ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 64-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի» և ոռոգման համակարգի փակ բաժնետիրական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 1693-Ն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
|
- |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Անդրիասյան | - | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Մ. Միքայելյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ներսիսյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ |
Ա. Սարգսյան | - | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության պետ |
Ռ. Վոլքլինգ | - | «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Վ. Ավոյան | - |
«Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» |
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ. Մարտիրոսյան |
- |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Անդրիասյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Մ. Միքայելյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ներսիսյան | - | ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների գործակալության պետ |
Մ. Գասպարյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ |
Ի. Ներսիսյան | - | «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Ա. Ղազարյան | - | «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»: |
|
Ա. Մարգարյան |
|