ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 1999 թվականի N 46
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 34 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 447 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի մասին» ՆՀ-145 հրամանագրի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 34 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 27-րդ կետը «գլխավոր քարտուղարից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավարից» բառերով.
բ) 30-րդ կետի «ե» ենթակետը «նախարարության» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության» բառերով.
գ) 33-րդ կետը «կենտրոնական ապարատից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 447 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Պետական արարողակարգի վարչություն» տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |