ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 198-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության
նախարարության աշխատակազմ |
527 | 4 | 1 |
այդ թվում` |
|||
կառուցվածքային ստորաբաժանումներ |
184 | 4 | 1 |
առանձնացված ստորաբաժանումներ` |
|||
Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և |
|||
ռադիացիոն անվտանգության տեսչություն |
26 | 2 | - |
Բնապահպանական պետական տեսչություն |
204 | 3 | - |
Երկրաբանության գործակալություն |
15 | 1 | - |
Օգտակար հանածոների պաշարների գործակալություն |
11 | 1 | - |
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն |
60 | 2 | - |
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն |
27 | 2 | -»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|