Գլխավոր տեղեկություն
Համար
N 813
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.12/39(171) Հոդ.954
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2001 թվականի N 813

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151 ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 605 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 52    3    1»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կառուցվածքում`

ա) «Ջրատնտեսական համակարգերի շահագործման համակարգման վարչություն» տողը փոխարինել «Ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչություն» տողով.

բ) կառուցվածքից հանել «Արտաքին կապերի, ներդրումների, բարեփոխումների և զարգացման վարչություն» տողը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի N 151 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 605 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետով հաստատված պետական կոմիտեի կոլեգիայի կազմում Բ. Գյուլումյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Գ. Զաքարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին`

ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված պետական կոմիտեի աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.

բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման 3-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան