041.0685.25.11.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 1998 թվականի N 685
քաղ. Երևան
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի մասին» N 593 որոշման 4-րդ կետին համապատասխան`
Հաստատել համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը (կցվում են):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծված է Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի (այսուհետև` գրասենյակ) միջոցով համայնքային զարգացման ծրագրի իրականացման համար` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացման, ինչպես նաև այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավերտությունը, օպերատիվությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համայնքային զարգացման ծրագրի վարկային և դրամաշնորհների համաձայնագրերով, Համաշխարհային բանկի ուղեցույցներով և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Հանձնաժողովը`
ա) վերահսկում է Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին կատարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները.
բ) քննարկում, գնահատում և հաստատում է ներկայացված մրցութային առաջարկները և ընդունում որոշում հաղթողի վերաբերյալ.
գ) մրցույթին ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքը 2,0 (երկու) մլն ԱՄՆ-ի դոլարը գերազանցելու դեպքում իր ընդունած որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:
5. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` համաձայն ծրագրի գնահատման փաստաթղթի մրցութային գնումների պլանի և (կամ) ըստ անհրաժեշտության:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
7. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առաջարկների գնահատման հիման վրա (համաձայն 1998 թվականի հունիսի 19-ի N 3095 AM Զարգացման վարկային համաձայնագրի` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ծրագրի ու Համաշխարհային բանկի ուղեցույցների), իսկ կազմակերպական որոշումները` ձայների պարզ մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը:
11. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) կազմակերպում է նիստերի նախապատրաստման աշխատանքները.
բ) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները.
գ) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
դ) հետևում է որոշումների կատարման ընթացքին:
13. Հանձնաժողովի անհատական կազմի հետագա փոփոխությունները կատարվում են համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացմամբ:
14. Հանձնաժողովի նիստերում քննարկվող առանձին հարցերի կապակցությամբ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին փորձագետներ կամ մասնագետներ:
Հաստատված է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Ավոյան | - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի տնօրեն (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Մանուկյան | - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի գնումների գլխավոր մասնագետ |
Հ. Քրիշչյան | - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի ջրի առաջատար մասնագետ |
Է. Մանվելյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական ծրագրերի և մեխանիզմների վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Ղափլանյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարական ծրագրերի վարչության պետ |
Կ. Խտրյան | - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ |
Վ. Նարիմանյան | - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետի տեղակալ |
Ռ. Քրմոյան | - Երևանի քաղաքապետի խորհրդական |
Հ. Խաչատրյան | - Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետուղղ. |
Ժ. Խաչատրյան | - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի ջրի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |