ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2002 թվականի N 39
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 774 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից`
ա) հանել «Լուծարման վարչություն» տողը.
բ) «Ամփոփ վերլուծությունների և ուսումնասիրությունների վարչություն» տողը փոխարինել «Ամփոփ վերլուծությունների բաժին» տողով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |