ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2001 թվականի N 72
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում, դրանց ենթակա պետական հիմնարկներում աշխատավարձի կանոնավոր վճարումն ապահովելու, վճարման ժամկետները կանոնակարգելու նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 103-րդ հոդվածի երրորդ մասը`
1. Սահմանել, որ պետական կառավարման մարմիններում, դրանց ենթակա պետական հիմնարկներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, աշխատավարձը վճարվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 6-րդ բանկային օրը: Բյուջետային հիմնարկներում դեկտեմբեր ամսվա աշխատավարձը վճարվում է ոչ ուշ, քան դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում աշխատավարձը վճարվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |