ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2001 թվականի N 594
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն 24 1 -»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` սույն որոշմամբ ավելացված հաստիքների պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության կենտրոնական ապարատին նախատեսված պահպանման ծախսերի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |