

  ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N___________

 

Մարդահամարային տեղամասի վարիչ _______________________________________

______________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Մարդահամարային տեղամասի հասցեն______________________________________

_________________________հեռախոսի համարը_________________________

 

ՀՀ Վիճակագրության տարածքային ստորաբաժանման հասցեն _______________________

______________________________________________________________

________________հեռախոսի համարը__________________________________

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մարդահամարային տեղամասի վարիչը և նրա օգնականը պատասխանատվություն են կրում 2000 թ. փորձնական մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ժամանակին և ճիշտ կազմակերպման, բնակչության հաշվառման ճշտության և իրենց տեղամասի մարդահամարային բոլոր փաստաթղթերի լրացման որակի համար։

Մարդահամարային տեղամասի վարիչը և նրա օգնականը պարտավոր են.

1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում, անպայման ներկա գտնվել իրենց մարդահամարային տեղամասի հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների հրահանգավորմանն ու պատրաստվածության ստուգմանը։

2. Բնակչության շրջանում տանել ակտիվ զանգվածային-բացատրական աշխատանքներ։

3. Տեղամաս դուրս գալու միջոցով ստուգել մարդահամարային տեղամասի սահմանները, այդ ընթացքում առաջացած բոլոր հարցերը լուծել ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարի հետ։

ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարի ցուցումով ստուգել մարդահամարն անցկացնելու կազմակերպման պլանը, հրահանգիչ-հսկիչներին տեղաբաշխել ըստ հրահանգչական տեղամասերի, ինչպես նաև տեղամասում շրջագայելով ծանոթացնել նրանց իրենց տեղամասերի սահմաններին։

Հրահանգչական տեղամասի սահմանների ճշտման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել թաղամասից (զանգվածից) դուրս գտնվող տներին (շինություններին), մեկուսացված շենքերին, ոչ բնակելի տներին (շինություններին), որոնցում կարող է ապրել բնակչություն (կազմակերպությունների և հիմնարկների կողմից զբաղեցրած շինություններ, վագոններ և այլն)։

Դրանց պետք է գրանցել համապատասխան հրահանգչական տեղամասում։

Անհրաժեշտ է հետևել, որպեսզի ոչ մի բնակավայր դուրս չմնա այս կամ այն հրահանգչական տեղամասից, չլինեն հիմնական թաղամասից (զանգվածից) ձորակներով, անտառակներով և այլնով անջատված տների (շինությունների) բացթողումներ։

Կազմպլանի 1Կ, 2Կ և 4Կ ձևերում գրանցել հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների ազգանուն, անուն, հայրանունները։

4. Օգոստոսի վերջին շրջագայության (շրջայցերի) միջոցով անցկացնել քաղաքներում տների (շինությունների) և գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ճշտության ստուգում։

5. Տների (շինությունների), գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ստուգումից հետո ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարի հետ միասին կազմպլանի ձևերի և քարտեզագրական նյութերի մեջ մտցնել անհրաժեշտ փոփոխություններ և ճշտումներ։

6. Վերահսկել հրահանգիչ-հսկիչների կողմից կազմպլանի հիման վրա քադաքներում հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 1-7-րդ սյունակների, հրահանգիչ-հսկիչների հուշատետրերի 2-րդ աղյուսակի և գյուղական վայրերի հաշվարների հուշատետրերի 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակների լրացման ճշտությունը:

Հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի «ծանոթություն» սյունակում նշել տվյալ հաշվային տեղամասի տարածքում գտնվող այն հիմնարկի անվանումը, որտեղ մարդահամարը պետք է անցկացվի հիմնարկի ադմինիստրացիայի կամ վճարովի ռեզերվի հաշվարարի կողմից։

Բնակչության թվաքանակի մասին տվյալները հաշվարարին չեն հաղորդվում:

1. ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարից ստանալ և հրահանգիչ-հսկիչներին մարդահամարն անցկացնելու համար ապահովել հարցաթերթերով, հուշատետրերով, հրահանգներով և մարդահամարային այլ անհրաժեշտ փաստաթղթերով։ Այնուհետև պետք է լրացնել իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 3-10-րդ սյունակները։

8. Ճշտել մարդահամարային տեղամասի տարածքում գտնվող հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, գիշերօթիկ դպրոցների, ծերերի և հաշմանդամների տների, հյուրանոցների և նման այլ հիմնարկների ցանկը և ստուգել, մտցված են արդյոք դրանք կազմպլանի համապատասխան ձևերի մեջ։

