ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2001 թվականի N 798
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`
ա) 7-րդ կետի`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում ԾՂԳ-ի կողմից առաջարկվող փոփոխությունների հաստատումը` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ».
«ե» ենթակետը «կարգով և ձևով» բառերից հետո լրացնել «տարեկան» բառով.
«զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող մրցույթների արդյունքների հաստատումը».
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ».
բ) 10-րդ կետում «ամիսը» բառը փոխարինել «եռամսյակը» բառով.
գ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Խորհրդի հաստատմանն է ներկայացվում 200 հազ. ԱՄՆ-ի դոլարը գերազանցող մրցույթների արդյունքները (մրցութային առաջարկների գնահատման զեկույցը, ԾՂԳ-ի մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը)»:
|
Ա. Մարգարյան |