Գլխավոր տեղեկություն
Համար
N 574-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.16/44(219) Հոդ.1028
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 574-Ն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Թուրքիայի Հանրապետության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (8 մարդ)` 2002 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեսչության անցկացման ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը` 921400 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
 
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար
Վ. Խաչատրյան


2002 թ. հոկտեմբերի 3
Երևան