603.0083.23.10.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հոկտեմբերի 2001 թ. |
N 83 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 06.04.00 Թ. «ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 06.04.00 թ. «Պետական վիճակագրական հաշվետվություններ և դրանց լրացման հրահանգ հաստատելու մասին» թիվ 30 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «Կապի ծառայություններից ստացված եկամուտների մասին» (եռամսյակային) հաշվետվության (ձև 13-կապ) 110 տողում «Կապի ծառայություններից ստացված եկամուտներ-ընդամենը, հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտներ-ընդամենը, հազար դրամ» բառերով:
2. Հրահանգի 2.3.1. կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «110 տողում լրացվում են ընդհանուր եկամուտները (հասույթ առանց ավելացված արժեքի հարկի)»:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 60301181