9. Եթե ծերերի և հաշմանդամների տներում, գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում և մշտական բնակչությամբ նման այլ հիմնարկներում ստեղծված են ինքնուրույն հաշվային տեղամասեր, մարդահամարային տեղամասի վարիչը նախօրոք տեղյակ է պահում այդ հիմնարկների ադմինիստրացիային գրանցում մարդահամարի անցկացման կարգի և աշխատողների հրահանգավորման մասին։

Այն հիմնարկներում, որոնցում ստեղծվում են ինքնուրույն հաշվային տեղամասեր, հաշվարարին տրվում է հուշատետր։

10. Մարդահամարի առաջին օրն անհրաժեշտ է պարզել, թե արդյոք մարդահամարային տեղամասի բոլոր հաշվարարներն ու հրահանգիչ-հսկիչներն են անցել աշխատանքի։ Որևէ հաշվարարի կամ հրահանգիչ-հսկիչի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան մարդահամարային բաժնի ռեզերվի վճարվող հաշվարարով կամ հրահանգիչ-հսկիչով։

11. Քաղաքներում մարդահամարի առաջին օրվա վերջում կազմակերպել հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հավաք և վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ առաջացած դժվարություններն ու ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր անճշտությունները։

Գյուղական վայրերում՝ մարդահամարի առաջին օրվա վերջում անցկացնել մոտակա տեղամասի հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հետ նմանօրինակ հավաք, իսկ մարդահամարի երկրորդ օրը մնացած հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հետ։

12. Սահմանել հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների աշխատանքների ամենօրյա հսկողություն, ձեռնարկել միջոցներ յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի և հաշվարարի կողմից մարդահամարի նորմալ ընթացքն ապահովելու և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին ցուցումները, ինչպես նաև հուշատետրում նշված պարտականությունները կատարելու համար։

13. Մարդահամարի ընթացքում ծանոթանալ ամեն մի հաշվարարի աշխատանքին և անձամբ ստուգել նրանց կողմից մարդահամարի հարցաթերթերի և համապատասխան մարդահամարային փաստաթղթերի լրացման ճշտությունը։

14. Հրահանգիչ-հսկիչների հետ համատեղ ընտրել յուրաքանչյուր հաշվային տեղամասի բնակելի շինությունների 10%-ը գրանցում վերահսկիչ շրջագայություն (շրջայց) անցկացնելու համար և վերահսկել դրա անցկացման ընթացքը։

15. Սահմանված ժամկետում, հրահանգիչ-հսկիչների կողմից վերահսկիչ շրջագայությունն ավարտելուց հետո, նրանցից ընդունել մարդահամարային բոլոր նյութերը։ Միաժամանակ անհրաժեշտ է.

15.1. հաշվել մարդահամարի լրացված հարցաթերթերի (ձև Ա, ձև Խ, ձև ժ), ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և համեմատել այն հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի (ձև 6 քաղաքային, գյուղական) տվյալների հետ,

15.2. ստուգել հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական) հանրագումարների հաշվարկները, դրանց հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրերի (ձև 7) փոխադրման և հանրագումարների հաշվարկման, ուղեկցող թերթերը (ձև 10) կազմելու ամբողջականությունն ու ճշգրտությունը,

15.3. համեմատել ամփոփ տեղեկագրերում գրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները կազմպլանի, տների (շինությունների) ցուցակներում, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներում գրված բնակչության թվաքանակի տվյալների հետ։ Այդ տվյալների միջև տարբերություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառը։ Ստուգել ամփոփագրերում և ուղեկցող թերթերում յուրաքանչյուր բնակավայրի անվան գրառման ճշտությունը,

15.4. ընտրովի ստուգել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային այլ փաստաթղթերի լրացման ճշգրտությունն ու ամբողջականությունը,

15.5. ստուգել հաշվարարների պայուսակներում (թղթապանակներում) ուղեկցող թերթերի, մարդահամարի հարցաթերթերի դասավորվածության ճշտությունը և համապատասխան օժանդակ նյութերի առկայությունը,

15.6. ստուգել յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14) և հաշվով ընդունել մարդահամարային չօգտագործված և փչացված բոլոր փաստաթղթերը։

16. Հրահանգիչ-հսկիչներից նյութերի ընդունման ավարտից հետո մարդահամարային տեղամասի վարիչը կազմում է մարդահամարային տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև 8 քաղաքային, գյուղական)՝ համապատասխան տվյալները դուրս գրելով հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրից։

17. Մարդահամարային տեղամասի վարիչը մարդահամարի ընթացքում կազմում և ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ուղարկում շտապ հաղորդագրություններ՝ իր տեղամասի նախապատրաստական աշխատանքների, մարդահամարի անցկացման, վերահսկիչ շրջագայության (շրջայցի) և այլ աշխատանքների ընթացքի մասին. նրա կողմից սահմանված հաշվետվական ձևերով և ժամկետներին։

18. Մարդահամարային տեղամասի վարիչը և նրա օգնականը ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարին են հանձնում.

-հրահանգիչ-հսկիչներից ընդունած մարդահամարային բոլոր նյութերը,

-մարդահամարային տեղամասի վարիչի և նրա օգնականի հուշատետրերը մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ իրենց դիտողություններով և առաջարկություններով,

-մարդահամարային տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8 և նրա հավելվածը),

-բոլոր օժանդակ նյութերը՝ հատակագծեր, ցուցակներ, մարդահամարի չօգտագործված և փչացված հարցաթերթեր և մարդահամարային այլ փաստաթղթեր,

-մարդահամարային տեղամասի վարիչը մասնակցում է հսկիչ թերթերի և վերահսկիչ փաստաթղթերի մարման աշխատանքներին։

Սույն հուշատետրում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակներով։

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

 Հրահանգչական
տեղամասի համարը
Ազգանուն, անուն,
հայրանունը
 Տարիքը  Կրթությունը  Աշխատողների համար նշել պաշտոնը, սովորողների համար ուսման վայրը, չաշխատողների համար` գրանցված են արդյոք գործազրկության կենտրոնում

Մասնակցել են 

 Տան հասցեն և հեռախոսի համարը

Նախկին մարդահամարների բնակության հետազոտությունների աշխատանքներին 

ընտրություններին

 1
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

ԱՂՅՈՒՍԱԿ 2. Հրահանգիչ-հսկիչներին մարդահամարային փաստաթղթերով մատակարարումը

 Նյութերի ցանկը  Ստացել է վիճակագրության տարածքային ստորաբաժանումից

հանձնել է հրահանգիչ-հսկիչներին

 ստացել է հրահանգիչ-հսկիչներից և հանձնել վիճակագրության տարածքային ստորաբաժանումներին
 1  2  3  4  5  6 7 8

 լրացված

մաքուր

փչացրած

ընդամենը

 1 10  11  12  13  14 

1. Մարդահամարի հարցաթերթ (Ձև Ա)

                         

2. Մարդահամարի հարցաթերթ (Ձև Խ)

                         

3. ժամանակավոր գտնվողի մարդահամարի հարցաթերթ (Ձև ժ)

                         

4. Հրահանգ 2000 թ. փորձնական մարդահամարն անցկացնելու, մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին

                         

5. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 6 քաղաքային, գյուղական)

                         

6. Հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 7 քաղաքային, գյուղական)

                         

7. Հուշատետր հաշվարարի (Ձև 11-քաղաքային, գյուղական)

                         

8. Հուշատետր հրահանգիչ-հսկիչի (Ձև 12-քաղաքային, գյուղական)

                         

9. Ուղեկցող թերթ (Ձև 10)

                         

10. Հսկիչ թերթ (Ձև 4)

                         

11. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)

                         

12.Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)

                         

13. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ

                         

14. Նամակ այն անձանց, ում դժվար է տանը գտնել

                         

15. Երկարակյացների հաշվառման թերթ

                         

16. Հաշվարարի վկայական

                         

17. Պայուսակ

                         

18. Թղթապանակ

                         

19. Գրասենյակային պիտույքներ

                         

Մարդահամարային տեղամասի վարիչի դիտողություններն ու առաջարկությունները

Նկարագրեք, խնդրեմ, մարդահամարային տեղամասում աշխատանքային պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները փորձնական մարդահամարի կազմակերպչական աշխատանքների և դրա անցկացման վերաբերյալ, նշեք աշխատանքում առաջացած դժվարությունների մասին։

Առանձնացրեք խնդրեմ դժվարություններ մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման գործընթացում։

Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման, անցկացման և նրա ծրագրի բարելավման վերաբերյալ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2006, N 06-Ն 11.06.2006, թիվ 13
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան