Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏ
Ո ր ո շ ու մ
30 հոկտեմբերի 2001 թվականի N 767
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 413 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածի 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 126 3 1
23. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության կենտրոններ 450 - -»:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված` աշխատողների առավելագույն թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 413 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 13-ի N 295 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Աշխատանքի և աշխատավարձի քաղաքականության վարչություն
Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն
Սոցիալական ծառայությունների վարչություն
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչություն
Ընտանիքի հիմնահարցերի վարչություն
Զբաղվածության վարչություն
Սոցիալական մոնիտորինգի վարչություն
Իրավաբանական բաժին
Արտաքին կապերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Հաշվապահական հաշվառման բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ընդհանուր բաժին
Նախարարի աշխատակազմ