ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 1997 թվականի N 361
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 14-ի «Մարզերի ու Երևան քաղաքի պետական կառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերը նախապատրաստելու աշխատանքների մասին» N 310 որոշմանը համապատասխան`
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրից բխող իրավական ակտերի նախագծերի ժամանակացանկը (կցվում է).
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրից բխող իրավական ակտերի նախագծերի ժամանակացանկը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
NN |
Հրամանագրի կետը |
Պատասխանատու կատարողը |
Իրավական ակտի |
ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
1.3. բ) հանրապետական գործադիր մարմինների համապատասխան մարզի տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը. |
ՀՀ արդարադատնախ |
ՀՀ վարչապետի |
31.08.1997 |
2. | 1.5. զ) սահմանված կարգով մասնակցում է կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին. | ՀՀ ֆինէկոնոմնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.12.1997 |
3. | 1.5. ժգ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է լիցենզիաներ. | ՀՀ արդյունաբերառնախ | ՀՀ կառավարության 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ` փոփոխություններ |
30.11.1997 |
4. |
1.5. է) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին. |
ՀՀ տարածքային կառավարման նախարար |
ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
30.11.1997 |
5. | 1.5. ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին` իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ. | ՀՀ արդարադատնախ | ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
20.08.1997 |
6. |
1.5. ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակած լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը. |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.11.1997 |
7. | 1.7. V մաս. Մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը հաստատում է կառավարությունը: | ՀՀ արդարադատնախ |
ՀՀ կառավարության |
10.09.1997 |
8. | 1.7. VI մաս. Մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը մարզպետի ներկայացմամբ հաստատում է վարչապետը: | ՀՀ տարածքային կառավարման նախարար | ՀՀ վարչապետի որոշման նախագծեր |
30.09.1997 |
9. | 1.13. ա) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը. | ՀՀ քաղշիննախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 20.08.1997 |
10. | 1.13. բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարությանը` մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ. | ՀՀ քաղշիննախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
01.10.1997 |
11. | 1.13. դ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխարգելման կասեցման և վերացման ուղղությամբ. 1.13. ե) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իր իրավասության շրջանակում սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը. |
ՀՀ քաղշիննախ | «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
10.08.1997 |
12. | 1.15. ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը. |
ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության 1991 թ. ապրիլի 16-ի N 282 որոշման մեջ` փոփոխություններ և լրացումներ |
10.08.1997 |
13. | 1.15. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է պատվիրատուի գործառույթներ. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
30.09.1997 |
14. | 1.15. գ) վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզիական կետերի պահպանումը. |
ՀՀ քաղշիննախ |
ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
01.09.1997 |
15. | 1.15. ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
01.09.1997 |
16. | 1.15. զ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
15.10.1997 |
17. | 1.15. է) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի ամրակցումը և հողի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստումն ու հատկացումը. 1.15. ը) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի սեփականատերերի հետ` մարզի տարածքում հանրապետական և մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողօգտագործման և դրա հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարար | ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրում` փոփոխություններ | 30.08.1997 |
18. |
1.15. ը) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի սեփականատերերի հետ` մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողօգտագործման և դրա հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ. |
ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 15.11.1997 |
19. | 1.16. բ) կազմակերպում է մարզային ենթակայության պետական կրթական հաստատությունների գործունեությունը և ուսումնադաստիարակչական աշխատանքները. | ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.08.1997 |
20. | 1.17. ա) կազմակերպում է մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը. | ՀՀ առողջապահության նախարարություն | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
21. | 1.17. բ) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով. | ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ օրենքի նախագիծ, ՀՀ կառավարության 1993 թ. հոկտեմբերի 12-ի N 518 որոշման մեջ` փոփոխություն |
30.08.1997 |
22. | 1.18. ա) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը. | ՀՀ սոցապնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
23. | 1.19. ա) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը. | ՀՀ մշակույթերիտ-սպորտնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
24. | 1.16. ա) վերահսկում է ոչ պետական կրթական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.17. ա) վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.18. ա) վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.19. ա) վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.20. բ) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին. |
ՀՀ արդարադատնախ | ՀՀ Նախագահի 1994 թ. օգոստոսի 1-ի հրամանագրում` փոփոխություն | 30.08.1997 |
25. | 1.20. ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում. | ՀՀ բնութնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.10.1997 |
Հաստատված է |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
NN |
Հրամանագրի կետը |
Պատասխանատու կատարողը |
Իրավական ակտի |
ՀՀ կառավարություն ներկայացնելու |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
1.2. IV մաս. Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների հիմնադրումը, վերակազմավորումն ու լուծարումը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երևանի քաղաքապետը: |
Երևանի քաղաքապետարան |
ՀՀ կառավարության որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանի կանոնադրության վերաբերյալ |
10.09.1997 |
2. | 1.3. II մաս. բ) Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը. | ՀՀ արդարադատնախ | ՀՀ վարչապետի 1996 թ. հունիսի 10-ի N 345 որոշման մեջ` փոփոխություններ և լրացումներ |
31.08.1997 |
3. | 1.5. զ) սահմանված կարգով մասնակցում է կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին. | ՀՀ ֆինէկոնոմնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
30.12.1997 |
4. | 1.5. է) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն` իր գործունեության և Երևան քաղաքի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին. | ՀՀ տարածքային կառավարման նախարար | ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | 30.11.1997 |
5. |
1.5. ժգ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է լիցենզիաներ. |
ՀՀ արդյունաբերառնախ | ՀՀ կառավարության 1991 թ. մարտի 5-ի N 161 որոշման մեջ` փոփոխություններ |
30.11.1997 |
6. | 1.5. ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին` իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ. | ՀՀ արդարադատնախ | ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | 20.08.1997 |
7. |
1.5. ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակած լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը. |
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.11.1997 |
8. | 1.7. Վերջին մաս. Երևանի քաղաքապետի ներկայացմամբ Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է վարչապետը. | ՀՀ տարածքային կառավարման նախարար | ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | 30.09.1997 |
9. | 1.13. ա) սահմանված կարգով կազմում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը ու ներկայացնում կառավարության հաստատմանը. | ՀՀ քաղշիննախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
20.08.1997 |
10. | 1.13. ա) սահմանված կարգով կազմում է Երևան քաղաքի հողերի օգտագործման սխեման և ներկայացնում կառավարության հաստատմանը. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
30.10.1997 |
11. | 1.13. բ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ. | ՀՀ քաղշիննախ | «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նախագիծ | 10.08.1997 |
12. | 1.13. ե) օրենսդրությամբ նախատեսված կարգով Երևան քաղաքի գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում Երևան քաղաքի տարածքում գտնվող հողերը. | ՀՀ քաղշիննախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.11.1997 |
13. | 1.13. ժա) օրենսդրությանը համապատասխան ապահովում է Երևան քաղաքում անշարժ գույքի գույքագրումը (հաշվառումը) և գնահատումը. | ՀՀ արդարադատնախ | ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրում` փոփոխություն | 30.08.1997 |
14. | 1.15. բ) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում Երևան քաղաքի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման նկատմամբ. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 15.10.1997 |
15. |
1.15. գ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հողամասերի ամրակցումը և հողի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստումն ու հատկացումը. |
ՀՀ տարածքային կառավարման նախարար |
ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի հրամանագրում` փոփոխություն | 30.08.1997 |
16. | 1.15. դ) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի սեփականատերերի հետ` Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողօգտագործման և դրա հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
15.11.1997 |
17. | 1.15. ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը. | ՀՀ գյուղնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 01.09.1997 |
18. | 1.16. օրենսդրությանը համապատասխան սահմանում է առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների ու կազմակերպությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեության Երևան քաղաքի կանոնները. | Երևանի քաղաքապետարան | Երևանի քաղաքապետի որոշում | 30.11.1997 |
19. | 1.17. ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության պետական կրթական հաստատությունների գործունեությունը և ուսումնադաստիարակչական աշխատանքները. | ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.08.1997 |
20. | 1.18. ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը. | ՀՀ առողջնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
21. | 1.18. բ) Երևան քաղաքի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով. | ՀՀ առողջնախ | ՀՀ օրենքի նախագիծ, ՀՀ կառավարության 1993 թ. հոկտեմբերի 12-ի N 518 որոշման մեջ` փոփոխություն և լրացում |
30.08.1997 |
22. | 1.19. ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը. | ՀՀ սոցապնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
23. | 1.20. ա) կազմակերպում է Երևանի քաղաքային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը. | ՀՀ մշակույթերիտ-սպորտնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
24. | 1.21. ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը Երևան քաղաքի տարածքում. | ՀՀ բնութնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |
25. | 1.17. ա) վերահսկում է ոչ պետական կրթական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.18. ա) վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.19. ա) վերահսկում է Երևան քաղաքի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.20. ա) վերահսկում է Երևան քաղաքի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը. 1.21. բ) Երևան քաղաքի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին. |
ՀՀ արդարադատնախ | ՀՀ Նախագահի 1994 թ օգոստոսի 1-ի հրամանագրում` փոփոխություն | 30.08.1997 |
26. |
ՀՀ հարկային համակարգում Երևանի քաղաքապետի, մարզպետների լիազորությունների մասին: |
ՀՀ ֆինէկոնոմնախ | ՀՀ կառավարության որոշման նախագիծ | 30.09.1997 |