ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2002 թվականի N 650-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Հայաստանի Հանրապետության ազգային
վիճակագրական ծառայություն |
372 | 1 | - |
ՀՀ վիճակագրության պետական խորհուրդ |
7 | - | - |
Կառուցվածքային ստորաբաժանումներ |
186 | 1 | - |
Երևան քաղաքի գործակալություն |
44 | 1 | - |
Արագածոտնի մարզային գործակալություն |
12 | - | - |
Արարատի մարզային գործակալություն |
12 | - | - |
Արմավիրի մարզային գործակալություն |
11 | - | - |
Գեղարքունիքի մարզային գործակալություն |
15 | - | - |
Լոռու մարզային գործակալություն |
19 | - | - |
Կոտայքի մարզային գործակալություն |
12 | - | - |
Շիրակի մարզային գործակալություն |
18 | - | - |
Սյունիքի մարզային գործակալություն |
15 | - | - |
Վայոց ձորի մարզային գործակալություն |
8 | - | - |
Տավուշի մարզային գործակալություն |
13 | - | -». |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|