ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2004 թվականի N 722-Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ (ԳԱՆՁՄԱՆ) ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու գործընթացը կարգավորող ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց`
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ (ԳԱՆՁՄԱՆ) ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը | Միջոցառման նպատակը | Կատարողը | Ժամկետը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. Կառուցվածքային փոփոխությունները և կադրային խնդիրները | ||||
1.1. | ՀՀ 2005 թվականի պետական բյուջեում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղափոխվող աշխատողների (35-ը` կենտրոնական ապարատից և 411-ը տարածքային մարմիններից) պահպանման ծախսերի նախատեսում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղափոխվող աշխատողների ֆինանսավորման խնդիրների լուծումը | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
մինչև 03.12.2004 թ. |
1.2. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կառուցվածքային փոփոխությունների ու գործառույթների հաստատում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կառուցվածքների ու նրանց կողմից իրականացվող գործառույթների փոփոխման հետևանքով ներքին ստորաբաժանումների գործառույթների համակարգումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
մինչև 10.12.2004 թ. |
1.3. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգ տեղափոխվող աշխատողների թվի որոշում` ըստ հարկային տեսչությունների | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի համալրումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
մինչև 10.12.2004 թ. |
1.4. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների հրամանագրում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, կադրային գործերի փոխանցում | օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի համալրումը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողներով | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
2005 թ. հունվար |
1.5. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կադրերի ուսուցում` ա) ղեկավար անձնակազմի բ) մասնագիտացված անձնակազմի |
մասնագիտական որակավորման բարձրացումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն և եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն | ա) մինչև 15.12.02004 թ. բ) մինչև 31.01.2005 թ. |
2. Հաշվառման և տեղեկատվական բազայի ապահովումը, վարչական վարույթի, քրեական գործի և դատական հայցերի խնդիրները | ||||
2.1. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններից գործառույթների փոխանցման սխեման` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության որոշակի հարկային տեսչություններ գործառույթների փոխանցման հստակեցումը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ |
մինչև 25.11.2004 թ. |
2.2. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը 2004 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ հաշվառված ապահովադիրների ցանկերի տրամադրում (ընդունման-հանձնման ակտով)` ըստ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների (գործատուների և անհատ ձեռնարկատերերի առանձին ցանկերը` թղթային և մագնիսական կրիչներով) | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրված ապահովադիրների ցանկերի հստակեցումը: Այդ նպատակով տրամադրվող տեղեկատվությունը ներառում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների տվյալների բազաներում առկա ապահովադիրների առանձին ցանկերը (թղթային կրիչով) | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ` համապատասխան վարչության և տարածքային մարմինների պաշտոնատար անձինք ու ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք | մինչև 25.11.2004 թ. |
2.3. |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` |
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի`*) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ | մինչև 25.11.2004 թ. |
2.4. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պաշտոնատար անձանց պարտադիր անդամությամբ աշխատանքային խմբերի (իրավաբանների պարտադիր մասնակցությամբ) ստեղծման մասին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների առնվազն պետերի տեղակալների ղեկավարությամբ) | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի`*) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ |
մինչև 25.11.2004 թ. |
2.5. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի համատեղ հրաման` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով, 2004 թվականի դեկտեմբերի 1-31-ը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստուգումների կանոնակարգման մասին | պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով 2004 թվականի ստուգումների կանոնակարգումը (ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից բացված հանձնարարագրերով ստուգումների ավարտումը մինչև 2004 թվականի դեկտեմբերի 15-ը և 2004 թվականի դեկտեմբերի 16-31-ը նոր ստուգումներ չիրականացնելը) | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ |
մինչև 01.12.2004 թ. |
2.6. | Անհատական հաշվետվությունների համակարգի ներդրման հետ կապված հարցի քննարկում և ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը | ա) անհատական հաշվետվությունների ընդունման գործընթացի կանոնակարգման և դրանցում ներառված տվյալների համադրման սկզբունքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. բ) ստացված առաջարկությունների ամփոփումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
ա) մինչև 25.11.04 թ. բ) մինչև 01.12.2004 թ. |
2.7. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմնում 2004 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հաշվառված ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի*) գույքագրում, համարակալում և փոխանցում (հանձնում` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների զբաղեցրած տարածքում) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչություններին (ընդունման-հանձնման ակտով)` ըստ գործատուների և անհատ ձեռնարկատերերի | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ապահովադիրների գործերի, անձնական քարտերի և այլ փաստաթղթերի`*) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցումը: Ընդունման-հանձնման ակտերն ստորագրվում են աշխատանքային խմբերի բոլոր անդամների կողմից և կնքվում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների կնիքներով | աշխատանքային խմբերի ղեկավարներ | մինչև 25.12.2004 թ. |
2.8. | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգչային տեխնիկայի (սերվերներ, համակարգիչներ) համալրում, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը համակարգչային ծրագրերի և ստեղծման օրվանից 2004 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տվյալների բազայի փոխանցում (ընդունման-հանձնման ակտով) | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրներին վերաբերող տվյալների բազայի ստեղծումը: Այդ նպատակով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը տրամադրում է նաև կենտրոնական ապարատում և տարածքային կենտրոններում համակարգչային ցանցերի («լոկալ ցանցերի») կառուցվածքը, ինչպես նաև համակարգչային ծրագրերը և տվյալների բազաները | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ` համապատասխան վարչության և տարածքային մարմինների պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք |
մինչև 25.12.2004 թ. |
2.9. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության հետ կապված գործառույթներին վերաբերող ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայումս գործող ներքին հրամանների և շրջաբերականների տրամադրում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | անցումային փուլում գործող համակարգում ընդունված ընթացակարգերին ծանոթացումը | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ | մինչև 25.12.2004 թ. |
2.10 | Տվյալների բազաներն սպասարկող համակարգչային ծրագրերի օգտագործման իրավունքի փոխանցում և այդ ծրագրերի հեղինակների հետ համագործակցում | տվյալների բազաների օգտագործման իրավական դաշտի ապահովումը | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ծրագրի նկատմամբ հեղինակային իրավունք ունեցող անձինք | մինչև 25.12.2004 թ. |
2.11 | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ստացված ապահովադիրների ցանկերի համեմատում և վերաբաշխում` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կառուցվածքի` փոփոխություններ կատարելով տվյալների բազաներում և ապահովադիրների գործերը, անձնական քարտերը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման բանկային տարանցիկ հաշիվների համարներն ու ապահովագրական վճարների կատարումը հիմնավորող առաջնային փաստաթղթերը փոխանցելով համապատասխան հարկային տեսչություն | ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի և տարածքային մարմինների տվյալների բազաների միջև անհամապատասխանության բացահայտումը բ) ապահովադիրների վերաբաշխում` ըստ հարկային տեսչությունների |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք | մինչև 01.04.2005 թ. |
3. | Օրենսդրական փոփոխություններ փաթեթային (ՀՀ կառավարության կողմից ճանաչվում են անհետաձգելի և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու են մինչև 2004 թվականի դեկտեմբերի 20-ը) | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցվող գործառույթների ապահովման իրավական անհրաժեշտ հիմքերի ստեղծումը` ա) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը փաթեթը ներկայացնում է համաձայնեցման ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ արդարադատության նախարարություն, բ) համաձայնեցված փաթեթը ներկայացվում է ՀՀ կառավարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
ա) մինչև 19.11.2004 թ. բ) մինչև 26.11.2004 թ. |
3.1. | «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների առանձնացումը, բ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գերավճարների (հետվերադարձի) կանոնակարգումը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
|
3.2. | «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի իրավունքների և պարտավորությունների սահմանում` հաշվի առնելով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու հանգամանքը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.3. | «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ստուգման լիազորությունների փոխանցումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, բ) եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ստուգումների առանձնահատկությունների սահմանումը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.4. | «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | հարկային մարմնի` որպես պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վարչական գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմնի ճանաչումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` իրավաբանական վարչություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
3.5. | «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | ապահովադիրների լուծարման դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրող մարմնի փոփոխությունը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն և եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն ՀՀ արդարադատության նախարարություն | |
3.6. | «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, բ) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգ առանց մրցույթի (հետագա ատեստացիայի անցկացմամբ) տեղափոխումը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.7. | «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | գործատուների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման` ընդհանուր սահմանված կարգով կատարումը | ||
3.8. | «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | ապահովադիրների անվճարունակության (սնանկության) դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին տեղեկություններ տրամադրող մարմնի փոփոխությունը | ||
3.9. | «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում | կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության միջոցով) | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
|
3.10 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղեկություններ տրամադրելու կարգի վերանայումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.11 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ա) ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, բ) աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների հստակեցումը, գ) լիազորված մարմնում ապահովադիրների հաշվառման (գրանցման) կարգի փոփոխությունը, դ) բնաիրային ձևով ստացված եկամուտների հաշվարկման կարգի համապատասխանեցումը ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 7-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու մասին» N 590 որոշմանը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.12 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի N 382 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ | |
3.13 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի N 142 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.14 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի N 955 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի լիազորություններից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.15 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1926-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրության մեջ փոփոխության կատարում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.16 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.17 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի N 1001-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու կարգի վերանայումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.18 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1164-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից առանձնացված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության լիազորությունների վերապահումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
3.19 | «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 24-ի N 715 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքի փոփոխությունը | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.20 | «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 497-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխության կատարումը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.21 | «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի N 498-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգի և անհատական կազմի փոփոխությունը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
|
3.22 | «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատողների առավելագույն թվի փոփոխությունը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | |
4. Գույքային խնդիրները | ||||
4.1. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում աշխատողների տեղավորման կապակցությամբ անհրաժեշտ տարածքների տրամադրման խնդրի քննարկում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը աշխատանքային տարածքների փոխանցման հետ կապված հարցի լուծման նպատակով առաջարկությունների ամփոփում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի մոտ անցկացվող խորհրդակցության ընթացքում ; | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
մինչև 15.12.2004 թ. |
4.2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթների` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն փոխանցման հետ կապված անհրաժեշտ 50 համակարգիչների ձեռքբերման և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցման խնդրի քննարկում ու լուծում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նիստում ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համար անհրաժեշտ համակարգիչների ձեռքբերման խնդրի քննարկում և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցման գործընթացի կանոնակարգում` հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նախագահ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
մինչև 15.11.2004 թ. |
4.3. | Այլ գույքային հարցերի լուծում | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն տեղափոխվող աշխատողներին անհրաժեշտ գույքով ապահովումը | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
մինչև 25.12.2004 թ. |
5. Իրազեկման խնդիրները | ||||
5.1. | Զանգվածային լրատվության միջոցների (հեռուստատեսություն, ռադիո, մամուլ) միջոցով հասարակությանը պարբերաբար իրազեկում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու մասին | հասարակության իրազեկումը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունները (գործատուների համար` 2004 թվականի 4-րդ եռամսյակի և անհատ ձեռնարկատերերի համար` 2004 թվականի տարեկան հաշվետվություններ) հարկային մարմիններ ներկայացնելու և 2005 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը գործառույթները փոխանցելու մասին | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
սկսած 2004 թվականի դեկտեմբերի 20-ից (պարբերա-բար) |
5.2. | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններում հաշվառված (գրանցված) բոլոր ապահովադիրների գրավոր ծանուցումը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունների (գործատուներին` 2004 թվականի 4-րդ եռամսյակի և անհատ ձեռնարկատերերին` 2004 թվականի տարեկան)` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների հաշվետվությունների ներկայացման | անցումային փուլում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվությունների (գործատուներին` 2004 թ. 4-րդ եռամսյակի և անհատ ձեռնարկատերերին` 2004 թ.` տարեկան) ընդունման ապահովումը | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ | սկսած 2004 թվականի դեկտեմբերի 20-ից |
5.3. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող իրավական ակտերի ամփոփ տեղեկատուի պատրաստում | հասարակությանը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող օրենսդրական դաշտի իրազեկումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` հարկային վարչարարության կատարելագործման վարչություն | 2005 թ. հունվար |
6. Գործառույթների փոխանցման գործընթացի ամփոփումը | ||||
6.1. | Ծրագիր- ժամանակացույցով սահմանված միջոցառումների ամփոփում, խնդիրների հստակեցում և անհրաժեշտության դեպքում ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթների` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցման աշխատանքների կատարողականների ամփոփումը և հետագա աշխատանքների կանոնակարգումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. ապրիլ |
6.2. | Հարկ վճարողների և ապահովադիրների հաշվառման միասնականացման խնդրի լուծման սկզբունքների մշակում | հարկ վճարողների հաշվառման համարների և ապահովադիրների կոդերի, հարկ վճարողների ու ապահովադիրների գործերի վարման ունիֆիկացումը, պետական ռեգիստրի կողմից միասնական կոդի տրամադրման հնարավորության ընձեռումը | ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. ապրիլ |
6.3. | Անհատական հաշվառման համակարգի և կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համադրման սկզբունքների մշակում | պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ հավաքագրող և կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմինների իրավունքների և պարտավորությունների հստակեցումը, անհատական հաշվետվությունների ընդունման և համապատասխան տվյալների բազայի ստեղծման ու վարման խնդիրների կարգավորումը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
2005 թ. ապրիլ |
*) Այլ փաստաթղթերը ներառում են հաշվետվություններ, տեղեկություններ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման բանկային տարանցիկ հաշիվների համարների մասին և ապահովագրական վճարների կատարումը հիմնավորող առաջնային փաստաթղթեր, դատարանի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթներում գտնվող գործերը և դրանց ցանկը, այլ իրավապահ մարմիններում գտնվող գործերի ցանկը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |